Հայաստանի խորհրդարանական ընտրություններ, 1919

Հայաստանի խորհրդարանական ընտրություններ 1919, Հայաստանի առաջին Հանրապետության Խորհրդարանի 2-րդ գումարման ընտրություններ, որոնք կայացել են 1919 թվականի հունիսի 4-ին։

Այդ ընտրությունները դարձան Հայաստանի պատմության մեջ խորհրդարանական առաջին ընտրությունները, երբ Հայաստանի Հանրապետությունը արդեն մեկ տարեկան էր։ Մինչև այդ ընտրությունները գործում էր Հայաստանի Հանրապետության պառլամենտի՝ Խորհրդի 1-ին գումարումը, սակայն այն կազմավորվել էր ոչ թե ընտրությունների արդյունքում, այլ ձևավորվեց Հայոց Ազգային խորհրդի անդամների եռապատկումով, ինչպես նաև 6 անդրկովկասյան թուրքերի ու մեկական ռուսի և եզդու ներգրավումով, ընդամենը՝ 46 պատգամավոր, որից 38-ը՝ հայեր։ Դրա պատճառն այն էր, որ Հայաստանի Հանրապետության տարածքի մեծ մասը գտնվում էր թուրքական բանակի օկուպացիայի ներքո, առկա էր շուրջ 400 000 փախստականների խնդիր ու համազգային ընտրություններ անցկացնելը հնարավոր չէր։

Մուսուլմանական № 7 անկուսակցական խմբակի ցանկին ընտրական քարտը հայերեն, ռուսերեն և ադրբեջաներեն լեզուներով

1919 թվականի խորհրդարանական ընտրությունները անց են կացվել համամասնական ընտրակարգով՝ կուսակցական ցուցակներով։ ՀՅԴ-ն, որն իշխող ուժն էր Հայաստանում և բացահայտ հաղթեց այդ ընտրություններում (մեծությամբ երկրորդ ուժի՝ Հայ ժողովրդական կուսակցության բոյկոտի պայմաններում), ներկայացրել էր 120 հոգանոց ցուցակ[1]։ Այդ ընտրությունների մասին ժամանակին հայկական թերթերը ընդարձակ անդրադարձ են կատարել՝ դրանք որակելով ազատ և արդարից մինչև կեղծված։

Արդյունքներ խմբագրել

 
Կուսակցություն Ձայներ % Տեղեր
Հայ Յեղափոխական Դաշնակցություն 230,772 89.0 72
Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցություն 13,289 5.1 4
Մուսուլմանական անկուսակցական խմբակի[2] 9,187 3.5 3
Անկախ գյուղացիների միություն 4,224 1.3 1
Քրդեր 1,305 0.5 0
Հայ ժողովրդական կուսակցություն 481 0.2 0
Ասորիներ 173 0.0 0
Ընդհանուր 259,431 100 80
Մասնակցություն 71.2
Աղբյուր՝ Nohlen et al.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի խորհրդարանական առաջին ընտրությունները. 1919թ, հունիս Արխիվացված 2017-07-24 Wayback Machine
  2. Yalanuzyan, Mikael (28 մայիսի 2021 թ.). «The 1919 National Elections». EVN Report.

Գրականություն խմբագրել

  • Սիմոն Վրացյան, «Հայաստանի Հանրապետություն», էջեր 292-298