Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը (ժողովածու)

ժողովածու

«Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը» (անգլ.՝ Historical and Cultural Heritage of Armenia), Հայաստանի ԿԳՄՍ նախարարության գրահրատարակչության ոլորտի համատեքստում 2022 թվականին մեկնարկած «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հրատարակված անգլերեն ժողովածու[1][2][3][4]։ Ժողովածուի խմբագիրն է՝ լեզվաբան, ձեռագրագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Խաչիկ Հարությունյանը։ Ժողովածուի հոդվածագիրներն են՝ Հակոբ Սիմոնյանը, Կարեն Թոխաթյանը, Արսեն Բոբոխյանը, Սիմոն Հմայակյանը, Հովհաննես Սանամյանը, Համլետ Պետրոսյանը, Զարուհի Հակոբյանը, Խաչիկ Հարությունյանը, Արսեն Հարությունյանը, Կարեն Մաթևոսյանը, Աշխունջ Պողոսյանը և Սերժիկ Առաքելյանը։ Գրքի և շապիկի ձևավորումը՝ Անահիտ Խանզադյանի։

Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը
անգլ.՝ Historical and Cultural Heritage of Armenia
Տեսակժողովածու
ԹեմաՀայաստանի պատմամշակութային ժառանգություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ2022
ԽմբագիրԽաչիկ Հարությունյան
Կազմի հեղինակԱնահիտ Խանզադյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Հրատարակման վայրԵրևան
Հրատարակիչ«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Հրատարակման տարեթիվ2022

Հրատարակության 1000 օրինակ տպաքանակից 500-ն առաքվել է արտերկրում գործող 500 գրադարանի[1][2][3]։

Գիտահանրամատչելի այս ժողովածուն նախատեսված է ընթերցողների առավել լայն լսարանի համար[1][2][3]։ Այն ընթերցողների լայն շրջանակներին հնարավորություն կտա բացահայտել և ճանաչել հայոց պատմության ու մշակույթի որոշակի շերտեր[1][2][3]։

Հայաստանյան փուլն անցնելուց հետո ժողովածուն 2023 թվականի օգոստոսին ներկայացվել է Մոսկվայում կայացած «Գրքարվեստ» 20-րդ միջազգային մրցույթին, որտեղ 49 հրատարակությունների շարքում արժանացել է 1-ին հորիզոնականին՝ «Իմ երկիրը» անվանակարգում[5]։

Բովանդակություն խմբագրել

Առանձին հոդվածների տարբերակով գրքում փորձ է արվել ամփոփ, սակայն գիտական արդի ընկալումներին համահունչ ներկայացնել հայ ժողովրդի մշակութային ինքնատիպ նյութական և հոգևոր ժառանգության ընտրանին[1][2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Հրատարակվել է «Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն ժողովածուն». armenpress.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Հրատարակվել է «Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն ժողովածուն». 168.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Փորձ է արվել ժողովածուում ամփոփ ներկայացնել հայ ժողովրդի մշակութային և հոգևոր ժառանգության ընտրանին». aravot.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  4. «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գործունեությունը․ Խաչիկ Հարությունյան․ «Ժամանակի վկան»». armradio.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  5. «Հայաստանը վեց մրցանակ է ստացել «Գրքարվեստ» միջազգային մրցույթում». escs.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել