Հակոբ Սիմոնյան

հայ հնագետ, պատմաբան, հայագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հակոբ Երվանդի Սիմոնյան (հունիսի 9, 1949(1949-06-09), Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հնագետ, պատմաբան, հայագետ, արվեստագիտության դոկտոր, պատմական գիտությունների թեկնածու[1]։

Հակոբ Սիմոնյան
Յակոբ Երուանդի Սիմոնեան
Ծնվել է{ԾԱՏ|1949|6|9}
ԾննդավայրԱխալցխա քաղաք, Վրաստան, [Մեծ Հայքի Գուգարք նահանգ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
Կրոնհայ առաքելական եկեղեցու հետևորդ, քրիստոնյա
Կրթություն[Երևանի պետական համալսարան, ԽՍՀՄ ԳԱ Լենինգրադի հնագիտության ինստիտուտի ասպիրանտուրան]
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Երկեր

Simonyan H., Ghukasyan A. 2004. Armenia in colors. Yerevan, 2004, 128 p. Սիմոնյան, Հ. 2006, Վերին Նավեր, գիրք Ա (1976-1990 թթ. պեղումների արդյունքները), Երևան, «Երևանի համալսարանի հրատ.», 192 էջ, 120 էջ կավճ. ներդիր։ Սիմոնյան Հակոբ, Հովհաննես Սանամյան, Արտակ Գնունի, 2007, Արցախի և ազատագրված տարածքների 1990-2005 թթ. հնագիտական հետազոտությունների հիմնական արդյունքները, ցուցահանդեսի ցանկ, Երևան, «Հուշարձան» հրատ., 44 էջ։ Simonyan H., Lyubin V., Belyaeva E., Areshian G., Tokhatyan K., Hmayakyan S., Hakobyan H., Sanamyan H., 2013. Archaeological Heritage of Armenia. Yerevan: “Hushardzan”, 2013. 92 p.

Սիմոնյան Հ. 2019, Հայկական լեռնաշխարհի հնագույն արվեստը, արվեստագիտության դոկտորի գիտ. աստ. հայցման ատենախոսության սեղմագիր, Երևան, «Հուշարձան հրատ.», 40 էջ։
Կարողությունարվեստագիտության դոկտոր
Մասնագիտությունարվեստագետ, պատմաբան, հնագետ
ԱշխատանքՀայաստանի Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնգիտական բա-անմունքի ղեկավար
ԱշխատավայրՀայաստանի Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն
ԱմուսինԿարինե Հակոբյան
ԾնողներՀայրը՝ Երվանդ Սիմոնյան
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի բաժանմունքի ղեկավոր
Պարգևներ և
մրցանակներ
Պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով, ՀՀ գիտության պետական կոմիտեի, ՀՀ մշակույթի նախարարության, ԼՂՀ վարչապետի ոսկե մեդալներով։ 2011 թ. նրան շնորհվել է Մշակույթի վաստակավոր գործչի կոչում։
Երեխաներերկու ուստ և մեկ դուստր
Կայքhaksimon@gmail.com

Կենսագրություն խմբագրել

Հակոբ Սիմոնյանը ծնվել է 1949 թվականի հունիսի 9-ին՝ Ախալցխա քաղաքում (Ներկայումս՝ Վրաստանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջան), մանկավարժների ընտանիքում[2]։ Նրա ծնվելուց հետո Սիմոնյանների ընտանիքը տեղափոխվել է Հայաստանի Վանաձոր (այն ժամանակ՝ Կիրովական) քաղաքը։ 1973 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության բաժին[1]։ Մասնագիտացումը՝ պատմաբան-հնագետ[1]։

ԵՊՀ Պատմության ֆակուլտետում ուսումնառությունն ավարտելուց հետո աշխատել է. 1973–1974 թթ.՝ ՀԽՍՀ պետշինին առընթեր Հուշարձանների վերականգնման հատուկ գիտա-արտադրական արվեստանոցում որպես կրտսեր գիտաշխատող,

1974–1988 թթ.՝ ԵՊՀ-ի Հայագիտական հետազոտությունների կենտրոնում որպես կրտսեր, ապա ավագ գիտաշխատող[1]։

1984 թվականին Լենինգրադում՝ ներկայումս Սանկտ-Պետերբուրգ, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Հնագիտության ինստիտուտում եռամյա ուսուցում և գիտական պատրաստություն անցնելուց հետո պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[1]։ Գիտական թեզի ղեկավարն է եղել Թուրքմենստանի Գիտություննեի ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Վ.Մ.Մասոնը, ընդդիմախոսները՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Բորիս Բորիսի Պիոտրովսկին և պրոֆեսոր Ի.Ն.Մեդվեդսկայան[2][3]։

Գիտական ուղին խմբագրել

Որպես գիտնական Հակոբ Սիմոնյանն անցել է մասնագիտական կայացման հետևյալ աստիճանները[2]։

  • 1974-1988 թթ.՝ Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող,
  • 1988-1991 թթ.՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի պատմության և մշակույթի հուշարձանների համահավաքի ավագ գիտաշխատող, ապա՝ բաժնի վարիչ,
  • 1991-1992 թթ.՝ ՀՀ Կառավարությանն առընթեր Հուշարձանների պահպանության գլխավոր վարչության Հուշարձանների հետազոտման գիտաարտադրական կենտրոն, տնօրեն,
  • 1992–2003 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր Հուշարձանների պահպանության վարչության Հայկական հուշարձանների համահավաք, գլխավոր խմբագիր,
  • 2003-2014 թթ.՝ ՀՀ Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն,
  • 2014-2020 թթ.՝ ՀՀ Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն։
  • Ներկայումս ԿԳՄՍ նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հագիտության բաժանմուքի ղեկավոր[4]։
  • ՀՀ Մշակույթի վաստակավո գործիչ, արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր[3]։
  • ԴԱՍԱՎԱՆԴԵԼ Է. 1991–1994 թթ.՝ Երևանի ճարտարապետաշինարարական համալսարան, դասախոս 2002-2007 թթ.՝ Երևանի պետական համալսարան, դասախոս 1994 թ. մինչ օրս՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա, դոցենտ։
  • Դասախոսություններ է կարդացել հնագետների ամառային դպրոցում (Կիրիլով)։
  • ՂԵԿԱՎԱՐԵԼ Է. Աղցքի հայոց արքաների դամբարանի (1973-74, 2000, 2015-ից մինչև օրս), Ագարակի (1975 թ.), Քարքարերի կայանի (1989 թ.), Վերին Նավեր դամբարանադաշտի (1976-1990, 2009-ից մինչև օրս), Ջողազի  (1986-1987 թթ.), Աշտարակի բերդշենի (1990 թ.), Ախթամիրի քաղաքատեղիի՝ հայ-բելգիական արշավախմբի (1994-1996 թթ.), Շենգավիթ քաղաքատեղիի՝ հայ-ամերիկյան արշավախմբի (2000-2012 թթ.), Ծիծեռնավանքի (1997-2001 թթ.), Եղվարդի Սբ. Աստվածածին եկեղեցու (2009-2011 թթ.), Չիչխանավանքի (2009-2011 թթ.), Ներքին Նավեր դամբարանադաշտի (2000-ից մինչև օրս), Ամուլ սարի հնավայրերի (2011-ից մինչև օրս), Ներքին Սասնաշենի բնակատեղիի (2013-2016 թթ.), Լօռէ բերդաքաղաքի (2012-2016 թթ.), Կարմիր բլուրի դամբարանադաշտի (2014-ից մինչև օրս) և այլ հուշարձանների պեղումները։
  • Ղեկավարել է Արցախի և ազատագրված տարածքների հուշարձաններն ուսումնասիրող արշավախմբի աշխատանքները (1990-2001 թթ.):

Հետաքրքրությունների շրջանակ խմբագրել

Հակոբ Սիմոնյանի հետաքրքրությունների շրջանակի մեջ մտնում են[1]

Հանձնաժողովների փորձագետ խմբագրել

Հակոբ Սիմոնյանը հանդիսանում է հետևյալ գիտա-կրթական հանձնաժողովների փորձագետ-անդամ.[1]

  • Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջգերատեսչական հնագիտության հանձնաժողովի փորձագետ-անդամ,
  • Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հուշարձանների փորձագիտական հանձնաժողովների փորձագետ-անդամ,
  • Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտական հանձնաժողովների նախագահ,
  • «Հուշարձան» տարեգրքի և «Պատմամշակութային ժառանգություն» մատենաշարի գլխավոր խմբագիր,
  • «Հայրենիքի ձայն» թերթի, «Անդին» ամսագրի և ՀՀ Գեղարվեստի պետական ակադեմիայի «Տարեգիրք» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ։

Գիտաժողովների մասնակից և նախագահ խմբագրել

Հակոբ Սիմոնյանը մասնակցել է բազմաթիվ ազգային և միջազգային գիտաժողովների Հայաստանում և արտերկրում, մասնավորապես՝ Երևանում, Գյումրիում, Կրասնոդարում, Աշխաբադում, Մարիում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Թբիլիսիում, Թելավիում, Բաթումիում, Սագարեջոյում, Բեռլինում, Փարիզում, Կիևում, Մինսկում, Տիրեում, Պաեստումում, Սալոնիկում, Լոս Անջելեսում, Գրենոբլում, Իստանբուլում, Բիշկեքում, Բրյուսելում, Աստանայում, Ֆլորենցիայում և բազում այլ վայրերում[2][5]։

Հայաստանի Հանրապետության պատգամավորների կազմում մասնակցել է ԱՊՀ երկրների Գիտական և ստեղագործ մտավորականների հավաքներին (Մոսկվա, Աստանա, Մարի, Սանկտ-Պետերբուրգ)։

Նախագահել է մի շարք միջազգային և հանրապետական գիտական հանձնաժողովների նիստերը[6]։

Աշխատություններ խմբագրել

Հակոբ Սիմոնյանի թեկնածուական թեզի թեման է եղել «Հայկական լեռնաշխարհի հյուսիսային շրջանների միջին բրոնզի դարաշրջանի մշակույթը» (Культура эпохи средней бронзы северных районов Армянского нагорья): Դոկտորական ատենախոսության թեման է «Հայկական լեռնաշխարհի հնագույն արվեստը» (Культура эпохи средней бронзы северных районов Армянского нагорья) Հեղինակ և համահեղինակ է ավելի քան 230 հրապարակված արժեքավոր գիտական և գիտահանրամատչելի գրքերի և հոդվածների[5]։ Ստորև թվարկված են դրանցից մի քանիսի վերնագրերը՝ անգլերեն ամփոփագրերով։

