Հայաստանյայց եկեղեցի (թերթ, Նոր Նախիջևան)

«Հայաստանյայց եկեղեցի», հոգևոր, մշակութային ամսաթերթ։

Հայաստանյայց եկեղեցի

Պատմություն խմբագրել

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի պաշտոնաթերթ։

Լույս է տեսնում 2007 թվականից Մոսկվայում (հայերեն, ռուսերեն)։ Խմբագիրներ՝ Ռուբեն Հայրապետյան, Հասմիկ Գրիգորյան (2008 թվականից)։ Ներկայացնում է Սուրբ Էջմիածնում և թեմում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները, ծանոթացնում Հայ եկեղեցու տոներին, հանրահայտ հայերին, հայոց պատմության ուշագրավ էջերին, անդրադառնում է ՀՀ-ում, Արցախում, Սփյուռքում և աշխարհում տեղի ունեցող անցուդարձին։

Մեծ տեղ է հատկացնում Մոսկվայի Հայորդաց տան առօրյային, նպաստում է հայ երեխաների հոգևորական, ազգային և մշակութային դաստիարակությանը ՌԴ-ում։

Տպագրում է գրական ստեղծագործություններ, ծանոթացնում նոր հրատարակություններին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։