Հայկական կակաչ
Հայկական կակաչ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Papaver armeniacum
| ||||||||||||
|
Հայկական կակաչ (լատին․՝ Papaver armeniacum), կակաչազգիների ընտանիքի պատկանող բուսատեսակ։ Այն առաջին անգամ նկարագրել է Ավգուստին Պիրամուս դը Կոնդոլը։ Հայկական կակաչը երբեմն անվանում են նաև անատոլիական կակաչ։
Նկարագիր
խմբագրելՀայկական կակաչը միամյա, երկամյա կամ բազմամյա, 20-40 սմ բարձրության հասնող բույս է, ծաղիկը թավշյա է, ալ կարմիր գույնի, ցողունը՝ կանաչ, կոկոնը նշտարաձև է, տերևները նստադիր են և մազմզոտ։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին։ Ծաղիկները համեմատաբար փոքր են, նուրբ, ճառագայթաձև և համաչափ։ Պտուղը 0.8- 1.2 սմ ունեցող պարկուճ է, սերմերը մանր են։
Տարածումը
խմբագրելՀայկական կակաչը աճում է սկսած 1700-ից մինչև 3400 մետր բարձրադիր տարածքներում՝ հողի մանրախիճ կամ կրաքարային բաղադրություն ունեցող վայրերում։
Հանդիպում է Թուրքիայի հարավ-արևելքում, Վանա լճի և Արարատ լեռան մերձակա վայրերում, ինչպես նաև՝ Իրանի և Հայաստանի բարձրադիր գոտիներում։
Աղբյուրներ
խմբագրել- http://papaver.frh.ch/papaverarmeniacum.html
- Herbarium in Kew Gardens
- Herbarium des Royal Botanic Garden Edinburgh
- Van Herbarium
- Natural History Museum, Linnaean Plant Name Typification Project
- Illustration aus Giorgio Bonelli (1783-1816), Hortus Romanus juxta Systema Tournefortianum, Band 4, Taf. 66
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկական կակաչ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկական կակաչ» հոդվածին։ |