Հայաստանի թագուհին (նկար)

Ուֆիցիի պատկերասրահում պահվող գեղանկար

Հայաստանի թագուհին, Մարիո Բալասիին կամ նրա ուսուցիչ Յակոպո Լիգոցիին վերագրվող չնույնականացված կնոջ դիմապատկեր է։ Պահվում է Ֆլորենցիայի Ուֆիցիի արձանների և նկարների պատկերասրահում[1]։ Ստեղծման առավելապես հաստատված տարեթիվը համարվում է 1660 թվականը[2]։ Աշխատանքը փայտի վրա, 64x48 սմ չափի դիմանկար է, որը նախկինում գտնվել է Մեդիչիների վիլլայում[3]։

Հայաստանի թագուհին
տեսակգեղանկար
նկարիչՄարիո Բալասի
տարի1660
բարձրություն68 սանտիմետր
լայնություն64 սանտիմետր
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և փայտե տախտակ
գտնվում էՈւֆֆիցի
հավաքածուՈւֆֆիցի
քաղաքՖլորենցիա
Ծանոթագրություններ

Նկարի հերոսուհին խմբագրել

Չնայած դիմանկարը վերնագրված է «Հայաստանի թագուհին», բայց արվեստի պատմաբանները երկար ժամանակ դժվարացել են բացահայտել այս պատկերի հերոսուհուն։ 1920-ականներին Ալինարին հրապարակել է նկարի լուսանկարը, և ըստ վերնագրի ենթադրվել է, որ վարպետը կտավի վրա պատկերել է Ֆրանսիայի թագուհի Եկատերինա դե Մեդիչիին (1519-1589)[4]։ Տարիների ընթացքում և մինչև այսօր նկարն ուսումնասիրած գիտնականները առաջարկել են տարբեր այլընտրանքային ինքնություններ՝ չհասնելով գոհացուցիչ եզրակացության։ Ենթադրյալ հերոսուհիները եղել են ժամանակի և վայրի զգալի տարբերություններով։ Ենթադրվել է, որ Մարիո Բալասին պատկերել է Մանտովայի արքայադուստր Մարգարիտա Գոնզագային (1591-1632), Ֆրանսիայի մեկ այլ թագուհի Մարիա դե Մեդիչիին (1575-1642), Կամիլա Մարտելիին (1545-1590), Կոսիմո I-ի երկրորդ կնոջը և Կոսիմո I-ի դստերը՝ Վիրջինիա Մեդիչիին։ (1568-1615)։ Արվեստաբան Մաիկե Ֆոգտ-Լյուրսենը կարծում է, որ դա իրականում Ավստրիա-Տիրոլի էրցհերցոգուհի Մարիա Մագդալենայի դիմանկարն է։

Հարկ է նշել, որ Կոսիմո I-ի կնոջ ու դստեր վարկածները առավելի հավաստի հիմնավորում են ունեցել, քանի որ այն ոսկե շքեղ շղթան, որը զարդարում է երիտասարդ կնոջ կուրծքը, ըստ արձանագրությունների, պատկանել է այդ երկու կանանց[5]։

Որոշ քննադատներ կասկածներ են ունեցել կապված Մեդիչիների հետ՝ ոչ նրանց հատուկ սանրվածքն ու գլխաշորը և այդ ժամանակվա նորաձևությանը չհամապատասխանող հագուստը[6]։ Հետագայում Մեդիչիների ընտանիքի տիկնայք դուրս են մնացել ենթադրյալների շարքից[2]։

Ֆլորենցիայի պետական արխիվում պահպանվող 1812 թվականի գույքագրման փաստաթղթում նկարը վերնագրված է «Արքայադուստր, շքեղ հագնված»։ Մեդիչիների վիլլայում հայտնաբերված 1781 թվականի մայիսի 3-ով թվագրված փաստաթղթում նկարն անվանված է «Հայաստանի թագուհու դիմանկար»[7]։

Նկարիչը աշխատել է ոչ միայն Ֆլորենցիայում, այլև Հռոմում և Վենետիկում, որտեղ այդ ժամանակ արդեն հայկական համայնքներ էին ձևավորվել և հավանաբար դա է հիմք ծառայել երևակայաման կերպարը Հայաստանի թագուհի կոչել[4]։