  • Симонян А. Е., 1984. Два погребения эпохи средней бронзы могильника Верин Навер, Советская Археология (Москва), N 3, с. 122-135.
  • Симонян А. Е., 1990. Новая трактовка социокультурной общности эпохи средней бронзы Армении (По данным погребения N 12 Верин Навер). Историко-филологический журнал (Ереван), N 1, էջ 188-208.
  • Սիմոնյան Հ. 1998, Քարվաճառի հուշարձանները, Բնօրրան (Երևան), N 1-2 (8-9), էջ 31-37։
  • Սիմոնյան Հ., Սանամյան Հ. 2005, Վանքասարի հուշարձանները, «Հուշարձան» տարեգիրք (Երևան), հատոր Գ, էջ 159-178։
  • Սիմոնյան Հ., Վասիլյան Լ., Բադալյան Հ., Նալբանդյան Ա., Ալեքսանյան Տ., Կարապետյան Հ. 2008, Վերականգնվում է Եղվարդի Սբ. Աստվածածին եկեղեցին, «Հուշարձան» տարեգիրք (Երևան), հատոր Դ-Ե,  Երևան, էջ 268-311։
  • Սիմոնյան Հ. 2010, Ներքին Նավերի N 4 դամբարանը, «Հուշարձան» տարեգիրք, (Երևան), հատոր Զ, էջ 7-20։
  • Սիմոնյան Հ. 2011, Աղցքի արքայական դամբարանի հուշարձանախումբը (IV-XVII դդ.), «Հուշարձան» տարեգիրք, հատոր Է, (Երևան), էջ 5-46։
  • Simonyan H., 2012. New Discoveries at Verin Naver, Armenia. Gregory E. Areshian (edit.). Backdirt, Annual Review of the Cotsen Institute of Archaeology at UCLA (Los Angeles), p. 110-113.
  • Սիմոնյան Հ. 2013, Շենգավիթ։ Շարքային բնակավայր թե՞ վաղ քաղաք, «Հուշարձան» տարեգիրք (Երևան), հատոր Ը, էջ 5-53։
  • Սիմոնյան Հ., Սանամյան Հ. 2014, Ախալցխայի Երևման Սբ. Խաչ եկեղեցին, «Հուշարձան» տարեգիրք (Երևան), հատոր Թ, «Հուշարձան» հրատարակչություն, էջ 1-27։
  • Հայաստանի հնագույն դիմաքանդակը; ANCIENT FACIALS OF ARMENIA. Երևան, 2015թ.[7]:[12]
  • Simonyan H., 2015. The Archaeological Site of Shengavit: An Ancient Town in the Armenian Highland. «Fundamental Armenology» (Yerevan), № 1, p. 134-168.
  • Simonyan H. E., 2015. Observations of the Armenian-American joint expedition of Shengavit, «Fundamental Armenology» (Yerevan), № 2, p. 148-183.
  • Սիմոնյան Հ., Ղարիբյան Ի., Բադալյան Հ., Ալեքսանյան Տ. 2015, Լօռէ բերդաքաղաքը (2009-2013 թթ. պեղումների նախնական արդյունքները), «Հուշարձան» տարեգիրք (Երևան), հատոր Ժ, «Հուշարձան» հրատ., էջ 29-56 (28 էջ տեքստ, 16 գունավոր տախտակ)։
  • Атоянц А., Арутюнян Р., Алешинская А. и Симонян А., 2015. Палинологические исследования содержания сосудов из гробницы IB некрополя Верин Навер. «Հուշարձան» տարեգիրք (Երևան), հատոր Ժ, Երևան, «Հուշարձան» հրատ., с. 57-70.
  • Սիմոնյան Հ. 2015, Հայաստանի ժայռապատկերային արվեստը, Գեղարվեստի պետական ակադեմիա, Տարեգիրք N 2-3. Արվեստագիտական և հումանիտար հետազոտություններ (Երևան), էջ 70-87։
  • Սիմոնյան Հ. 2016, Շենգավթյան մշակույթի մանր պլաստիկան, Գեղարվեստի պետական ակադեմիա, Տարեգիրք՝ Արվեստագիտական և հումանիտար հետազոտությունների (Երևան), հ. 4, էջ 70-80։
  • Սիմոնյան Հ. 2016, Սամցխե-Ախալցխա (պատմական ակնարկ), «Հուշարձան» տարեգիրք (Երևան), հատոր ԺԱ, Երևան, «Հուշարձան» հրատ., էջ 117-148։
  • Ashot Margaryan, Miroslava Derenko, Hrant Hovhannis-yan, Boris Malyarchuk, Rasmus Heller, Zaruhi Khachatryan, Pavel Avetisyan, Ruben Badalyan, Arsen Bobokhyan, Vardu-hi Melikyan, Gagik Sargsyan, Ashot Piliposyan, Hakob Simonyan, Ruzan Mkrtchyan, Galina Denisova, Levon Yepiskoposyan, Eske Willerslev, and Morten E. Allentoft, 2017. Eight Millennia of Matrilineal Genetic Continuity in the South Caucasus. Current Biology, Volume 27, Issue 13, Elsevier Ltd., p. 2023-2028. http://dx.doi.org/10.1016/j., cub. 2017.05.087.
  • Աղձքի Հայոց արքաների դամբարան-հուշահամալիրի կառուցապատման սկզբունքներն ու փուլերը։ by Hakob Y Simonyan и Nanar Kalantarian. Երևան, 2017թ.:[13]
  • Եկեղեցաշինությունը Հայաստանում նախքան քրիստոնեության պաշտոնակացումը։ Publishing House "Gitutyun" NAS RA, 2017.[8][14]
  • Հայոց արքաների առեղծվածը։ Անդին, 6-2016։ [15]
  • Հայաստանի ոսկին վաղ և միջին բրոնզի դարաշրջաններում; The Gold of Ancient Armenia (III mil. BC- XIV sent. AD). ՀՀ ԳԱԱ "Գիտություն" հրատարակչություն; NAS RA "Gitutyun" Publishing Hous, 2007. [16]
  • Սիմոնայն Հ., Սաֆարյան Մ., Սիմոնյան Տ., Քալանթարյան Ն., Աթոյանց Ե. 2018, Աղձքի արքայական դամբարանի պեղումների 2015-2017 թթ. արդյունքները, «Հուշարձան» տարեգիրք (Երևան),  հատոր ԺԲ-ԺԳ, «Հուշարձան» հրատ.,  էջ 5-52։
  • Սիմոնյան Հ., Հարությունյան Ա., Սաֆարյան Մ., Քալանթարյան Ն. 2019, Ստեփանոս Աղցից վանականի նորահայտ տապանագիրը, «Հուշարձան» տարեգիրք (Երևան), հատոր ԺԴ, «Հուշարձան» հրատ., էջ 9-25։
  • Симонян А., 1975. Урартское государство после 714 г. до н.э. (По двум новонайденным клинописным надписям). Габриелян В. А. (ред.). Студенческие научные работы, общественные науки, N 17, Ереван, Издательство университета, с. 112-119.
  • Simonyan H., 1995. Vor- und frhgeschichtliche Funde auf dem Gebiet Armeniens. Armenien Wiederentdeckung einer alten Kulturlandschaft, Museum Bochum, 14.1. bis 17.4. 1995, p. 41-48, fig. p. 61-71, 77-83, 90-94, 96.
  • Simonian H., 1996. Pasteurs et chefs de guerre au Broneze moyen (XXIIIe-XVIe sicle avant J.C.). Santrot J. (Sous la direction). Dans Armé  nie. Arménie Trésors de l’Arménie ancienne des origines au IVe siècl, Paris, Somogy. Éditions D'Art, pp. 45, 50, 54-57.
  • Սիմոնյան Հ. 2000, Քրիստոնեության տարածումը և հնագույն եկեղեցաշինությունը Հայաստանում  (նախնական հարցադրում), Հայաստանը և քրիստոնյա Արևելքը, Երևան, «ՀՀ ԳԱԱ հրատ.», էջ 70-75։
  • Սիմոնյան Հ., Սանամյան Հ. 2001, Ծիծեռնավանք, Հարությունյան Ս., Քալանթարյան Ա. (խմբ.): Հայոց սրբերը և սրբավայրերը (ակունքները, տիպերը, պաշտամունքը), Երևան, «Հայաստան», ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հրատ., էջ 200-213։
  • Симонян А. Е.,  2010. Древнеарийские традиции в погребальном ритуале Армении эпохи бронзового века. (Ред. П. М. Кожин, М. Ф. Косарев, Н. А. Дубова). В кн.: На пути открытия цивилизации. Сборник статей к 80-летию В. И. Сарианиди. Труды Маргианской археологической экспедиции, Санкт-Петербург, Издательство “Алетея”, с. 621-638, цветная таблица.
  • Սիմոնյան Հ. 2012, Հայաստանը և միջազգային առևտուրը վաղ բրոնզի դարում, Մելքոնյան Ա. և ուրիշներ (խմբ. խորհուրդ), «Հայաստանի քաղաքակրթական ավանդը Մետաքսի ճանապարհի պատմության մեջ»։ Միջազգային գիտաժողովի նյութեր, 21–23 նոյեմբերի 2011 թ., Երևան, «ՀՀ ԳԱԱ հրատ.»,  էջ 18-37։
  • Simonyan H., Manasaryan N., 2013. Royal tombs with horse sacrifices in Nerkin Naver, Armenia (Middle Bronze Age). Edited by Bea De Cupere, Ancient Near Eastern Studies, Supplement 44, Archaeozoology of the Near East X Proceedings of the Tenth International Symposium on the Archaeozoology of South-Western Asia and Adjacent Areas, Veerle Linseele and Sheila Hamilton-Dyer, Leuven – Paris – Walpole, MA, pp. 173–209.
  • Սիմոնյան Հ. 2013, «Հայկ և Բել»` առասպե՞լ ա՞սք, թե՞ իրապատում, Բարխուդարյան Վ. (խմբ.), Հայկազունիներ. Առասպել և պատմություն, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., էջ 97-106։
  • Simonyan Hakob, 2014. Archéologue Architecture en terre des sites archéologiques de Chengavit et Karmir Blur: problèmes de conservation des structures fouillées. David Gandreau (Auteurs). International Scientific Workshop - Conservation des architectures de terre sur les sites archéologiques. Éditions CRAterre, NOUVELLES PRATIQUES ET PERSPECTIVES, Contribution to Word Heritage Earthen Architecture Programme, UNESCO – WHEAP, Grenoble, Décembre 2014, pp. 82–87.
  • Սիմոնյան Հ. 2014, Բրոնզի դարի արքայական դամբարաններ Արագածոտնում, Սուվարյան Յու. և ուրիշներ (խմբ. հանձնաժողով), Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները։ Հայագիտական միջազգային երկրորդ համաժողովի զեկուցումների ժողովածու, Երևան, «ՀՀ ԳԱԱ հրատ.», էջ 222-226, col. 9-12:
  • Սիմոնյան Հ., Սանամյան Հ. 2015, Վերստին Ծիծեռնավանքի թվագրման շուրջ, Հակոբյան Ա. (խմբ.), Հայաստանը եւ քրիստոնյա Կովկասը։ Հանրապետական գիտաժողով՝ նվիրված Կովկասյան Աղուանքում և Վրաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին, Երևան, դեկտեմբեր 2015, Զեկուցումներ և զեկուցումների դրույթներ, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., էջ 173-186։
  • Симонян А. Е., 2016. Курганы аристократии эпохи поздней бронзы некрополя Верин Навер. Балахванцев А.С., Кулланда С.В. (ред.). «Кавказ и степь на рубеже эпохи поздней бронзы и раннего железа»: материалы международной научной конференции, посвященной памяти Марии Николаевны Погребовой.  Москва, «Наука», c. 222-228.
  • Սիմոնյան Հ. 2016, Հայ գորգի ակունքները, Պողոսյան Ա. (խմբ.), «Հայկական հանգույց», Գորգարվեստի ավանդույթները, միջազգային գիտաժողովի զեկուցումներ, Երևան, «Հայաստանի պատմության թանգարան» հրատ., էջ 318-329։
  • Սիմոնյան Հ., 2018, Աղցի Հայոց արքաների հուշահամալիրի վաղ միջնադարյան կոթողները։ Հակոբյան Ա. (խմբ.), «Հայաստանը եւ արևելա-քրիստոնեական քաղաքակրթությունը». h. Գ. Հանրապետական գիտաժողով՝ նվիրված ճանաչված հայագետ-կովկասագետ Պավել Չոբանյանի ծննդյան 70-ամյակին, Երեւան, 17-18 մայիսի, Զեկուցումներ եւ զեկուցումների դրույթներ, Երևան, էջ 257-266։
  • Սիմոնյան Հ. 2018, Շենգավիթ. Երևանի հնագույն բնակատեղին։ Երևան հ.  5, գիտական հոդվածների ժողովածու, Երևան, «Երևան քաղաքի պատմության թանգարան» հրատ., էջ 3-13։
  • Սիմոնյան Հ. 2018, «Երևանի պատմություն» կոլեկտիվ մենագրություն, Երևան, էջ 18-26,27-55, 81-85, 86-88, 88-90։
  • Симонян А. Е., Атоянц Е. Л., 2018. Некрополь урартского города Тейшебаини. Носов Е. Н. И др. (ред.). Древние некрополи: погребально–поминальная обрядность, погребальная архитектура и планировка некрополей, Труды ИИМК. том 47, Санкт- Петербург, ИИМК РАН, Гос. Эрмитаж, с. 216-223.
  • Симонян А. Е., 2019. Неркин Навер – комплекс памятников от эпохи средней бронзы до раннего средневековья. Москва, «Наука», с. 276-294.
  • Simonyan  H. Y.,  2019. Sunrise as Precondition for the Orientation of Grave-Tombs in Ancient Armenia, Astronomical Heritage of the Middle East, Proceedings of a Symposium held in Yerevan, Armenia, 13–17 Nov 2017, Edited by Sona V. Farmanyan, Areg M. Mickaelian, J. McKim Malville and Mohammad Bagheri, Astronomical Society of the Pacific Conference Series (ASP CS), August 2019, Volume 520, ISBN 978-1-58381-927-2, e-book ISBN 978-1-58381-928-9, p. 199-208.
  • Սիմոնյան Հ. 2019, Վիշապակոթողներ և դամբարաններ, Բոբոխյան Ա., Ջիլիբերտ Ա., Հնիլա Պ. (խմբ.), Երևան, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հրատ., էջ 554-573։

Ներքին Նավերի հնավայր խմբագրել

Հակոբ Սիմոնյանը 2009 թ. հուլիսի 4-ին մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է, որ Արագածոտնի Աշտարակ քաղաքից մոտ 3,5 կմ արևմուտք գտնվող, նախքան Քրիստոսը III հազարամյակի երկրորդ կեսի Ներքին Նավեր դամբարանադաշտի պեղումների արդյունքում մի շարք հայտնագործություններ են արվել։ Սա այն ժամանակաշրջանն է, երբ Հայաստանում որոշակիորեն ի հայտ են գալիս վաղ պետական կազմավորումների հստակ չափորոշիչները՝ սոցիալական կտրուկ շերտավորում, վերնախավի հատուկ թաղման ծես, ընտելացված ձի, պրոֆեսիոնալ զենքեր, ոսկերչական խիստ բարձր դպրոց, ապակեգործություն։ Այսինքն՝ բոլոր այն կարևոր առանձնահատկությունները, որոնք բնորոշ են վաղ քաղաքակրթություններին և վաղ պետական կազմավորումներին, նշել է վաստակավոր հնագետը[9]։ Հակոբ Սիմոնյանը հայտնել է, որ մինչ այժմ պեղվել է 7 դամբանաբլուր, որոնք հեղաշրջում են առաջացրել մեր պատկերացումներում՝ մեր ունեցած հնագույն մշակույթի և պատմության վերաբերյալ։ Տարածքը համընկնում է Հայկի անդրանիկ որդի Արամանյակի բնակության վայրին, որը նկարագրում է Մովսես Խորենացին.

