Հայկազուն Գալստյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալուստյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկազուն Գալստյան (Գալուստյան) (օգոստոսի 20, 1920 կամ 1923, Ստամբուլ - փետրվարի 4, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ։
Հայկազուն Գալստյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 20, 1920 կամ 1923 |
Ծննդավայր | Ստամբուլ |
Վախճանվել է | փետրվարի 4, 1985 |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող և ուսուցիչ |
Քաղաքացիություն | Թուրքիա և ԽՍՀՄ |
Կրթություն | Մեսրոպյան վարժարան, Կեդրոնական վարժարան և Ստամբուլի համալսարան (1964) |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Կ. Պոլսում։ Սովորել է Մեսրոպյան և Կեդրոնական վարժարաններում։ Հետագայում հետևել է Իստամբուլի համալսարանի գրական ֆակուլտետի փիլիսոփայական բաժանմունքի դասընթացներին։ Ավարտել է 1964 թվականին, զբաղվել ուսուցչությամբ։ Գրական-հրապարակախոսական ասպարեզ է մտել 1940-ականների սկզբներից։ Գրել է հայերեն և թուրքերեն բանաստեղծություններ։ Թուրքերենները տեղ են գտել 1942 թվականին հրատարակված «Բալքըս» ժողովածուում։ Հայերեն բանաստեղծություններն ամփոփված են «Քարյուղի լամբարը» (Իստանբուլ, 1948) և «Գործիս ճամբուն վրա» (1962) ժողովածուներում։ 1965 թվականի վերջերին եկել է Հայաստան, աշխատանքի ընդունվել ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության սեկտորում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 218-219.