Հայերն Իսլանդիայում

Հայերն Իսլանդիայում (իսլ.՝ Armenar á Íslandi), այժմ կազմում են միայն մի քանի մարդ հիմնականում Ռեյկյավիկում։ Դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1997 թվականին։

Իսլանդահայեր
Flag of Iceland.svg
Իսլանդիայի դրոշը
Ընդհանուր քանակ
Բնակեցում
Իսլանդիա Իսլանդիա
Հայաստան Հայաստան
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Լեզու(ներ)
Հայերեն, իսլանդերեն
Հավատք(ներ)
Հայ Առաքելական եկեղեցի

ՊատմությունԽմբագրել

Համաձայն գրավոր պատմական աղբյուրների, Իսլանդիայում առաջին հայերի մասին հիշատակումը վերաբերվում է 11-րդ դարին։ Մեծ արժեք ունեցող իսլանդական Íslendingabók, Hungrvaka, Grágás աղբյուրները և դրանցից կախված Landnámabók, Hauksbók, Skarðsárbók հաղորդագրությունները տալիս են կոնրկետ տվյալներ Իսլանդիայում հայերի մասին։

Առաջին իսլանդացի պատմաբան Արի Տորգիլսոն Իմաստունը (1067-1148 թթ.) իր Íslendingabók գրքում (թարգմանաբար. «Գիրք իսլանդացիների մասին»), որտեղ համառոտ կերպով նկարագրված է երկրի քաղաքական և եկեղեցական պատմությունը, հիշատակում է երեք հայ (ermskir) եպիսկոպոսների. Պետրոսի, Աբրահամի և Ստեփանոսի, որոնք կղզի գալով սկսել են քարոզել։

Արտաքին հղումներԽմբագրել

ԳրականությունԽմբագրել