«Երբ Հայկը հաղթեց Բելին, Արամանյակը հավաքում է գերդաստանը և տեղափոխվում Արագած լեռան հարավային լանջ՝ երկու կարկաչահոս գետակների միջակայք»։

Ղևոնդ Ալիշանի տոմարական հաշվարկներով` Հայկի և Բելի ճակատամարտը պետք է տեղի ունեցած լիներ Ք.ա. 2492 թ.: Ռադիոածխածնային անալիզների արդյունքները, որոնք կատարվել են Գերմանիայում և Ամերիկայում, զարմանալիորեն համընկնում են այս թվագրության հետ։ Այսինքն՝ այս դամբանաբլուրները և իրենց դիրքով, և ժամանակով կարծես հավաստում են Հայոց Պատմահոր՝ Մովսես Խորենացու վկայությունը։ Իհարկե, վերջնական արդյունքին հասնելը դեռ շատ հետազոտություններ, շատ նյութերի կուտակում է պահանջում, բայց արդեն կա այսպիսի հետաքրքիր զուգադիպություն[9]։

Հակոբ Սիմոնյանը հավաստել է, որ Ներքին նավերում հայտնաբերված ձիու ոսկորները հնագույնն են Առաջավոր Ասիայում` որպես ընտելացված և ռազմի նպատակով օգտագործված ձի։ 2008 թ. Հայաստանում պեղվել է գունազարդ սափոր, որի վրա պատկերված է տոհմիկ ձիերի երամակ։ Ըստ Հակոբ Սիմոնյանի՝ սա նույնպես հնագույնն է ողջ հին արևելյան համատեքստում։ Ավելի վաղ մենք այդպիսի գտածո չենք ունեցել[9]։

Հակոբ Սիմոնյանի խոսքերով` դամբարանն անկասկած պատկանում է արքա առաջնորդի։ Եվ այդ դամբարանում հայ հնագետները հայտնաբերել են մոտավորապես 65 գունազարդ անոթ, այսինքն՝ մի ամբողջ պատկերասրահ, որը բացվել է հողի տակ։ Սև ներկով կարմիր հիմնագույնի վրա շքեղ զարդարված անոթներ էին, որոնք ներկայացնում էին հայկական ազգային հնագույն առասպելները, աշխարհընկալումները, պատկերացումները»[9]։

Տաճարական համալիր. Վանի թագավորությունից անցում Երվանդյան հարստության խմբագրել

2009-ին Հակոբ Սիմոնյանի ղեկավարությամբ սկսվել են ամենամեծ, թվով 8-րդ համալիրի պեղումները։ Տրամագիծը 35 մ էր, բարձրությունը՝ մոտ 4 մ։ Պարզվեց, որ դամբարանի վրա կառուցված է մի բավականին մեծ, մոնումենտալ կառույց։ Կառույցի պատերի հաստությունը հասնում է 1,5 մ-ի, երկարությունը 25 մ է, իսկ լայնությունը` 12 մ։ Հայ հնագետների ունեցած նախկին տվյալների համաձայն՝ կարող էին նախնական եզրակացություն անել, որ սա դամբարանի վրա կառուցված տաճարական շինություն է. առնչվում է նախնիների պաշտամունքի հետ[9]։ Դեռ պատմահայր Խորենացին է վկայել, որ հայոց մայրաքաղաք Արմավիրում երեք կարևոր դից է եղել` լուսնի, արևի և նախնիների պաշտամունքի տաճարներ։ Պեղված տաճարը հավանաբար կառուցվել է Վանի թագավորության (Ուրարտու) շրջանում և հարատևել է շուրջ 1 հազարամյակ` մինչև քրիստոնեության ընդունումը` պարբերաբար անցնելով զարգացման բոլոր փուլերը[9]։ Դա նշանակում է, որ առկա է կարևորագույն մի անցում` Վանի թագավարությունից Երվանդյան հարստության շրջան։ Դա հայոց պատմության ամենից կնճռոտ հարցրից մեկն է. ինչպե՞ս եղավ, որ վերացավ այդ հզոր հին արևելյան կայսրությունը՝ այսպես կոչված Ուրարտուն կամ Վանի թագավորությունը, և նրա փոխարեն արդեն հանդես եկավ Երվանդյան հարստությունը` Պարույր Սկայորդին և նրա հաջորդները` Տիգրանը, որի մասին Խորենացին այդպիսի մեծ գովեստով ու հիացմունքով է խոսում, որին անդրադաձել են հունական պատմիչները` որպես քաջության և տղամարդկության խորհրդանիշ։ Նավերի հուշարձան առնչվում է այս ժամանակաշրջանին[9]։

Սենյակ և մոխրաշերտ խմբագրել

Ներքին նավերի տաճարական կառույցի ամենավերին շերտում Ք.ա. V-II դդ. մի սենյակ է բացվել, որն ունի քարե 4 խարիսխ, որոնց վրա կանգնած են եղել փայտե սյուներ։ Ըստ Հակոբ Սիմոնյանի` սենյակն իր կառուցվածքով նման է այն գլխատան հորինվածքին, որի մասին վկայում է Քսենոֆոնը` հին հայկական բնակելի տունը նկարագրելիս։ Սա իհարկե կարող է լինել և տաճարի սենյակներից մեկը, որովհետև արևելյան կողմում բացվեց մի շատ հզոր մոխրաշերտ, որը կարող էր ատրուշանի վառված և այդտեղ անթեղված մոխիրը լինել:... նախքան քրիստոնեությունը հայոց ողջ ծիսակարգը հիմնված էր սրբազան կրակի վրա։ Ավելի ուշ տաճարը, երբ լքվել է, վերածվել է Արշակունյաց շրջանի գերեզմանոցի։ Այդ շինության ներսում կատարված մոտ 12 քարարկղային թաղում է բացվել։ Անմիջական շրջակայքում մեծ բնակավայրեր չկան. Օշականը մոտ 5 կմ հեռու է, Փարպին ավելի հեռու է։ «Հիմնական հայտնագործությունները դեռևս մնում են ապագայում։ Այսինքն` մենք բացել ենք վերին փուլի շերտերը, բայց կառույցի պատերը դեռևս 1-15 մ խորանում են։ Իսկ սրա տակ արդեն շարունակվում է (մեր հին փորձից ելնելով) թերևս միջին բրոնզեդարյան դամբարանը։ Այս համալիրի ներքո գտնվում է մի բնական քարայր, որը, փաստորեն, ժայռի մեջ խորանալով, հասնում է մինչև դամբարանի կենտրոն»,- ասաց գիտահետազոտական կենտրոնի տնօրենը։ Նրա խոսքերով, դամբարանի վրա կառուցված Վանի թագավորության շրջանի տաճար մեզ հայտնի է միայն Արևմտյան Հայաստանում` Վանի թագավարության կենտրոնական շրջաններում։ «Ժամանակակից Հայաստան Հանրապետության տարածքում սա առաջին նման հայտնագործումն է»։

Բրոնզի դարի դամբարանների ծիսակարգըմի շարք հատկանիշներով արիական է։ Ասուլիսի ժամանակ հարց է հնչել, թե ինչպո՞վ է ապացուցվում, որ դամբարանները հայկական են։ Հակոբ Սիմոնյանը պատասխանել է, թե դամբարաններն անմիջապես հայ ազգի հետ կապելն այսօր բավականին դժվար խնդիր է, բայց կասկածից վեր է, որ այս դամբարանները արիական են և պատկանում են հնդեվրոպացիներին։ Հայաստանի պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանն այդ կապակցությամբ ասաց հետևյալը.[9]

«Այսինքն` այստեղ կատարված թաղման ծեսը զարմանալի նույնական է արիական թաղման ծեսի վկայություններին (հնդկական վեդաներում նշված է, թե ինչպես պետք է կատարվի դիաթաղումը, ինչպիսի զոհաբերություններ պետք է կատարվեն և այլն)։ Արաքայական զարմի բոլոր անդամների մարմինները դիակիզված են։ Դիակիզումը բնորոշ է հիմնականում հին արիական ժողովուրդներին։ Դուք գիտեք, որ այդ ծեսը կա հին խեթերի, հույների, հռոմեացիների, Հնդկաստանի բնակիչների, պարսիկների և հնդեվրոպական այլ ժողովուրդների թաղման ծիսակարգում։ Եվ Ներքին Նավերում մենք տեսնում ենք նույն թաղման ծեսը և նույն շքեղությունը, ինչ վկայված է Խորենացու մոտ, երբ նկարագրում է Արտաշես Ա-ի թաղումը` ճոխություն, շքեղ ընծաներ, զոհաբերություններ, որոնք կատարվում էին ի փառս մահացած արքայի»։

Որպես զոհաբերության ապացույց` Հակոբ Սիմոնյանը նշեց, որ Ներքին նավերի դամբարաններում հայտնաբերվել են նաև մարդկանց բռնի և ինքնակամ զոհաբերությունների՝ ատամների, մատների մնացորդներ[9]։

«Դամբարաններից մեկում հայտնաբերվել է մարդու 114 ատամ։ Հավանաբար զոհաբերությունը ներառել է մարմնի որևիցե անդամի զոհաբերություն։ Մասնավորապես ատամներ և մատների ֆալանգներ», - ասաց հնագետ Հակոբ Սիմոնյանը` հավելելով, որ այս ծեսը ամենադաժանը չէ. «Շումերական դամբարաններում մենք ունենք 60-ից ավելի մարդկանց կմախքներ, որոնց զոհաբերել են տիրոջ համար։ Բրոնզի դարում կանայք ինքնակամ իրենց զոհաբերում էին ամուսինների հետ թաղվելու համար, որպեսզի հանդերձյալ կյանքում նրանք միասին լինեն։ Սա մտայնություն է։ Նույնքան վայրենի կարող է հազարամյակներ անց թվալ մեր թաղման ծեսը։ Ամեն ինչ կախված է գաղափարախոսությունից...»:

Հակոբ Սիմոնյանի խոսքերով` վերոնշյալ դամբարանի պեղումները հաստատում են, որ Հայաստանում եղել է արիական ծեսով ապրող, հզոր, ռազմատենչ հասարակություն, որը հնարել է նաև պրոֆեսիոնալ զենքեր և ընտելացրել ձիու։ Նախատեսվում է, որ շուտով Մոսկվայում կհրատարակվեր հայ վաստակավոր հնագետի ծավալուն հոդվածը, որում առաջին անգամ գիտականորեն հիմնավորվում է այն տեսակետը, որ Հայաստանը արիացիների հնագույն հայրենիքներից մեկն է[9]։

Արիացիների կարևորագույն ատրիբուտը խմբագրել

Արիացիներին հստակորեն փոխկապակցված մյուս երևույթը, Հակոբ Սիմոնյանի խոսքերով, ձին է. եթե համարվում է, որ տվյալ վայրը ձիաբուծության կենտրոն է, ուրեմն անմիջապես հետևում է, որ այդտեղ արիացիներ պետք է ապրած լինեն։ Այսօր եվրոպական հնագիտության ամենաառաջնային խնդիրներից է ձիաբուծության հայրենիքի բացահայտումը, որը տալիս է բազմաթիվ կնճռոտ հարցերի պատասխանը[9]։

