Բացել գլխավոր ցանկը

Հայկական բաստիոն, Ուկրաինայի Կամենեց-Պոդոլսկ քաղաքի պաշտպանական, ամրաշինական կառույց, որը կառուցվել և սպասարկել է քաղաքի հայ բնակչությունը։ Պաշտպանել է քաղաքի երեք մուտքերից ամենավտանգավորը։ Կառուցվել է 16-րդ դարից առաջ։

Coa Illustration Elements Building Castle.svg
Հայկական բաստիոն
Вірменські бастіони
Вірменські бастіони.jpg
Տեսակճարտարապետական հուշարձան
ՏեղագրությունՈւկրաինա Ուկրաինա
Վարչական միավորԿամենեց-Պոդոլսկի
ԵրկիրՈւկրաինա
Կառուցված16-րդ դարից առաջ
Կոորդինատներ: 48°40′25.000000099602″ հս․ լ. 26°34′8.0000001003969″ ավ. ե. / 48.67361111113877570° հս․. լ. 26.568888888916777802° ավ. ե. / 48.67361111113877570; 26.568888888916777802
Armenian bastion in Kamianets-Podilskyi Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Հին ժամանակներից հայերը կազմելով խոշոր համայնքներ բնակվել են ժամանակակից Ուկրաինայի տարածքում։ Կամենեց-Պոդոլսկի քաղաքում հայերը բնակվել են 11-րդ դարից։ 17-րդ դարում քաղաքում կար 1200 հայ ընտանիք[1]։ Կազմելով քաղաքի բնակչության զգալի մասը՝ հայերը ներքաշվել են նրա մշակութային, տնտեսական և ռազմական կյանքի մեջ։ Քաղաքի պաշտպանությանը մասնակցելուց բացի հայկական համայնքը մասնակցել է քաղաքի ամրաշինական կառույցների ստեղծման և սպասարկմանը։ Ամրության մի մասը՝ «Հայկական բաստիոն» անունով, պահպանվել է մինչև մեր օրերը[2][3]։

Բաստիոնի կառուցման ճիշտ ժամանակը հայտնի չէ։ Միայն հայտնի է, որ դա եղել է 16-րդ դարից առաջ։ Ամրությունը գտնվում է Ամրոցի կամրջից վեր երրորդ դարատափի վրա, որը գերիշխող դիրք ունի Հին քաղաքի հրվանդանային հատվածի վրա։ 17-րդ դարի սկզբին բաստիոնը արդեն լուրջ վնասվածքներ ուներ։ 17-րդ դարում կատարվել են վերականգնման և արդիականացման աշխատանքներ։ 18-րդ դարի 30-ական թվականներին Հայկական բաստիոնում կառուցվել են հողապատնեշներ, որոնք շուտով ճարտարագետ Կ․ Դալկեն վերակառուցել է քարով։ Վերին հատվածում վերջին վերակառուցողական աշխատանքները կատարվել են 18-րդ դարի 60-ական թվականներին։ Կառույցը հին տիպի բաստիոններից է՝ ոչ մեծ ելման բութ անկյունով։ Կառուցված է քարից, տեղադրված է ժայռի վրա։ Հատակագծում վեցանկյան տեսք ունի, որը բաց է արևելյան՝ քաղաքի կողմից։ Արտաքին հարթությունները դրական թեքություն ունեն։ Պատերի բարձրությունը փոփոխական է, ամենաբարձրը արևմտյան մասում է՝ 12 մետր ժայռի հիմքից[4]. Քաղաքի պաշտպանական կառույցների համակարգում «Հայկական բաստիոն»-ը պաշտպանության գլխավոր օղակներից մեկն էր, քանի որ պաշտպանում էր ամենավտանգավոր մուտքերից մեկը[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

 
Հայկական բաստիոնը
  1. С. Шкурко (1968)։ «Армянские архитектурные памятники в горо։ де Каменец-Подольске»։ Историко-филологический журнал № 2 . pp. 233-243.։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-09-ին։ Վերցված է 2012-11-17 
  2. А. Е Тер-Саркисянц История и культура армянского народа: с древнейших времен до начала ХIХ в. — Восточная литература РАН, 2005. — С. 371. — 685 с. — ISBN 5020184454, 9785020184459(ռուս.)
  3. Вартан Григорян (1980)։ «Глава I. Подольская земля и возникшие там древшейшие армянские колонии. // Каменец-Подольский»։ История армянский колоний Украины и Польши (армяне в Подолии)։ АН Армянской ССР։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-09-ին։ Վերցված է 2012-11-17 
  4. Н. Л. Жариков Памятники градостроительства и архитектуры Украинской ССР: иллюстрированный справочник-каталог в четырех томах. — Будивельнык, 1986. — Т. 4. — 134 с.[1]
  5. М. Г Пештмалджян Исторические связи и дружба украинского и армянского народов. — Изд-во Академии наук Армянской ССР, 1971. — Т. 3. — 293 с.