Նկարագիր խմբագրել

Նկարում մուգ ֆոնին՝ դեմքը երեք քառորդով շրջած, հայացքը դիտողին, պատկերված է նրբագեղ պալատական զգեստ հագած երիտասարդ կին՝ երկար, բաց մազերով։ Գլխին՝ կիսաթափանցիկ գլխաշորի վրա, թանգագին քարերով, մարգարիտներով և փետուրներով զարդարված թագ է, հագին ոսկե թելով ասեղնագործ զարդանախշերով, բարձր օձիգով հագուստ[6]։ Կնոջ վզին մարգարտյա վզնոց է, իսկ կրծքին, հագուստի վրա՝ ոսկե շքեղ շղթա, ինչչպիսին կրել են Մեդիչիները։ Ծալած ձեռքում թաշկինակ է։

Հեղինակ խմբագրել

 
Մարիո Բալասի

1990-ական թվականներից ի վեր՝ դատելով զգեստից, փայտի վրա աշխատելու ոճից «Հայաստանի թագուհին» թվագրել են 1580-ական թվականներով և այն վերագրվել է Յակոպո Լիգոցիին[8]։ Իրոք, աշխատանքի որոշ նրբագեղ կողմեր կարելի է նմանեցնել Վերոնեզեի ոճին, որը Ֆլորենցիա էր այցելել նախորդ տասնամյակում; Հետագա ոճական վերլուծություններից պարզվել է, որ հեղինակը իրականում 17-րդ դարի նշանավոր նկարիչ Մարիո Բալասին էր (1604-1667)[9]՝ Լիգոցիի նախկին աշակերտը, ով նույնպես աշխատել է. Մատեո Ռոսելիի և դել Պասինիանոյի արհեստանոցներում[10]։ Բալասիի կենսագիր Ֆիլիպո Բալդինուչին գրել է, որ նկարիչը մեծ փորձ ուներ հին վարպետների ոճով նկարելու և ընդօրինակելու հարցում[11] և դա էր շփոթմունք առաջացրել։ Այս տեսակետը հաստատում են Բալասիի այդ շրջանում նկարած ևս մի քանի այլ գործեր[2]։

Այժմ էլ կան աղբյուրներ, որոնք ցույց են տալիս, որ Վիրջինիա Մեդիչիի դիմանկարի հեղինակը ոչ թե Մարիո Բալասին է, այլ նրա ուսուցիչ Ջոկոպո Լիգոցին։ Իսկ պատկերը 632 × 800 չափսի է[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «News about a Painting at the Uffizi: the Queen of Armenia by Mario Balassi». www.uffizi.it (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 12-ին. {{cite web}}: Text "Uffizi Galleries" ignored (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 Imagines The magasin of the Uffizi galleries, number-1-2017-September-Berti
  3. F. Berti, Mario Balassi 1604 - 1667. Catalogo completo dei dipinti e dei disegni, Florence, 2015.
  4. 4,0 4,1 «Королева Армении: картина Баласси, тайну которой пытаются разгадать». Tabloid.am (ռուսերեն). 2020 թ․ մարտի 8. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  5. C. Contu and L.Goldenberg Stoppato, I gioielli dei Medici, , catalogue of the exhibition, Florence, 2003-2004
  6. 6,0 6,1 6,2 «"Королева Армении" Марио Баласси из фондов галереи Уффици». Армянский музей Москвы и культуры наций (կանադական անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  7. Florentine State Archive, Imperiale e Reale Corte, 4947, page 530.
  8. Sotheby’s, London, 5 July 2007, no. 182.
  9. F. Berti, Da ‘ritratto mediceo’ di Jacopo Ligozzi a Regina d’Armenia di Mario Balassi. Un caso storicoartistico tra fortuna critica, indagini documentarie e osservazioni ‘morelliane’, in “Valori Tattili”, 7, 2016, pages 30-49;.
  10. For more information on this painter, see F. Berti, Mario Balassi 1604 - 1667. Catalogo completo dei dipinti e dei disegni, Florence, 2015.
  11. Previously part of the Koelliker collection in Milan, the painting was transferred to London by Sotheby’s on 4 December 2008, no. 178.