«Ձին հնդեվրոպացիների, արիացիների կարևորագույն ատրիբուտներից մեկն է։ Եթե մենք կարողացանք վերջնականապես հաստատել, որ, այո, Հայաստանն է ձիու` ռազմի նպատակով օգտագործման հայրենիքը, ապա կարող ենք հետագայում (դա Գորդոն Չայլդի տեսակետն է) վստահաբար ասել, որ եվրոպական քաղաքակրթության արմատները անթեղված են հայոց հողում».- Հակոբ Սիմոնյան։

Սակայն, հայ հնագետի համոզմամբ, սա ապացուցելը շատ դժվարին խնդիր է։

«Հնդեվրոպացիների հայրենիքի վերաբերյալ կան հարյուրավոր վարկածներ, որոնք հնդեվրոպացիներին կենտրոնացնում են Բալկաններում, Հարավռուսական տափաստաններում, Իրանում, Միջին Ասիայում, նույնիսկ Արկտիկայուն, որտեղ ուզեք։ Արիացիների հայրենիքին հավակնում են բազմաթիվ երկրներ, որոնցից Հայաստանը, չգիտես ինչու, դուրս է մնացել։ Հին արիացիների սրբազան հիմներում՝ վեդայական տեքստերում գրվաշ է, որ նրանց նախնիների հայրենիքը «լեռնային մի երկիր է, պաղպաջուն ջրերի հայրենիք, որտեղ կլիման ավելի ցուրտ է, քան Հնդկաստանում»».- Հակոբ Սիմոնյան։

Հակոբ Սիմոնյանի հավաստմամբ, դամբարաններից հայտնաբերված կենդանական աշխարհը զարմանալիորեն համընկնում է վեդաներում հիշատակված ծիսական կենդանիների ցանկին։ Ներքին նավերի համար 1 դամբարանում առյուծի մորթու հետքեր են հայտնաբերվել, որը հավանաբար առաջնորդ արքայի է պատկանել[9]։

«Մորթին իհարկե չի պահպանվել, բայց պահպանվել են կենդանու ճանկերը, որոնք նույնպես ուսումնասիրել են գերմանացի շատ հայտնի գիտնականներ։ Երեք տարի ուսումնասիրելուց հետո վերջապես նրանք մեզ տվեցին այդ դամբարանում եղած զոհաբերված կենդանիների տեսականին։ Միայն 1 դամբարանում 28 տիպի կենդանի կա զոհաբերված, որոնք խորհրդանշել են երկիրը, երկինքը և ստորգետնյա աշխարհը, այսինքն` տիեզերքի այն հիերարխիկ կառուցվածքը, որը հատուկ է հնդեվրոպական դիցաբանությանը».- Հակոբ Սիմոնյան։

Հակոբ Սիմոնյանի համոզմամբ` Հայաստանը լուրջ հիմքեր ունի հավակնելու նաև ձիու հայրենիքներից մեկը լինելուն։ Դրա մասին վկայում են ոչ միայն Ներքին նավերի պեղումները, այլև Աստվածաշունչը, որում նշվում է, որ «Թորգոմա տնից էին ամենալավ նժույգները»։ Ասորեստանի, ինչպես նաև Աքեմենյան աշխարհակալ արքաները իրենց համար նժույգներ էին բերում Հայաստանից[9]։

«Հին արևելքի ամենաքաջ կռվողը հայկական այրուձին է եղել։ Հաճախ հենց այրուձին է որոշել այս կամ այն աշխարհակալ պետությունների միջև տեղի ունեցած ճակատամարտի ելքը».- Հակոբ Սիմոնյան։

Շենգավիթ, Ներքին նավեր և սուսեր խմբագրել

Հակոբ Սիմոնյանը 2009թ. տեղեկացրել է, որ սկսվել են նաև Շենգավիթի պեղումները[9]։

«Հետաքրքիր երևույթ է տեղի ունենում Հայկական լեռնաշխարհում IV-III հազարամյակներում. ձևավորվում է շենգավիթյան մշակույթը, որը զարմանալի ընդգում և երկարատևություն է ունեցել։ Այս մշակույթը տևել է մոտ հազար տարի և ընդգրկել է մոտ 1 մլն քառ. կմ տարածք։ Սա վիթխարի տարածք է` Հյուսիսային Կովկասից ներառելով Չեչնիան, Ինգուշիան մինչև Իսրայելը, Կենտրոնական Անատոլիայից մինչև Կենտրոնական Իրանական սարահարթը։ Այս մշակույթը հայտնի է Կուր-Արաքսյան կամ Շենթգավթյան մշակույթ անունով։ Խիստ բարձր, քաղաքային տիպի բնակավայրերով այս մշակույթը սակայն ռազմականացված չէր, այսինքն` զենքեր մենք շատ քիչ ունենք։ Միջին բրոնզի դարում, որը հաջորդում էր սրան, և փոխվում է հայկական լեռնաշխարհի ամբողջ սոցիալ-մշակութային ընդհանրությունը, տեսնում ենք զենքերի առատություն». - Հակոբ Սիմոնյան։

Հակոբ Սիմոնյանը հավելել է, որ չնայած զենքերի բազմաթիվ տեսակներին` հավանաբար Հայկական լեռնաշխարհում կատարված ամենալուրջ հայատնագործությունը սուսերն էր։ Հետագայում սուսերը տարածվում է ողջ Հայկական լեռնաշխարհում, սակայն ամենավաղը ռադիոածխածնային մեթոդով հայտնաբերվել է Ներքին նավերում և թվագրվում է Ք.ա. XXIII դարով[9]։

«Հետագայում մենք սա տեսնում ենք նիկենյան արքայական դամբարաններում, բայց շատ ավելի ուշ` XVI դարում։ Ժամանակին մտածում էին, որ այդ զենքերը ներմուծված են Նիկենքից Հայաստան, որովհետև դա բացարձակ նորամուծություն է, ռազմի արվեստը հեղաշրջող մի հայտնագործություն։ Բայց ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հակառակը` հայկական այս զենքերի տեսակները Հայաստանում հանդես են գալիս 700 տարի ավելի վաղ, այսինքն` չէր կարող որդին լինել հոր հայրը։ Սա մի անգամից հեղաշրջում է նախկին պատկերացումները` իրերը դնելով իրենց ճիշտ դիրքում».- Հակոբ Սիմոնյան։

Ներքին նավերում պեղված բոլոր նյութերը հանձնում են Հայաստանի Պատմության պետական թանգարանին։ Պեղվել են նաև շատ ոսկյա զարդեր, որոնք հատուկ պահպանության կարիք ունեն. այդպիսի պայմաններ ներկայումս ունի Պատմության թանգարանը[9]։

Աղձքում Հայ Արքաների դամբարանի հայտնաբերումը խմբագրել

Հակոբ Սիմոնյանի, որպես հնագետ-պատմաբանի կարևորագույն ձեռքբերումներից մեկը Աղձքում Հայ Արքաների դամբարանի հայտնաբերումն ու ուսումնասիրումն է։ Ինչպես հայտնի է ներկայիս Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի, նախկինում՝ Մեծ Հայքի թագավորության Այրարատ նահանգի Արագածոտն գավառի Աղձք բնակավայրում գտնվող արքայական դամբարանը տարածաշրջանում միակ պահպանված պատմամշակութային կոթողն է, որտեղ հանգչում են արքայական տոհմի աճյունները։ Դամբարանի պեղումները, որոնք սկսվեցին 2015 թվականին՝ ինքնաճանաչողության տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցան և դեռ պետք է ունենան հայ ժողովրդի համար։ Աղձքի դամբարանը վաղ միջնադարում կառուցված և մինչ օրս պահպանված եզակի մշակութային ժառանգություն է տարածաշրջանում։ Այն Արշակունիների արքայատոհմի դամբարանն է։ Բացառիկ կոթող է հայոց ինքնության, պետականության և ինքնաճանաչման առումով։ Վաղ միջնադարյան հայկական կառույցներից Աղձքը միակն է, որ ունի հստակ թվագրում։ Այն կառուցվել է Դ դարում՝ հայ-պարսկական պատերազմի ժամականահատվածում։ Դամբարանին անդրադարձել են նաև հայ պատմիչները։ Դամբարանը միակ կառույցը չէ Աղձքի տարածքում։ Հարևանությամբ գտնվում է նաև քրիստոնեական եկեղեցի։ Հակոբ Սիմոնյանի գլխավորած հնագիտական արշավախմբի խնդիրն է եղել՝ պեղման ժամանակ հայտնաբերել հարակից կառույցները, քանզի արքաների դամբարանին կից սովորաբար կառուցված են լինում այլ՝ սպասարկող կառույցներ։ Լինելով մինչ օրս պահպանված եզակի դամբարանը՝ պեղումներն Աղձքում, մեծ միջազգային հետաքրքրություն են առաջացնել։ Վաղ միջնադարում Իրանի պարթևական արքայական տոհմը իշխում էր տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում։ Արշակունիների հայ արքայական տոհմը սերում էր հենց պարթևներից։ Այս առումով պեղումների ծրագիրը կարող էր հետաքրքրություն առաջացնել և՛ Իրանում և՛ ներկայիս Թուրքմենստանում, որի տարածքում գտնվել է բուն պատմական Պարթևստանը, և Հայաստանը կարող էր դուրս գալ միջազգային ասպարեզ։

Հաշվի առնելով Աղձքի արքայական դամբարանի պատմամշակութային կարևորությունը, ՀՀ պետական այրերից ոմանք այցելել են հնավայր, որտեղ ընթանում էին պեղումները[10]։ Մասնավորապես, 2015 թ. հուլիսի 28-ին ՀՀ այդ ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Աղձք համայնք (նախկինում Ձորափ)՝ գյուղի տարածքում գտնվող պատմամշակութային հնավայրերի պեղումների ընթացքին ծանոթանալու նպատակով, որի մասին տեղեկացրել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ Այդ տարածքում պեղումներ պարբերաբար կատարվել են, բայց դրանք կիսատ են մնացել, և նախորդ տարի Աղձք այցի շրջանակում ծանոթանալով Դ դարի կառույցների՝ մատուռի, բազիլիկ եկեղեցու, հայ Արշակունի արքաների դամբարանի և պեղավայրի վիճակին՝ վարչապետը խոստացել էր ֆինանսական միջոցներ հատկացնել և հանձնարարել էր վերսկսել աշխատանքները[10]։

Հակոբ Սիմոնյանը՝ որպես Արշակունիների դամբարանը պեղած հնագիտական արշավախմբի ղեկավար՝ վարչապետին է ներկայացրել պեղումների առաջին փուլում կատարված աշխատանքների արդյունքները, պեղավայրում հայտնաբերված գտածոները և հաջորդ փուլերի վերաբերյալ հնագիտական արշավախմբի առաջարկությունները։ Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ պատմամշակութային ժառանգության պահպանությունը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, և գործադիրը կշարունակի անհրաժեշտ միջոցներ հատկացնել պեղումները շարունակելու և ավարտին հասցնելու համար[11]։

Վարչապետը կարևորել է պատմամշակութային բացառիկ կոթողների պահպանումը և արժևորումը ինչպես մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության, այնպես էլ զբոսաշրջության զարգացման տեսանկյունից[10]։

Իր հերթին ՀՀ մշակույթի այն ժամանակվա նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրել է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ մշակվել և կառավարություն է ներկայացվել հնագիտության զարգացման ծրագիր, որը ո՛չ միայն գիտական, այլև կրթական կարևոր նպատակ ունի, այն է՝ ընտրել յուրաքանչյուր շրջանի ամենակարևոր հուշարձանը, հնավայրը և իրականացնել կրթական ու զբոսաշրջային ծրագրեր։ Պատմական Աղձք համայնքի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում 2002 թ. ներառվել է 14 հուշարձան, այդ թվում՝ Դ դարում կառուցված Աղձք ճարտարապետական համալիրը, հայ Արշակունի արքաների 364 թ. կառուցված արքայական դամբարանը, Դ դարում կառուցված եկեղեցու մնացորդներ, նախքան Քրիստոսը II-I հազարամյակի դամբարան, գերեզմանոց և այլն։

