Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քաղաքացու օր (այլ կիրառումներ)
Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր, տոն Հայաստանի Հանրապետությունում, որը ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին՝ վերջինիս նախաձեռնությամբ[1][2]՝ իր գլխավորած հեղափոխությունը փառաբանելու համար։
Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր | |
---|---|
![]() | |
Տեսակ | տոն |
Ամսաթիվ | Ապրիլի վերջին շաբաթ օրը |
Շաբաթվա օր | շաբաթ |
Տոնվում է | ![]() |

Նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։ Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը[1]։
Պատմություն Խմբագրել
2019 թվականի մարտի 21-ին Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի օրենքի փոփոխություններին, որոնցում առաջարկվել է սահմանել Քաղաքացու օրը՝ որպես նոր տոն։ Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով, տոնի անհրաժեշտությունը «պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրադարձություններով և դրան հետևած թավշյա հեղափոխությամբ[3]։ Ըստ Զեյնալյանի, ելնելով սոցիալ–տնտեսական, իրավական և քաղաքական բազմաթիվ խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությունից, հազարավոր քաղաքացիներ օրեր շարունակ բողոքի ակցիաներ և երթեր են անցկացրել՝ իշխանությունների առջև դնելով իրենց պահանջները[3]։
2019 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որի արդյունքում «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի օրենքի նոր 4.1 հոդվածը սահմանել է Քաղաքացու օր տոնը։ Համաձայն այդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։ Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը[4]։
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի հոդված 4.1.
- ↑ One Studio։ «Քաղաքացու օրը. տոն, որ այդպես էլ քեզ հետ չէ»։ www.yerkir.am (ամհարերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-08-11-ին։ Վերցված է 2022-04-24
- ↑ 3,0 3,1 Հայաստանում Քաղաքացու օր կնշվի
- ↑ «ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքը