Հայերը Հյուսիսային Մակեդոնիայում

Հայերը Հյուսիսային Մակեդոնիայում (մակեդոներեն՝ Ерменци во Македониjа), հայկական սփյուռքի մաս։ Երկրում հայերի թիվը հասնում է 300 մարդու։

«Leb i sol» ռոք խումբը

Պատմություն խմբագրել

Պատմական Մակեդոնիայի տարածքում հայերը հայտնվել են վաղ միջնադարում[1]։ Այդ ժամանակ բազմիցս Մակեդոնիայի հայկական դինաստիայից մարդիկ դարձել են Բյուզանդական կայսրության կայսրեր, կարևոր զորավարներ և ականավոր քաղաքական գործիչներ։ Բայց թուրքերի գալով, հայերի թիվմ արագ սկսեց նվազել է։ Ինչպես ողջ Օսմանյան կայսրությունում, այնպես էլ Մակեդոնիայից սկսվել է հայերի գաղթը, որն իբր դադարեցվել է Օսմանյան կայսրությունից մակեդոնական հողերի դուրսբերմամբ։

Փախչելով 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ՝ բազմաթիվ ընտանիքներ բնակություն են հաստատել Հյուսիսային Մակեդոնիայի ներկայիս տարածքներում, որն այն ժամանակ Սերբիայի մի մասն է եղել[2]։

Մինչև 1929 թվականը Սկոպյեի հայերի թիվը հասնում էր 438-ի[3], իսկ արդեն 1945 թվականին այդ թիվը հասնում էր 450-ի[4]։ Այսօր Մակեդոնիայի հայ համայնքն ունի մոտ 110 ընտանիք կամ 300 մարդ։ Նրանցից շատերը հայերեն չեն խոսում, բայց կրոնով պատկանում են Մակեդոնիայի ուղղափառ եկեղեցուն։

Սփյուռքի նշանավոր անդամներ խմբագրել

  • Կարապետ Դավիթյան - մակեդոնական հայտնի «Լեբիսոլ» ռոք խմբի անդամ[5][6],
  • Կոստա Բալաբանով - մակեդոնացի արվեստաբան, կինոյի և հեռուստատեսության սցենարիստ[7],
  • Դիրան և Գարո Դավիթյան եղբայրներ - երաժիշտներ[8],
  • Արմեն Սուրմեյան - ռոք երաժիշտ, «Բեզիմենի» խմբի անդամ,
  • Ղազարոս Սուրմեյան - բալետի պարող[9],
  • Տիգրան Կանդիկջյան - «Սկոպյե» ՖԱ ֆուտբոլիստ[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Страбон. География. Книга XII». ancientrome.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.
  2. Биро Л. Регионализм и централизм между двум войнами (на примере Югославии). Взгляд из Венгрии // Славянский мир в третьем тысячелетии. — 2013. — № 8-1. — С. 223—224.
  3. „Водич кроз Скопље и околину“. — Скопље, 1937. — С. 38.
  4. Поглед у статистику Скопља за 1935 год // Скопски Гласник. — 1936. — № 396. — С. 7.
  5. «Tavitjan Brothers-Macedonian Ethno Jazz». Meetup (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.
  6. «Famous people from Skopje: Garabet Tavitjan - Garo». VISIT Skopje. 2018 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.
  7. «Home MK». матица на иселениците на македонија (մակեդոներեն). Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.
  8. «Братья Тавитян – музыкальная семья из Македонии». Центр поддержки русско-армянских стратегических и общественных инициатив. 2016 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.
  9. Makedonska enciklopedija. — Skopje: MANU, 2009. — 2 volumes с. — ISBN 978-608-203-023-4, 608-203-023-0, 978-608-203-024-1, 608-203-024-9 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 14-ին.
  10. «Tigran Kandikjan - Player profile». www.transfermarkt.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.