Արքաների դամբարանի հետագա ճակատագիրը խմբագրել

Հակոբ Սիմոնյանն ինքն է դիպուկ բնորոշել, որ Աղձքը փաստացի հայոց պետականության խորհրդանշանն է, հոգևոր ու աշխարհիկ սրբավայր, հայոց ճակատագրիի, քաջության և փառքի հանգրվանը։ Այս դամբարանավայրում մարդն, ինչպէս գեղարվեստորեն նկարագրել է հնագետ-պատմաբանը, ակամա իրեն զգում է պատմության փոշոտ քառուղիներում, որտեղ ժամանակը կորցնում է անցյալից ներկայի միջոցով դեպի ապագան միտված բացարձակ մեծություն լինելու իր հատկությունը, և դիցաբանական միջավայրում իրականն ու հոգևորը, միախառնված, թակում են միտքդ, քրքրում հոգուդ ոլորտները, դիպչում սրտիդ լարերին[12]։ Աղձքում, ըստ Հակոբ Սիմոնյանի, ջնջվում են տարածության ու ժամանակի սահմանները, և դու, անցնելով ժամանակների ծիրով, հայտվում ես Քրիստոսից հետո 359 թվականի դեպքերի կիզակետում ու դառնում զինվոր։ Հայրենիքի պարզ ու հասարակ զինվոր, որի ուսերին դրվել է Հայաստանի պատիվը և անարգ թշնամու սև կախարդանքից երկրի ապագան փրկելու առաքելությունը։ Քանզի ասվել է` հայոց արքաների ոսկորների հետ երկիրը կլքեն հայոց քաջությունը, փառքը և բախտը։ Ամոթի խարանը մաքրելու, հայոց արքաների դամբարանները պղծած նենգ ու կավատ ոսոխին պատժելու, Հայաստանի ներկան ու ապագան փրկելու համար դու մեկեն դառնում ես վրեժի մարմնացում ու հայտնվում անսանձ մոլուցքով սլացող Վասակ սպարապետի հեծելազորում ու, բարձրացնելով պողովատիկ սուրը, տասնյակ հազարավոր կոկորդներից բխող հզոր մարտակոչին խառնում քո ձայնը` «Օ¯ն, անդր առաջ»։ Աղձք։ Օտար ականջի ու քիմքի համար դժվարըմբռնելի ու արտաբերելի այս մեկ հատիկ հնչեղ բառում որքան խորհուրդ կա անթեղված։ …Ու խոսում են պատմիչները, 5-րդ դարի հայ պատմիչները` քերթողահայր Մովսես Խորենացին ու Փավստոս Բուզանդը[12]։ «Զի ասէին ըստ իւրեանց հեթանոսութեանն ըստ օրինացն, թէ վասն այսորիկ բարձեալ տանիմք զոսկերս թագաւորացն Հայոց աշխարհն մեր, զի փառք թագաւորացն և բախտքն և քաջութիւն աշխարհիս աստի գնացեալ ընդ ոսկերս թագաւորացն յաշխարհն մեր եկեսցեն»։ Իսկ օտար պատմիչները լռում են։ Եվ այս հերոսապատումը եվրոպական քննադատական մտքի տեսանկյունից «կասկածելի» է, քանզի չունի արժանահավատ այլ փաստեր` բացի հայ ազգային պատմիչների վկայություններից։ Եվ այստեղ, որպես ծանր հրետանի, միջամտում է հնագիտությունը իր առարկայական, իրեղեն հիմնավորումներով, ճշգրիտ գիտություններին հատուկ մեթոդաբանությամբ։ Աղձք գյուղաքաղաքի մասին կարևոր հաղորդումներ առկա են վաղ միջնադարում` հայոց արքաների ոսկորներն այստեղ թաղելու դեպքերի կապակցությամբ։ Աղձքում է ծնվել հայոց Կոմիտաս Շինարար կաթողիկոսը՝ Կոմիտաս Աղձեցին։ Այնուհետև, զարգացած միջնադարում ավանի մասին առկա են կցկտուր վկայություններ, և դրանից հետո Աղձքի պատմությունը թաղվում է ժամանակի խավարում։ Հայոց մշակույթի ոսկեդարի առավել ցցուն և հիացնող բնագավառներն են համարվել ճարտարապետությունը և գրականությունը։ Աղձքում մի միասնական հոլովույթում են ներկայանում ճարտարապետությունը, արվեստը` բարձարքանդակներ և պատկերազարդ աղյուսներ, դիցաբանությունը, ավանդազրույցները[12]։ Ըստ Հակոբ Սիմոնյանի՝ Աղցքի արքայական դամբարանի շրջակայքում 2016 թ. կատարված պեղումները հայ հնագիտության կարևոր իրադարձություններից են։ Պեղումների արդյունքում հայտնաբերվել են ուշագրավ հնագիտական գտածոներ` տարատեսակ և տարագույն, այդ թվում նաև ջնարակապատ խեցանոթներ, կենդանիների պատկերներով ու բուսական մոտիվներով վաղ միջնադարյան հարթաքանդակ աղյուսներ, դաջազարդ կարասներ, Չինաստանից ներկրված սելադոնե խեցատներ (սրանք Մետաքսի մեծ ճանապարհում Հայք-Հայաստանի ընդգրկված լինելու խոսուն վկայություններ են, քանզի X-XIII դարերում եվրոպական արքունիքներում մեծ պահանջարկ վայելող խիստ բարձրորակ և թանկարժեք սելադոնե անոթներ արտադրվել են միայն Հարավային Կորեայում և Չինաստանում), XIII-XV-րդ դդ. թվագրվող դրամներ, զարդեր, զենքեր, գործիքներ և այլն, որոնք զուգորդվել են բազմաթիվ թաղումների ու վերջիններիս մարդաբանական տվյալների վերլուծությամբ։ Ըստ Հակոբ Սիմոնյանի, այժմ հստակ է, որ եկեղեցու շրջակայքում եղել է գյուղի գերեզմանոցը, որի խաչարձանների բեկորները սփռված էին գյուղի տարածքում։ Պարսից արքա Շահ Աբասի հրամանով Արարատյան դաշտի մյուս բնակավայրերի օրինակով հայաթափվել էր նաև Աղձք ավանը։ Մինչ այժմ ենթադրվում էր, որ հուշարձանի վերին շերտերի թաղումները պատկանել են հայերի բռնագաղթից հետո գյուղում հաստատված մուսուլմաններին։ Սակայն պեղումները բացահայտեցին, որ թաղումները կատարվել են քրիստոնեական ծեսով։ Կան գլխատված կամ մասնատված կմախքներ` բռնի մահվան բազմաթիվ հետքերով, որոնք պետականությունից զուրկ հայերի այդ դաժան ժամանակներում` XV-XVII-րդ դդ. կրած անլուր տառապանքների անխոս վկաներն են։ Բռնագաղթից հետո գյուղում հաստատված թուրքերն անխնա ջարդոտել էին խաչքարերը[12]։ Հակոբ Սիմոնյանի գլխավորած հնագիտական արշավախմբի պեղումների արդյունքում զարգացած և ուշ միջնադարի թաղումների ներքո բացվեցին վաղ միջնադարյան տապանաքարեր։ Դրանցից երկուսն արձանագիր են և ընդհանրական են հայով միջնադարյան մայրաքաղաքներից Դվինի վաղ միջնադարյան տապանաքարերի ձևին, ոճին և տառաձևերին։ Վաղ միջնադարի այս արձանագիր տապանաքարերը, ամենայն հավանականությամբ, թվագրվում են V դարով և պահպանել են մաշտոցյան այբուբենով կատարված առաջին երկաթագիր տառերի ոճը։ Դրանց ներքո ննջում են հայ բարձրաստիճան հոգևորականներ կամ իշխաններ, որոնք հավանաբար իրենց արժանի հետքն են թողել մեր պատմության մեջ[12]։ Հակոբ Սիմոնյանի գլխավորած հնագիտական արշավախմբի բազմաթիվ հայտնագործություններից կարելի է հատկապես առանձնացնել Հայոց արքաների մասունքներով լի երեք քարե արկղների հայտնաբերումը եկեղեցու խորանի հարևանությամբ, հին սալահատակի տակ։ Դրանցից երրորդի բացումը կատարվել է 2016 թ. նոյեմբերի 12-ին հանդիսավոր պայմաններում` ՀՀ Ազգային ժողովի նախագահի և բազմաթիվ պատգամավորների, ՀՀ մշակույթի նախարարի, ՀՀ-ում Չինաստանի ու Բելառուսի դեսպանների, բարձրաստիճան այլ պաշտոնյաների և հյուրերի, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայությամբ։ Հանդիսավոր արարողությունն ուղեկցվեց թատերականացված ներկայացմամբ (ռեժ. Ժիրայր Դադասյան)[12]։ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Պավել Ավետիսյանի դիպուկ բնորոշմամբ` այս քարարկղները չեն կարող IV դարից ավելի ուշ շրջանի պատկանել։ Դրանք իրենց տիպով նույնական են Երուսաղեմում բացված քարարկղին, որը համարվում է Հիսուսի եղբոր` Հակոբ Տյառնեղբոր գերեզմանը։ Երուսաղեմյան հայտնագործությունը մեծ արձագանք է ստացել ողջ աշխարհում։ Իսկ այստեղ` Աղձքում, մենք ունենք երեք նմանատիպ քարարկղ` մարդկային մասունքներով։ Ըստ Հակոբ Սիմոնյանի՝ մասունքատուփերի հայտնագործումը հիմք է Աղցից վանքի թվագրումը հիմնովին վերանայելուն։ Ակադեմիական շրջանակներում մինչ այժմ այն կարծիքն է տիրում, որ եկեղեցին կառուցվել է ավելի ուշ, քան դամբարանը։ Իր նախկին հրատարակություններում Հակոբ Սիմոնյանն առաջ էր քաշել վարկած, որ Հայոց թագավորների աճյուններն ինչ-որ պատահական վայրում չէին կարող ամփոփել։ Այստեղ պետք է որ եղած լիներ հնագույն պաշտամունքային վայր և որ Աղցից վանքը, 359-364 թթ. հանրահայտ դեպքերից առաջ, արդեն պետք է կառուցված լիներ։ Այսինքն` եկեղեցին պետք է հիմնադրված լիներ դեռևս IV դարի առաջին կեսին, որտեղ հաստատված հոգևորականները պետք է աղոթեին և շարականներ մատուցեին հայոց արքաների հոգիների փրկության համար։ Նորահայտ երեք քարարկղ-օսուարիաների` ոսկորները (ոսկորները) պահելու մասունքատուփերի հայտնաբերումը եկեղեցու ներսում` վաղ միջնադարյան սալահատակի ներքո, ի հեճուկս եվրոպական կասկածամտության, հիմնավորում է հայոց պատմիչների` Մովսես Խորենացու և Փավստոս Բուզանդի ճշմարտախոս լինելը։ Ակնհայտ է, որ եկեղեցու ներսում, խորանի առջև ամփոփվելու պատվի կարող էին արժանացնել միայն բացառիկ անհատներին, սոցիալական բարձրագույն աստիճանին կանգնած մարդկանց։ Հարց է ծագում` ինչո՞վ էր պայմանավորված Հայոց արքաների աճյունները եկեղեցում թաղելը քողարկված կերպով, հատուկ կերտած քարե սնդուկներում, որոնցից մեկի վրա հստակ նշմարվում է փորագիծ խաչ-կնիքը։ Պատերազմը շարունակվում էր, և աշխարհակալ Սասանյան կայսրությունը կարող էր նոր փորձ անել հայոց արքաների ոսկորները հափշտակելու համար, քանզի արքաների ոսկորները, ըստ հին հավատալիքների, օժտված էին գերագույն ուժով և հովանի էին Հայոց աշխարհին։ Չի բացառվում, որ Աղձքի արքայական դամբարանը կառուցել են պարսիկներին ապակողմնորոշելու համար, իսկ քարարկղներում ամփոփված արքաների ոսկորները թաղել են եկեղեցու ներսում, ապա ծածկել սալահատակով[12]։ Արտաշիսյան և Հայոց Արշակունի արքաների մասունքների հայտնաբերումն, իբրև 2016 թ. ամենակարևոր և հասարակական մեծ հնչեղություն ստացած գիտական հայտնագործություն, ուներ համազգային, համահայկական ու բարոյական մեծ նշանակություն։ Այն փաստացի-առարկայական հաստատումն է V դարի պատմիչներ Փավստոս Բուզանդի և Մովսես Խորենացու հաղորդումների, որ Վասակ Մամիկոնյանը 359-364 թթ. միջակայքում ետ է խլել Անի-Կամախի ամրոցի դամբարաններից պարսիկների հափշտակած Հայոց արքաների մասունքները և վերաթաղել Արագածոտնի Աղցք գյուղում։ Աղցքի դամբարանը` մասունքների երեք քարե արկղներով, Հայաստանում հայկական արքաների միակ հայտնի հանգրվանն է, մյուս թաղումները (Վահանավանքում և այլուր) պատկանում են զարգացած միջնադարի հայկական փոքր թագավորությունների արքայական տներին (Սյունիքի Բաղաց, Լոռվա Կյուրիկյան և այլն)[12]։ Ըստ Հակոբ Սիմոնյանի, այժմ անհրաժեշտ է այս բացառիկ գտածոների համակողմանի հետազոտումը ՀՀ և արտերկրի հեղինակավոր համալսարանների լաբորատորիաներում։ Այս արկղների մեջ ամփոփված աճյունների համապարփակ ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր է պարզել արքայական տան անդամների տարիքը, սեռը, հիվանդությունները, մահվան հանգամանքները, ծննդավայրը, ինչու չէ, նաև գենետիկ առանձնահատկությունները և կապը ժամանակակից բնակչության հետ։ Որքան հրապուրիչ է իմանալ, թե ում երակներով է այսօր հոսում արքայական արյուն՝ ԴՆԹ-ի հետազոտությունների շնորհիվ։ Աղձքը դեռ նոր է սկսել բացել իր գաղտնիքները, որոնք ավելի քան մեկ և կես հազարամյակ խնամքով իր ընդերքում պահպանել է Հայոց մայր հողը[12]։

