Հայկական ծաղկափոշեկեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Ծաղկեփոշեկերներ
Տեսակ Հայկական ծաղկափոշեկեր
Լատիներեն անվանում
Anthaxia armeniaca


Հայկական ծաղկափոշեկեր (լատին․՝ Anthaxia armeniaca), ծաղկափոշեկերների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Ոչ լայն ձվաձև մարմնով և 5-6,5 մմ երկարությամբ մանր չափի բզեզ է։ Գունավորումը բացից մինչև մուգ դարչնագույն է, իսկ ոտքերը՝ բաց դարչնագույն[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանի էնդեմիկ է։ Տարածված է Իջևանի քաղաքի շրջակայքում և Թեղուտ գյուղում՝ Հաղարծին վանքի մոտ (Տավուշի մարզ)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում է անտառների բացատներում և անտառեզրերում, հանդիպում՝ հունիս-հուլիս ամիսներին հովանոցազգի բույսերի ծաղիկների և ծաղկող թփերի վրա։

Կենսաբանական առանձնահատկություններն անհայտ են[1]։

Պահպանություն խմբագրել

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է, որը Բնության պահպանության միջազգային մության Կարմիր ցուցակում գրանցված է որպես վտանգված տեսակ։

Թվաքանակը չափավոր բարձր է, իսկ փոփոխության միտումները՝ անհայտ։

Սպառնացող վտանգներից են ապօրինի հատումների հետևանքով անտառային էկոհամակարգերի դեգրադացումը և հողի վերին շերտի կարծրացումը՝ պայմանավորված չկարգավորված ռեկրեացիոն ծանրաբեռնվածությամբ։

Պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկում և «Իջևան» արգելավայրում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.