Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում

Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում (ռուս.՝ Геноцид армян в Османской империи), փաստաթղթերի և նյութերի ժողովածու հայերի ցեղասպանության մասին։

Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում
Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում.jpg
Տեսակգրական ստեղծագործություն
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Բնօրինակ լեզուհայերեն և ռուսերեն
Հրատարակման վայրԵրևան
Հրատարակման տարեթիվ1966
Թվային տարբերակarmeniansgenocide.am կայքում

ԿազմողներԽմբագրել

ԲովանդակությունըԽմբագրել

Ժողովածուն ամփոփում է Օսմանյան կայսրության մեջ հայերի ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթեր և նյութեր հայկական, ռուսական, թուրքական, գերմանական, անգլիական, ֆրանսիական, ամերիկյան և այլ աղբյուրներից։ Փաստաթղթերի մեծ մասը տարբեր պետությունների հյուպատոսների, դեսպանների, նախարարների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների զեկուցագրեր են, տեղեկագրեր ու նամակներ։ Այդ հարուստ և հավաստի նյութերը ճշմարտացիորեն պատկերում են հայերի ոչնչացման ահավոր պատկերը Թուրքիայում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, և մասնավորապես, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ երիտթուրքերի արյունոտ ոճրագործությունների հետևանքով զոհվեցին մոտ մեկուկես միլիոն անմեղ մարդիկ և ամայացավ Արևմտյան Հայաստանը։

Հայերի ցեղասպանությանը նվիրված այս ժողովածուն 1966 և 1982 թվականներին ռուսերեն հրատարակված "Геноцид армян в Османской империи" գրքի թարգմանությունն է (հայերենում ավելացված են մի շարք նոր նյութեր)։ Այս ժողովածուն ընդգրկում է 1876-1918 թվականների ժամանակաշրջանը։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցավ մարդկության պատմության մեծագույն ողբերգություններից մեկը՝ Հայոց Ցեղասպանությունը։ Իշխանության գլուխ անցած ազգայնամոլ կուսակցությունը կազմակերպեց հայերի ցեղասպանությունը և անապատի վերածեց ողջ Արևմտյան Հայաստանը։ Դաժան ու նենգ սուլթան Աբդուլ Համիդը միայն 1890-ական թվականներին սրի քաշեց ավելի քան 300000 մարդ։ 1909 թվականին Կիլիկիայի Ադանա քաղաքի հայ բնակչության թիվը կազմեց շուրջ 30000 մարդ։ Երբ խոսվում է Մեծ եղեռնի մասին, ապա պետք է նկատի ունենալ ոչ միայն 1915-1916 թվականների կոտորածը, այլ նաև 19-րդ դարի վերջերի և 20-րդ դարի սկզբի զանգվածային ջարդերը։ Գտնվելով թուրքական լծի տակ, Արևմտյան Հայաստանը ենթարկվում էր դաժան ճնշումների և կեղեքումների։ «Հայերի, ինչպես և մյուս քրիստոնյաների դրությունը Թուրքիայում, խղճալի է․․․Ես տեսել եմ մի քանի հայերի կտրված ականջներով և քթերով, և դա արված էր ոչ թե դատարանի վճռով, այլ քմահաճությամբ ու բռնությամբ ինչ-որ մի հարուստ ու ազդեցիկ տղայի, գուցե և տեղական դիվանի մի անդամի կողմից։ Հայերը մշտապես գտնվում են տագնապալի վիճակում»։ Այսպես է նկարագրել հայերի վիճակը ռուս գեներալ Մ․ Լիխուտինը, որը 1854-1855 թվականներին եղել է Արևմտյան Հայաստանում։ Ականավոր ազգագրագետ ու հասարակական գործիչ Գարեգին Սրվանձտյանը 1864 թվականին Մուշ գավառում տիրող վիճակը պատկերել է հետևյալ ձևով․ «Գնդակների արձակում, արյան հոսում, ընչից ավար, ընտանյաց բռնաբարություն, եկեղեցուց կողոպտում, օրինաց եղծում, կենաց գրավում․․․»[1]։

ԾանոթագրություններԽմբագրել