Կարմիր բլուրի 2016 թվականի հնագիտական գտածոներ խմբագրել

ՀՀ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, հնագետ, մշակույթի վաստակավոր գործիչ Հակոբ Սիմոնյանը 2016 թ. սեպտեմբերի 15-ի մամլո ասուլիսի ընթացքում տեղեկացրել է Կարմիր բլուրում (Թեյշեբաինի դամբարանադաշտում) ավարտված պեղումների և բացառիկ հայտնագործությունների մասին[13]։ Կարմիր բլուրում, ըստ Հակոբ Սիմոնյանի, սիստեմատիկ պեղումները սկսվել են 2015-2016թթ., պատվիրատուն Երևանի քաղաքապետարանի Երևանի կառուցապատման ԾԻԳ-ն է եղել[13]։

«Պետք է ասել, որ պեղումների պայմանները շատ դժվարին ու դաժան են եղել, մեր առջև դրված ժամկետները շատ խիստ էին, և մենք պետք է պեղեինք աշխարհի ամենակարևորագույն հուշարձաններից մեկը՝ Թեյշեբաինի դամբարանադաշտը, որը, ըստ ռուսական գիտնականների բնորոշման, համարվում է բոլոր ժամանակների աշխարհի 100 լավագույն հուշարձաններից մեկը»,- Հակոբ Սիմոնյան։

Պեղումների արդյունքում հայտնաբերվել է ակադեմիական ամենախստապահանջ պայմաններին համապատասխան 281 դամբարան[13]։

«Հայտնաբերվել են գերխիտ թաղումներ, որ գրեթե համապատասխանում էին ժամանակակից քաղաքաշինական նորմերին։ Յուրաքանչյուր 6 ք/մ-ի վրա հայտնաբերվել է մեկ դամբարան՝ իր վերգետնյա կառույցներով»,- Հակոբ Սիմոնյան։

Պեղումների ընթացքում բացահայտվել են խիստ հետաքրքիր ու բազմազան մի շարք երևույթներ, որոնցից բանախոսը կանգ առավ մի քանիսի վրա.[13]

«Ի տարբերություն Էրեբունիի, որի բնակիչները տեղափոխված էին Ծոփքից, Թեյշեբաինիի բնակիչները տեղաբնակներ էին։ Բացահայտված ողջ մշակութային շերտը՝ թաղման ծեսը թույլ է տալիս վստահաբար ասելու, որ գործ ունենք մի երևույթի հետ, որ Վանի թագավորությունը կամ Ուրարտուն VII դարում իր գերակա տարածքներն էր համարում Արարատյան դաշտը և այնտեղ հիմնել է փոխարքայի նստավայր՝ Թեյշեբաինի քաղաքը, որը զբաղեցնում էր շուրջ 40 հա տարածք և առ այսօր համարվում է այդ աշխարհակալ կայսրության լավագույն ուսումնասիրված հուշարձանը»:-Հակոբ Սիմոնյան։

Կարմիր բլուրի պեղումները բացահայտել են մի շարք կարևորագույն ինֆորմացիաներ այն մասին, թե ովքե՞ր են ապրել այդ քաղաքում, ի՞նչ մարդիկ են դրանք եղել, ի՞նչ հավատալիքներ են ունեցել, ի՞նչ ծիսակարգով են թաղվել մահանալուց հետո, ի՞նչպես են հագնվել, մանրամասնությամբ՝ ի՞նչ տեսակի զարդեր են կրել, ի՞նչ հիվանդություններ են ունեցել, ատամնաքարերի ուսումնասիրություններից պարզվել է նույնիսկ, թե ինչպիսի՞ սնունդ են օգտագործել այդ մարդիկ, բացահայտեցինք զինատեսակների հսկայական արսենալ[13]։

«Այս ամենը մեզ տվեց վիթխարի չափերի հասնող մարդաբանական բացառիկ նյութ, և հիմա արդեն ժամանակակից մեթոդների կիրառմամբ՝ ԴՆԹ-ների և այլ լաբորատոր ուսումնասիրությունների օգնությամբ, հնարավոր է պարզել Թեյշեբաինիի բնակիչների գենետիկան և հարաբերելով մի կողմից՝ հայկական լեռնաշխարհի բնակիչների ԴՆԹ-ների տվյալները, մյուս կողմից՝ ժամանակակից հայկական պոպուլյացիան, պարզել վերջապես, թե ովքեր են եղել այդ մարդիկ».-Հակոբ Սիմոնյան։

Հայ հնագետն ընդգծեց նաև, որ Կարմիր բլուրի պեղումները թույլ են տվել պարզելու հստակ քաղաքակրթության ցուցանիշ համարվող բացահայտումներ.[13]

«Մենք հայտնաբերեցինք ոչ միայն մեծահասակ, այլև մանկահասակ ու նորածին երեխաների թաղումներ, որոնք կոնկրետ քաղաքակրթության ցուցանիշներ են՝ տարածված միայն կայացած Հին Հռոմում, որտեղ հատուկ ուշադրություն էին դարձնում նաև մանկահասակ երեխաների թաղումներին։ Պարզվում է՝ նույն իրավիճակը դարեր առաջ եղել է նաև Կարմիր բլուրում, և երեխաների նկատմամբ հատուկ սերը, որ այսօր էլ հատուկ է մեզ՝ հայերիս, հնագույն ժամանակներից առկա է եղել».- Հակոբ Սիմոնյան։

Ամփոխելով հայ հանգետների 2016-ի հայտնագործությունները Կարմիր Բլուրում, Հակոբ Սիմոնյանը հայտնել է հետևյալը.

«Կարմիր բլուրում հայտնաբերված գտածոները ցնցող են։ Եվ պեղումների ամենավերջին փուլում, երբ մեզ թվում էր, թե արդեն սպառել ենք մեզ, հանկարծ մեզ համար անսպասելի բացվեց խիստ բարձրաստիճան մի անձի դամբարան՝ 40 քմ ընդհանուր տարածքով, ժամանակակից լեզվով ասած՝ երկու սենյականոց բնակարանի չափսերով, որն ամբողջությամբ լիքն էր զոհաբերված կենդանիների ոսկորներով և թաղման ընծաներով։ Դամբարանի վրա առկա էր մի վիթխարի կոթող՝ տուֆակերտ ֆալոս, իսկ արդեն ներքևում մենք հայտնաբերեցինք զոհաբերված երկու ցուլ՝ իրենց լծված կառքերով, երկու ձի, որոնցից մեկի ատամը հստակ մաշված էր՝ ի նշան այն բանի, որ այդ ձին վստահաբար օգտագործվել է՝ որպես լծկան կամ որպես կառքի լծկան։ Ունենք նաև երկու խիստ տարօրինակ ոսկորներ, որոնք, թերևս, պատկանում են ուղտի։ Այսօրինակ հսկայական զոհաբերությունները կարող էին արվել միայն ու միայն խիստ կարևոր և սոցիալական բարձր դիրք ունեցող մեկի համար, և որպես այս ամենի վկայություն՝ նույն տեղում հայտնաբերվեց նաև բրոնզից կերտված ցլագլուխ, կեռ ծայրով մական, որն իշխանության բարձրագույն խորհրդանշան է՝ հատուկ միայն խեթական արքաներին»։

Հայտնաբերված խիստ կարևորագույն գտածոները, Հակոբ Սիմոնյանի փոխանցմամբ, ամբողջությամբ պահպանվում են դրանց համար հատուկ առանձնացված պահեստարան-սենյակներում, իսկ դրանցից առավել թանկարժեքները՝ չհրկիզվող պահարաններում։ Վաստակավոր հայ հնագետն այն կարծիքին է, որ հասունացել է ժամանակը, որպեսզի Կարմիր բլուրում սկսվեն թանգարանի հիմնման աշխատանքները, և այս բացառիկ գտածոները դառնան նաև ժողովրդի սեփականությունը[13]։

