Հայկական ավիացիայի պատմության թանգարան
Հայկական ավիացիայի պատմության թանգարան, հիմնադրվել է 1998 թվականին՝ Հայաստանի քաղավիացիայի 65-ամյակի առթիվ։ Թանգարանում ամփոփված են փաստաթղթեր, հավաքածուներ, լուսանկարներ, գրքեր և այլ արժեքավոր ցուցանմուշներ, որոնք արտացոլում են հայկական քաղաքացիական ավիացիայի անցած ուղին։
Հայկական ավիացիայի պատմության թանգարան | |
---|---|
Տեսակ | ավիացիոն թանգարան |
Երկիր | Հայաստան |
Վայր | Զվարթնոց |
Հիմնադրվել է | 1998 |
Տնօրեն | Ռազմիկ Գասպարյան |
Պատմություն
խմբագրելՀայկական ավիացիայի պատմության թանգարանը հիմնադրվել է 1998 թվականին՝ նախկին օդաչու, ՀԽՍՀ սպորտի առաջին կարգի վարպետ Ռազմիկ Գասպարյանի նախաձեռնությամբ։ Հայաստանում Քաղավիացիայի ստեղծման պատմությունը սկսվում է 1933 թվականի սեպտեմբերի 30-ից, երբ կատարվել է առաջին՝ Թբիլիսի-Երևան չվերթը։ Առաջին ղեկավարն է եղել Գեղամ Ղարիբջանյանը։ 1999 թվականին թանգարանի մասին տեղեկությունն ընդգրկվել է Ֆրանսիայում լույս տեսնող ավիացիայի թանգարանների կատալոգում[1]։
Ցուցադրություն
խմբագրելԹանգարանում ներկայացված է հայկական ավիացիայի պատմությունը՝ սկսած 1902 թվականից։ Ներկայացված են թռիչք կատարած հայ առաջին օդաչուները, որոնք ծառայության մեջ են եղել ֆրանսիական, ամերիկյան, ռուսական և այլ օդային ուժերում, Հայաստանի առաջին հանրապետության և Խորհրդային Հայաստանի, ներկայիս Հայաստանի հայտնի օդաչուները։
Թանգարանն ունի լուսանկարների բացառիկ հավաքածու, ներկայացված են մի շարք ինքնաթիռների փոքր նմուշներ, տարբեր օդուժերի զգեստներ, հայազգի անվանի օդաչուներին, հայկական ավիացիային վերաբերող գրականություն։ Ստեղծված են Հայրենական Մեծ պատերազմում մասնակցած հայ օդաչուներին, Արցախյան ազատամարտի մասնակիցներին, 1988 թվականին՝ Էջմիածնի մոտ վթարի ենթարկված հարավսլավական ինքնաթիռին նվիրված տաղավարները։ Համապատասխան ստենդով ներկայացված են քաղավիացիայի ղեկավարները։ Թանգարանում ցուցադրված են նաև օդաչուների համազգեստները։ Թանգարանում կա նաև տիեզերագնացության և ավիացիայի զարգացման գործում ավանդ ներդրած հայ խոշոր գիտնականների ստենդ[2][3]։
Հասցե
խմբագրելԹանգարանը գտնվում է Զվարթնոց միջազգային օդանավակայանի տարածքում գտնվող Քաղավիացիայի գլխավոր վարչության շենքում։
Պատկերասրահ
խմբագրել-
Օդանավակայանի հին մասնաշենքի մանրակերտը
-
Օդանավակայանի հին մասնաշենքի մանրակերտը
-
Թանգարանի ցուցանմուշներից՝ ձայնագրող սարք - «Սև արկղ»
-
Թանգարանի ցուցանմուշներից՝ ձայնագրող սարք - «Սև արկղ»
-
Հայ ավիատորների խմբակային լուսանկար (թանգարանի ցուցանմուշներից)