Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա, Հայաստանում ծանրամարտի ոլորտը կարգավորող մարմին։ Ենթակա է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին[1]։ Ֆեդերացիան գտնվում է Երևանում։

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա
Տեսակմարզական ֆեդերացիա
Երկիր Հայաստան
Հիմնադրված1922
Իրավ. կարգավիճակԳործող
ՏեղագրությունԵրևան, Աբովյան 9
ՆախագահՓաշիկ Ալավերդյան

Պատմություն

խմբագրել

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ստեղծվել է 1922 թվականին։ Ներկայումս ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը Փաշիկ Ալավերդյանն է։ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի և Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի լիիրավ անդամ է։

Հայ ծանրամարտիկները մասնակցում են Ծանրամարտի աշխարհի առաջնությանը, Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, ինչպես նաև Ամառային օլիմպիական խաղերին։

Հայաստանը 2023 թվականին հյուրընկալեց Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը[2]։ Այն կայացավ  ապրիլի 15-ից 23-ը Երևանում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ազգային ֆեդերացիաներ - Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտե». www.armnoc.am. Վերցված է 2024 թ․ մայիսի 29-ին.
  2. «Եվրոպայի ծանրամարտի 2023 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում». escs.am. 21.04.2022.