Ախալցխայի Երևման Սուրբ Խաչ եկեղեցու պաշտպանության հարց խմբագրել

2010 թ. Հակոբ Սիմոնյանը հանդես է եկել իր հայրենի Ախալցխայի Երևման Սուրբ Խաչ եկեղեցու պաշտպանությամբ[14]։ Ախալցխայի Երևման Սուրբ Խաչ հայկական եկեղեցու հետ ծագած խնդրի կապակցությամբ 2010 թ. մայիսին Երևանից Ախալցխա էր գործուղվել ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Հակոբ Սիմոնյանը, որը հաստատել է Ախալցխայի հայության մտահոգությունները[15][16]։ Ախալցխայի Երևման Սուրբ Խաչ հայկական կաթոլիկ եկեղեցին օգտագործման իրավունքով տրամադրվել է Վատիկանի կաթոլիկ եկեղեցուն։ Այս տեղեկությունը «Հետք»-ի թղթակից Քրիստինե Աղալարյանի հետ զրույցում 2010-ի մայիսի վերջերին հաստատել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ով նույն օրերին ետ էր վերադարձել Թբիլիսիից։ 2010-ի Ապրիլի վերջերին քննարկվող թեման կրկին Սամցխե-Ջավախքում ոտնձգությունների ենթարկված հայկական եկեղեցիներից մեկն էր, այս անգամ` Ախալցխայի Երևման Սուրբ Խաչ կաթոլիկ եկեղեցին։ Բանվորները քանդել են եկեղեցու խորանը և մի կամար։ Խորանը քանդելիս դուրս են եկել հայկական արձանագրություններով խաչքարեր, որոնք դեռևս չեն տեղափոխվել կամ ոչնչացվել, այլ կուտակված են եկեղեցու մոտ։ Քաղաքապետարանի աշխատակիցները տեղացիներին խոստովանել են, որ իրենք եկեղեցին քանդելու հետ որևէ կապ չունեն, և այդ ամենը տնօրինում է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը։ Նրանք նաև տեղեկացրել են, որ Երևման Սուրբ Խաչ եկեղեցու տեղում կառուցվելու է վրաց կաթոլիկ եկեղեցի[15]։ Այդ հանգամանքը դժգոհություններ է առաջացրել ախալցխահայության շրջանում։ Նրանք պարզաբանումներ են պահանջել, իսկ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հայտարարել է, թե Ախալցխայի երիտասարդները, առաջնային կարևորություն տալով զգացմունքներին, ծրագրված սադրանքի զոհ են դարձել, որի արդյունքում մեծ իրարանցում է բարձրացել այն ապատեղեկատվության շուրջ, թե վրացիները քանդում են Երևման Սուրբ Խաչ եկեղեցին։ Ըստ Վիրահայոց թեմի առաջնորդի` եկեղեցին և հարակից 3 հա տարածքը 2009 թ. Վրաստանի իշխանությունները 99 տարով փոխանցել են Վրաստանում Վատիկանի կաթոլիկ եկեղեցուն[15]։ «Ըստ համապատասխան պայմանագրի` Վրաստանում Վատիկանի կաթոլիկ եկեղեցին պարտավորվել է վերականգնել Երևման Սուրբ Խաչ եկեղեցին ու բարեկարգել տարածքը։ Դա էլ այս իրարանցման պատճառը դարձավ»,- ասել է Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը։ Նա տեղեկացրել է, որ վերականգնողական աշխատանքները կիրականացվեն վերականգնման չափանիշների համաձայն[14]։ Ախալցխայի հայկական երիտասարդական կազմակերպությունների համակարգող խորհուրդը պատասխան հայտարարություն է տարածել` նշելով, որ Սամցխե-Ջավախք տարածաշրջանի հայությունը խորապես վրդովված և վիրավորված է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հայտարարություններից։ «Վանդալիզմի ու պղծման ենթարկված հայկական եկեղեցին նաև թալանվում է։ Բազմաթիվ վկաների հաստատմամբ` շատ սրբատաշ ու հայատառ արձանագրություններով քարեր են դուրս բերվել եկեղեցու տարածքից և օգտագործվել ինչ-որ շինարարության մեջ[14]։ Մենք արձանագրել ենք այն, ինչ տեսել ենք և ներկայացրել հայ հասարակության դատին թե Հայաստանում, թե սփյուռքում»,- նշված է Համակարգող խորհրդի պատասխան գրության մեջ։ Նրանք հայտարարել են, որ եթե Հայ առաքելական եկեղեցին տեր չի կանգնում Ախալցխայի Երևման Սուրբ Խաչ եկեղեցուն, դա չի նշանակում, որ նման խնդիր գոյություն չունի։ Հարցը մտահոգել է նաև Առաքելական եկեղեցու որոշ ներկայացուցիչների։ Նրանք էլ են բարձրաձայնել խնդրի մասին, սակայն խիստ նկատողություն են ստացել Մայր Աթոռից։ «Հիմքերն արդեն քանդել են, մեր մտավախությունն այն է, որ անձրևները կլցվեն, և ամբողջ պատը կփլվի»,- ասում է Սամցխե-Ջավախքի հոգևոր հովիվներից մեկը, ով չի ցանկանում հրապարակել իր անունը[14]։ Ախալցխայի շրջանում կաթոլիկ համայնքի սպասավոր, Սուխլիս գյուղի կաթոլիկ եկեղեցու քահանա հայր Գրիգորը մեզ հետ զրույցում ժխտեց քանդման նոր փաստը։ «Նոր քանդումներ չտեսա, միայն խաչքարի վրա տեսա, որ քարը փորագրված է, փորձել են խաչի վրայից մի բան հեռացնել, արդյոք խաչը ջնջելու՞ համար, թե՞ իրենք ուրիշ բան պետք է գրեին դրա վրա, հայտնի չէ»,- պատմեց հայր Գրիգորը[14]։ Ինչպես տեղեկացանք Ախալցխայի բնակիչներից, եկեղեցում աշխատանքները դադարեցված են, սակայն ոչ ոք «տիրություն չի անում եկեղեցու քանդված քարերին ու խաչքարերին», դրանք դեռ կուտակված են[14]։ «Եկեղեցին ոչ թե քանդում են, այլ մաքրում փլատակներից։ Բայց դա կատարվում է սահմանված միջազգային նորմերին ոչ համապատասխան ձևով»,- ասում է ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Հակոբ Սիմոնյանը։ Նա Հայաստանից գործուղվել էր Ախալցխա, որպեսզի ուսումնասիրեր Երևման Սուրբ Խաչ եկեղեցու շուրջ առաջացած խնդիրը։ Հակոբ Սիմոնյանը ցավում է, որ Վիրահայոց թեմի առաջնորդը հայտարարել է, թե դա կաթոլիկ եկեղեցու խնդիրն է. «Նա, փաստորեն, ջուր է լցնում այն մարդկանց ջրաղացին, ով պատրաստվում է այդ եկեղեցու գլխին ինչ-որ բան բերել»։ Իսկ վերանորոգելու համար պետք է պեղումներ կատարվեին, յուրաքանչյուր քարը տեղում ֆիքսվեր, որոշվեին բոլոր մանրամասները, եթե դրա նպատակը եկեղեցու` գիտական սկզբունքներով վերականգնումն է։ Հակոբ Սիմոնյանը նման մոտեցում չի նկատել։ «Խորանը, ավանդատները և արևելյան պատն արտաքուստ մաքրված էին, քարերը մի տեղ էին հավաքված, հողը` մի տեղ։ Բայց դա արվել էր ոչ թե պրոֆեսիոնալ մասնագետների կողմից, այլ պատահական մարդկանց ջանքերով»։ Որ դա արել են պետական իշխանությունների համաձայնությամբ և հրահանգով, Հակոբ Սիմոնյանի դիտարկմամբ, որոշակի է, քանզի եկեղեցին քաղաքի երևացող տեղում է գտնվում։ «Չէր կարող պատահել, որ երկու-երեք օր քաղաքի կենտրոնում մեծ ծավալի հողային աշխատանքներ իրականացվեին առանց պատկան մարմինների համաձայնության»,- համոզված է նա[14]։ Հ. Սիմոնյանը կարծում է, որ այդ գործողությունները երկու նպատակ պետք է հետապնդեին. կամ իսկապես վերականգնել եկեղեցին, կամ էլ քանդել և տեղում նորը կառուցել։ Բայց եթե խնդիր էր դրված եկեղեցին վերականգնել, ապա այդ աշխատանքներին պետք է հայ գիտնականներ մասնակցեին, կամ գոնե նախագիծը պետք է համաձայնեցվեր Հայաստանի մշակույթի նախարարության հետ, քանզի Երևման Սուրբ Խաչ եկեղեցին 13-րդ դարի հայկական կոթող է։ «Այս խնդիրը միշտ բարձրացվել է, երբ Թուրքիայի կամ Իրանի տարածքում եղած հայկական հուշարձանները ենթարկվում են վերականգնման։ Անհասկանալի է, թե ինչու նույնը չպետք է արվի բարեկամ հռչակված երկրում»,- ասում է Հ. Սիմոնյանը[14]։

Եկեղեցու հայկական լինելն անժխտելի է[14]։ Երևման Սուրբ Խաչ եկեղեցին գտնվում է Ախալցխայի բարձրադիր մասում` Ռաբաթ թաղամասում։ Եկեղեցու ստեղծման վերաբերյալ վկայությունները տարբեր են։ Ըստ ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանի` Երևման սուրբ Խաչ եկեղեցին պետք է հիմնված լիներ առնվազն 13-րդ դարում և գործեր որպես Հայ առաքելական եկեղեցի։ Այն ի սկզբանե չէր կարող լինել կաթոլիկ եկեղեցի, քանի որ կաթոլիկ դավանանքը Ախալցխայում տարածվել է 17-18-րդ դարերում։ Եվ միայն կաթոլիկ համայնքի ստեղծումից հետո են տեղի առաքելական որոշ եկեղեցիներ սկսել վերագործարկվել, ինչն առաջացրել է Հայ առաքելական եկեղեցու դժգոհությունը։ Պահպանվել են խաչքարեր և տապանաքարեր, այդ թվում` արձանագիր։ Ըստ Հակոբ Սիմոնյանի` եկեղեցու հայկական լինելու և 13-րդ դարում գոյություն ունենալու ամենամեծ փաստարկն այն է, որ խորանի պատի մեջ ագուցված են 4 խաչքարեր, երեքը` հայագիր արձանագրություններով, որոնցից մեկի վրա փորագրված է 1366 թվական։ «Սա այնպիսի անառարկելի վկայություն է, որ ոչ մեկը հերքել չի կարող»,- ասում է Հ. Սիմոնյանը։ Եկեղեցու շուրջը տարածվող գերեզմանոցում կան երկու այլ հայկական խաչքարեր, մեկ ուրիշն էլ բերդի մոտ է։ Մեծ թվով խաչքարեր ագուցված են բերդապարսպի շարվածքում[14]։ Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն իր «Ախալցխա» գրքում հիմնադրման տարին նշում է 7-րդ դարը` Ներսես Շինող կաթողիկոսի կողմից, չնայած հղում է կատարում «ավանդությանը»։ Նա նաև հավելում է, որ եկեղեցին ժամանակ առ ժամանակ վերանորոգվել է, բայց 1828 թ. ռուս-թուրքական բախման ժամանակ ռմբակոծվել է, որից կործանվել է գմբեթը։ Ս. Կարապետյանը նշում է, որ Երևման Սուրբ Խաչ եկեղեցին վրացական կողմի իրականացրած քաղաքականության հերթական «զոհն է», որոնք նորոգության անվան տակ յուրացնում են հայկական եկեղեցիներն ու ոչնչացնում հուշարձանները։ Իսկ հայկական մշակութային կոթողների պահպանության լավագույն լուծումը տեսնում է «հանցագործներին պատժելու» մեջ. Հայաստանը հուշարձանների ոչնչացման հայցով պետք է մտնի միջազգային դատարան[14]։ Փոխնախարարը վստահեցնում է, որ եկեղեցին վերակառուցելու են նույն տեսքով։ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը Թբիլիսիում հանդիպել է Հարավային Կովկասում Վատիկանի դեսպան, արքեպիսկոպոս Կլաուդիո Գուջերոտին[14]։ Փոխնախարարին վստահեցրել են, որ Երևման Սուրբ Խաչ եկեղեցուց ոչ մի քար չի քանդվել, ոչ մի խաչքար չի տեղաշարժվել, ոչ մի խաչքարի վնաս չի հասցվել, բանվորներն ընդամենը տարածքն են մաքրել և չափագրումներ իրականացրել, շինարարական ոչ մի աշխատանք դեռ չի սկսվել։ Եկեղեցու տարածքում աղբի տեսքով քարեր են կուտակված եղել, որոնք եկեղեցու միջից տեղափոխվել են կառույցի կողքը։ Նույնը հավաստիացրել են նաև Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը և Ջավախքի առաջնորդական փոխանորդ Հայր Բաբկեն Սալբիյանը, ով նույնպես եղել է տարածքում և փաստել, որ ոչ մի խաչքար տեղից չի շարժվել, ոչինչ փչացված կամ ջարդված չէ[14]։ Մինչդեռ Հակոբ Սիմոնյանի տրամադրած լուսանկարներում հստակ երևում է, որ խաչքարի կտորը նույն քարերի «աղբակույտի» մեջ է հայտնվել[14]։ Արթուր Պողոսյանին հայտնել են, թե 17-րդ դարից Երևման Սուրբ Խաչ եկեղեցին օգտագործման իրավունքով տրամադրվել է կաթոլիկ եկեղեցուն։ 99 տարով Վատիկանի կաթոլիկ եկեղեցուն հատկացնելու հանգամանքին Արթուր Պողոսյանը ծանոթ չէր։ Այժմ կաթոլիկ եկեղեցին որոշել է վերականգնել այն։ Հայկակա՞ն, վրացակա՞ն, թե՞ Վենետիկի կաթոլիկ համայնքն է տնօրինելու այն` փոխնախարարը չգիտի։ Ասում է, որ իրենք Երևման Սուրբ Խաչը դիտարկում են որպես հայկական պատմամշակութային արժեք, ինչը ոչ ոք չի ժխտում։ Այդ պատճառով արքեպիսկոպոսին խնդրել են վերականգնողական աշխատանքներում ներգրավել նաև հայկական կողմին։ «Եթե կրոնական տեսակետից նայենք, կաթոլիկ կրոնն ազգային պատկանելության խնդիր չի դնում։ Ջավախքում կաթոլիկ լեհ առաջնորդներ կան, հիմա ասել, որ հայ կաթոլիկը հաճախում է այն եկեղեցին, որտեղ քահանան ազգությամբ լեհ է, այլ հարցեր են»,- ասում է փոխնախարարը։ Նա միևնույն ժամանակ նշում է, որ լավ կլիներ, իհարկե, եթե այն տրված լիներ հայ կաթոլիկ համայնքին, բայց 17-րդ դարից այն Վատիկանի կաթոլիկ եկեղեցու տնօրինության տակ է[14]։ Սամցխե-Ջավախքի կաթոլիկ համայնքը Գյումրիի Հայ կաթոլիկ եկեղեցու Արևելաեվրոպական թեմի առաջնորդարանի ենթակայության ներքո է։ Սամցխե-Ջավախքում 17 կաթոլիկ համայնք կա։ 5 համայնք` Նինոծմինդայի շրջանում, 5-ը` Ախալքալաքի, Ախալցխայի 14 հայկական գյուղերից 7-ն են կաթոլիկ։ Որքան համայնք կա, այդքան էլ եկեղեցի, բոլորն էլ գործող են։ Հայ կաթողիկ եկեղեցու քահանա Գրիգոր Մկրտչյանը 2005-2007 թթ. ծառայել է Նինոծմինդայում։ «Բոլոր եկեղեցիներում յուրաքանչյուր կիրակի ծիսական արարողություններ տեղի ունենում են»,- ասում է Տեր Հայրը։ Նինոծմինդայի 5 համայնքին մեկ քահանա է սպասավորում։ Երկու քահանա` Ախալքալաքի շրջանում, Ախալցխայում` մեկ քահանա և երկու վարդապետ[14]։ Երևման Սուրբ Խաչ եկեղեցու ճակատագրով մտահոգված են նաև Գյումրիի առաջնորդարանում։ Առաջնորդի հետ զրուցել չհաջողվեց, մեր հարցերին պատասխանեց տեր Գրիգորը։ Նա նշեց, որ Երևման Սուրբ Խաչ եկեղեցու հարցը քննարկվելու է Թբիլիսիում, որտեղ հանդիպելու են լատին եպիսկոպոսն ու Հայ կաթոլիկ եկեղեցու Արևելաեվրոպական թեմի առաջնորդը։ Այդ հանդիպումից հետո ամեն ինչ պարզ կդառնա[14]։

