Կարապետ Դավիթյան (մակեդոներեն՝ Гарабет Тавитјан, 1953), Կարո, հայկական ծագումով հյուսիսային մակեդոնացի թմբկահար է, ով եղել է «Լեբ ի Սոլ» (մակեդոներեն՝ Leb i sol) ռոք խմբի անդամ[1]։ Դավիթյանը համարվում է մակեդոնացի ամենահայտնի թմբկահարը։ Մասնակցել է ավելի քան 1200 համերգի[2]։

Կարապետ Դավիթյան
Կարապետ Դավիթյան.jpg
Ծնվել է1953
Մասնագիտությունթմբկահար
Գործիքներհարվածային համակարգ

ԿենսագրությունԽմբագրել

Կարապետ Դավիթյանը ծնվել է 1953 թվականին Սկոպիեում։ Նա սկսել է թմբուկ նվագել 12 տարեկանում։ Նվագել է Հարավսլավիայի գրեթե բոլոր կարևոր խմբերում։ 1976 թվականին Դավիթյանը դարձավ մակեդոնական մեծագույն «Լեբ ի Սոլ» ռոք խմբի անդամ։ Նա թմբուկ ու հարվածային գործիքներ է նվագել և նաև երաժշտություն է հորինել «Լեբ ի Սոլ»-ի բազմաթիվ ալբոմների համար[1]։

1990 թվականին Դավիթյանը հիմնել է «Պարամեցիում» խումբը, որի հետ նվագում է մինչ օրս։ Իր երկարամյա երաժշտական ​​գործունեության ընթացքում Դավիթյանը երաժշտություն է ստեղծել նաև բալետի և թատերական ներկայացումների համար, ինչի համար արժանացել է մի շարք մրցանակներիորոնցից ամենահեղինակավորը «Մշտական ​​արժեքներ» մրցանակն է[1]։

Դավիթյանը հայտնի է, որպես գործիքավորող, նա համագործակցում է ինչպես իր երկրի, այնպես էլ արտերկրի ամենանշանավոր երաժիշտների հետ[1]։

ՍկավառակագրությունԽմբագրել

  • Гаро и Парамециум Live (МКП, МРТВ 1995)
  • Live (SJF Records 1995)
  • Гарабет Тавитијан (Gemini 2 1996)
  • А бре, Македонче (Matav 2001)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Garabet Tavitjan - Music of Armenia»։ Musicofarmenia։ Արխիվացված է օրիգինալից 8 January 2018-ին։ Վերցված է 8 January 2018 
  2. «Famous people from Skopje: Garabet Tavitjan - Garo»։ VisitSkopje։ Արխիվացված է օրիգինալից 8 January 2018-ին։ Վերցված է 8 January 2018 

Արտաքին հղումներԽմբագրել