Հայկական բարեփոխումների ռուս-թուրքական համաձայնագիր

Հայկական բարեփոխումների ռուս-թուրքական համաձայնագիր, 1912-14 թվականներին եվրոպական տերությունների կողմից մշակված բարեփոխումների ծրագիր, որը նախատեսում էր երկու գավառների ստեղծում Արևմտյան Հայաստանում, որոնք ղեկավարելու էին եվրոպական երկու գլխավոր տեսուչները։ Նրանք նշանակվելու էին հայերի հետ կապված հարցերի վերահսկողության համար[1][2]։ Գլխավոր տեսուչները ամենաբարձր պաշտոններն էին զբաղեցնելու արևելյան վեց վիլայեթներում (նահանգներում), որտեղ բնակվում էր հայ բնակչության հիմնական մասը, և նրանց նստավայրերը լինելու էին Էրզրումը և Վանը։ Բարեփոխումների փաթեթը ստորագրվել է 1914 թվականի փետրվարի 8-ին[3], սակայն 1914 թվականի դեկտեմբերի 16-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմին Օսմանյան կայսրության անդամակցությունից մի քանի շաբաթ անց, ի վերջո այն չեղյալ է հայտարարվել։

Արևմտյան Հայաստանի վարչատարածքային բաժանումը Օսմանյան կայսրությունում հայկական բարեփոխումների վերջնական նախագծին համապատասխան, որը ստորագրվել է 1914 թվականի փետրվարի 8-ին Օսմանյան և Ռուսական կայսրությունների ներկայացուցիչների կողմից և նախատեսում էր 2 նահանգների ստեղծում մեծ տերությունների կողմից նշանակվող գլխավոր տեսուչների վերահսկողության ներքո։
Օսմանյան կայսրության կազմում ինքնավար հայկական նահանգը, որի ստեղխումը առաջարկել է Ռուսական կայսրությունը, Հայկական ազգային ժողովը և հայկական կաթողիկոսարանը 1913 թվականին: Հայտնի՝ որպես Մանդելշտամի ծրագիր։

ՆախապատմությունԽմբագրել

Բալկանյան պատերազմները հնարավորություն ստեղծեցին Օսմանյան կայրսրության տիրապետության տակ գտնվող հայերի կենսապայմանների բարելավման նոր ծրագրերի վերածննդի համար։ Ֆրանսիացիները, անգլիացիները և իտալացիները ձգտում էին սահմանափակել Գերմանիայի ազդեցությունը Օսմանյան կայսրությունում, մինչդեռ ռուսական կառավարությունը խրախուսում էր հայոց կաթողիկոսին Կովկասի կառավարչապետի միջոցով դիմել օսմանյան կառավարությանը՝ հայաբնակ վիլայեթներում բարեփոխումների օգտին միջամտելու խնդրանքով։ Այդպիսի մի նախագիծ պատրաստվել էր Անդրեյ Մանդելշտամի՝ Կոստանդնուպոլսում Ռուսաստանի դեսպանատան թարգմանչի և արևմտահայության ազգային ժողովի ներկայացուցիչների կողմից։ Այն ներկայացվել և քննարկվել է Կոստանդնուպոլսում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի դեսպանների հանդիպման ժամանակ։

Նախագիծը ենթադրում էր վեց վիլայեթներից (Էրզրում, Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Էլազըղ և Սիվաս) միասնական նահանգի կազմավորում, որը ղեկավարվելու էր օսմանահպատակ քրիստոնյայի կամ եվրոպական գեներալ-նահանգապետի ղեկավարությամբ։ Գեներալ-նահանգապետը պետք է իշխանությունների կողմից նշանակվեր հաջորդ հինգ տարիների համար։ Գերմանիան դեմ է արտահայտվել այս նախագծին և զգալի փոփոխությունների է հասել, այդ թվում կարողացել է մեկ միասնական նահանգը բաժանել երկու առանձին նահանգների[4]։

ԾրագիրԽմբագրել

Բարեփոխումների փաթեթը ստորագրվել է 1914 թվականի փետրվարի 8-ին Օսմանյան կայսրության[5] և Ռուսաստանի միջև։ Առաջին երկու տեսուչներ են ընտրվել Վեստենենկը և Հոֆֆը[6]։ Հոֆֆը արդեն Վանում էր, իսկ Վեստենենկը պատրաստվում էր մեկնել Էրզրում և ստանձնել իր պաշտոնը, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, ինչից հետո Օսմանյան կայսրությունը հրաժարվեց կատարել բարեփոխումները[7][8]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Davison, Roderic H. "The Armenian Crisis, 1912-1914," The American Historical Review 53 (Apr., 1948), pp. 481-505.
  2. (hy) Karapetyan, N. V. (1981). "Հայկական բարենորոգումների խնդիրը 1912-14 թվականներին" [The Issue of the Armenian Reforms in the Years 1912-14] in Հայ Ժողովրդի Պատմություն [History of the Armenian People], eds. Tsatur Aghayan et al. Yerevan: Armenian Academy of Sciences, vol. 6, pp. 520-35.
  3. Hovannisian Richard G. (1967)։ Armenia on the Road to Independence, 1918։ Berkeley: University of California Press։ էջեր 38–39։ ISBN 0-520-00574-0 
  4. Reynolds, Michael A. (2011). Shattering Empires: The Clash and Collapse of the Ottoman Empires, 1908-1918. Cambridge: Cambridge University Press, pp. 73-77.
  5. Şeyhun, Ahmed. "Said Halim and the Armenian Reform Project of 1914," Journal of the Society for Armenian Studies 19/2 (2010), pp. 93-108.
  6. Kévorkian, Raymond (2011). The Armenian Genocide: A Complete History. London: I. B. Tauris, p. 171.
  7. Hovannisian. Armenia on the Road to Independence, p. 39.
  8. L. C. Westenek, "Diary Concerning the Armenian Mission," Armenian Review 39 (Spring 1986), pp. 29-89.

ԳրականությունԽմբագրել

  • Kieser Hans-Lukas, Polatel Mehmet, Schmutz Thomas (2015)։ «Reform or cataclysm? The agreement of 8 February 1914 regarding the Ottoman eastern provinces»։ Journal of Genocide Research 17 (3): 285–304։ doi:10.1080/14623528.2015.1062283