Պարգևներ խմբագրել

Արդյունավետ և բարձր մասնագիտական գործունեության համար Հակոբ Սիմոնյանին շնորհվել է

  • Հայաստանի Հանրապետության Մշակույթի վաստակավոր գործիչ կոչումը,
  • ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալ,
  • ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալ,
  • Արցախի հանրապետության մեդալ։

ՀՀ Գիտության կոմիտեի ոսկե մեդալ։

Այլ տվյալներ խմբագրել

Հակոբ Սիմոնյանը եղել է Հայաստանի Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հիմնադիր տնօրենը, այժմ նույն կենտրոնի հնագիտության բաժանմունքի վարիչն է[4]։ Աշխատանքային հասցեն՝ Հայաստան, Երևան, Փավստոս Բուզանդի 1/3: Աշխատանքային հեռախոս՝ +374 (10) 52-66-18[4] Այլ հեռախոս՝ +374 (77) 00-70-09[17] Ամուսնացած է։ Ունի երեք զավակ։

Լեզուների իմացություն խմբագրել

Տիրապետում է հայերենին՝ մայրենի լեզու, ռուսերենին՝ բարձր մասնագիտական մակարդակով, անգլերենին՝ բառարանի օգնությամբ։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Հակոբ Երվանդի Սիմոնյան։ Հայոց արքաների առեղծվածը։ «Անդին» ամսագիր, թիվ 6, 2017։
  • Հակոբ Սիմոնյան, Շենգավիթի 2000թ. պեղումները, Հայաստանի հնագույն մշակույթը, Հարություն Մարտիրոսյանի հիշատակին նվիրված գիտաժողովի զեկուցումների հիմնադրույթներ, Երևան, 2001, էջ 33-34։
  • Հակոբ Սիմոնյան, Արտակ Գնունի. Հայաստանի հասարակական կառուցվածքը վաղ բրոնզի դարաշրջանում /ըստ հնագիտական աղբյուրների/, Հայոց գրի ու գրչության ստեղծման 1600-ամյակին ընդառաջ, Մաշտոցյան Դ ընթերցումներ, Օշական, 2002. էջ 50-51։
  • Հակոբ Սիմոնյան, Շենգավիթի շերտագրությունը. շինարարական և կառուցապատման սկզբունքները, Հայաստանի հնագույն մշակույթը, 2, Էմմա Խանզադյանի հոբելյանին նվիրված գիտաժողովի նյութեր, Երևան, Էջ 18-25։
  • Հակոբ Սիմոնյան, Հնագույն արվեստի մի բացառիկ գտածո Շենգավիթից։ Ակադեմիկոս Լևոն Հախվերդյանի ծննդյան 80-ամյակին նվիրված գիտաժողովի հիմնադրույթներ, Երևան, 2004, էջ 59-61։
  • Հակոբ Սիմոնյան, Արտակ Գնունի. Հայաստանի սոցիալ-քաղաքական իրավիճակը վաղ բրոնզի դարում / ըստ հնագիտական աղբյուրների /, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ժողովածու «Հայկական Լեռնաշխարհը հայոց և համաշխարհային քաղաքակրթության բնօրրան», Երևան, 2004, էջ 60-70։
  • Հակոբ Սիմոնյան, Լյուդվիգ Խաչատրյան, Շենգավիթ բնակավայրի 2003թ. պեղումները, Հին Հայաստանի մշակույթը, XIII, նյութեր հանրապետական գիտական նստաշրջանի, Երևան, 2005, էջ 56-59։
  • Հակոբ Սիմոնյան, Շենգավիթի դամբարանադաշտը, Հին Հայաստանի մշակույթը, XIV, նյութեր հանրապետական գիտական նստաշրջանի, Երևան, 2008,էջ 81-93։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Акоп Ервандович Симонян. Энциклоедия фонда ХАЙАЗГ
  2. 2,0 2,1 2,2 2,3 НЕУТОМИМЫЙ ИССЛЕДОВАТЕЛЬ. К 65-летию историка и археолога А.Е. Симоняна. Владимир Б. БЕСОЛОВ, член редколлегии научного ежегодника "Ушардзан", член-корр. Международной академии архитектуры, почетный архитектор РФ, Владикавказ. «Голос Армении». 2014-07-07. [1]
  3. 3,0 3,1 Տե՛ս Հակոբ Երվանդի Սիոմյանի անգլերեն կենսագրությունը ՙՙԱկադեմիա-կրթություն՚՚ անգլալեզու կայքում։ [2]
  4. 4,0 4,1 4,2 «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ։ Պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  5. 5,0 5,1 Հակոբ Երվանդի Սիմոնյանի կենսագրությունը «Ակադեմիա-կրթություն» անգլալեզու կայքում։ [3]
  6. «Հայաստանը և արևելաքրիստոնեական քաղաքակրթությունը-II» միջազգային գիտաժողով, 7 - 8 դեկտեմբերի 2017թ., Երևան։ Նախագահողներ՝ Հակոբ Սիմոնյան, Ալեքսանդր Խոսրոև։ [4]
  7. Տես՛ Հակոբ Երվանդի Սիմոնյանի կենսագրությունը «Ակադեմիա-կրթություն» անգլալեզու կայքում։ The oldest facial images particularly the coined depictions of Tigran II, discovered in Armenia were until now considered to be Hellenistic. In the years from 2011-2012 the Scientific Research Center for Historical and Cultural Heritage (SRCHCH) directed by Hakob Simonyan under the auspices of the Ministry of Culture of RA excavated a noteworthy royal grave-tomb. Five facial depictions of bitumen belonging to Elam culture were unearthed at the site of Verin Naver, 5 km to the west of Ashtarak city in the province of Aragatsotn. The study of the newly excavated artifacts at Verin Naver allow us to date the Armenian facial depiction culture over one thousand years earlier than they were thought to be until recently. These artifacts also indicate and ascertain the close political and cultural relationship of the Armenian Highlands with Southern Mesopotamia, more precisely with ancient Elam. These discoveries are unique and exceptional to Armenian Bronze Age culture and to the rich and diversified Bronze Age cultures of the neighboring countries as well. [5]
  8. Տե՛ս Հակոբ Երվանդի Սիմոնյանի կենսագրությունը «Ակադեմիա-կրթություն» անգլալեզու կայքում։ One of the main problems of present Armenology is the illumination of the phenomenon of spreading the Christian doctrines, the formation of the first Christian communities, and the building of houses of faith – Churches, as well as the development of the principles of Church building. For the explanation of the mentioned questions, we have at our disposal historical and archaeological sources, which, by supplementing each other, create a complete and trustworthy basis for solving this complicated problem. Many a time we have suggested the need of complex study of historical and archaeological data, the compilation of historical and substantial facts in solving such problems. Now our data of facts have been fulfilled with new, valuable discoveries. In this article, we have brought together the results of the excavations carried out by us at Vankasar, Tsitsernavank and Aghdzq. The new discoveries comprise almost all the spheres of art and culture: architecture, sculptura, applied arts, archaeological artifacts, funeral rites, anthropological observations, and so on. The complex study of all this provides us with undeniable proof of the facts stated by the Armenian historians in their works. [6]
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 Հակոբ Սիմոնյան. «Հենց առաջին օրվանից անակնկալները սկսեցին ուղեկցել մեզ»։ Սոնա Ավագյան. 4 հուլիսի, 2009, «Հետք»։
  10. 10,0 10,1 10,2 Վարչապետը ծանոթացել է Աղձքում գտնվող հնավայրերի պեղումների ընթացքին։ 28.VII.2015. [7] Արխիվացված 2018-02-27 Wayback Machine
  11. Վարչապետը ծանոթացել է Աղձքում գտնվող հնավայրերի պեղումների ընթացքին։ 28.VII.2015. [8] Արխիվացված 2018-02-27 Wayback Machine
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 12,8 Հայոց արքաների առեղծվածը։ Անդին, 6-2017։
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 «Կարմիր բլուրում հայտնաբերվել են ցնցող գտածոներ». Հակոբ Սիմոնյան։ 15 սեպտեմբերի, 2016, «168 ժամ»։
  14. 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 14,10 14,11 14,12 14,13 14,14 14,15 14,16 Հակոբ Սիմոնյանը հադես է գալիս է Ախալցխայի Երևման Սուրբ Խաչ եկեղեցու պաշտպանությամբ։ Ջավախք։ Մայիսի 27, 2010։ [9]
  15. 15,0 15,1 15,2 Հակոբ Սիմոնյանը հանդես է գալիս է Ախալցխայի Երևման Սուրբ Խաչ եկեղեցու պաշտպանությամբ։ Ջավախք։ Մայիսի 27, 2010։ [10]
  16. Հայկական ևս մեկ եկեղեցու ապագան անորոշ է։ Քրիստինե Աղալարյանի նյութը “Հետք” թերթում։ [11] Արխիվացված 2011-01-10 Wayback Machine
  17. Երևան. Ակադեմիա. Կրթություն. կայքից

Արտաքին հղումներ խմբագրել

  • ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ-ի armheritage.am պաշտոնական կայք։ [17] Արխիվացված 2018-02-27 Wayback Machine
  • Հակոբ Սիմոնյանը Շանթի հյուրն էր։ 26/11/2013. Հակոբ Սիմոնյանը Շանթի հյուրն էր։ Տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումով՝ [18]
  • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ։ 14/05/2014. Հունիսի 04-06։ [19] Արխիվացված 2018-02-27 Wayback Machine
  • Մոռացված Թագավորություն։ 08/08/2013. Կարող եք ընթերցել հետևյալ հղումով՝ 8-FINAL_Layout 2.pdf(չաշխատող հղում) 8- . 53.
  • Միջոցառումներ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ Ապրիլի 24-ին։ [20] Արխիվացված 2018-02-27 Wayback Machine
  • Հակոբ Սիմոնյանի մամլո ասուլիսը՝ Հայաստանում մեկնարկում են տարածաշրջանում եզակի վաղ միջնադարյան դամբարանի պեղումները։ ԱՂՁՔ։ 10/02/2015. Հայաստանում մեկնարկում են տարածաշրջանում եզակի վաղ միջնադարյան դամբարանի պեղումները - ԱՂՁՔ։ [21]
  • Վարչապետը ծանոթացել է Աղձքում գտնվող հնավայրերի պեղումների ընթացքին։ 28.VII.2015. [22] Արխիվացված 2018-02-27 Wayback Machine
  • Աղձքի արքայական դամբարանի մոտ բացառիկ տապանաքարեր են հայտնաբերվել. Հակոբ Սիմոնյան | Առավոտ օրաթերթ, 26 մայիս, 2017։ [23]
  • Աղձքի արքայական դամբարանի մոտ բացառիկ տապանաքարեր են հայտնաբերվել. Հակոբ Սիմոնյան։ Youtube, [24]
  • The royal tomb located in Aghdzk settlement is the only historical cultural monument preserved in the region where bodies of royal descents rest. Rev. Fr. Ruben Zargarian hosts the leader of Aghdzk archaeological expedition, Deputy Director of Research Center for Historical-Cultural Legacy Hakob Simonyan. [25]
  • «Կարմիր բլուրում հայտնաբերվել են ցնցող գտածոներ». Հակոբ Սիմոնյան։ [26]

Աղբյուրներ խմբագրել

  • Հակոբ Երվանդի Սիմոնյանի կենսագրությունը «Ակադեմիա-կրթություն» անգլալեզու կայքում։ [27]