Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, Հայաստանի Հանրապետության և անձի՝ քաղաքացու միջև կայուն իրավական կապ և անձի կարգավիճակ, որի ուժով պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, և անհատը ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ձեռք են բերում փոխադարձ իրավունքներ և պարտականություններ[1]։

Պատմություն
խմբագրել1995 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունվել է Ն-041-I ՀՀ օրենքը «Հայաստանի Հանրապետության մասին»։ ՀՀ Կառավարությունը 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշմամբ սահմանել է ՀՀ քաղաքացիություն ձեռքբերման կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։
Լինելով պետության իրավունքի համակարգի կարևորագույն ինստիտուտներից մեկը՝ քաղաքացիությունն իր ամրագրումն է ստացել նախևառաջ ՀՀ Սահմանադրությամբ։ 2015 թվականի խմբագրությամբ Հայաստանի Սահմանադրության 47-րդ հոդվածը վերնագրված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունքը» և սահմանում է, որ
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։
- Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք։
- Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք։
- Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք են բերում օրենքով սահմանված պարզեցված կարգովԼ
- ՀՀ քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից։ ՀՀ քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունը փոխելու իրավունքից։
- Սույն հոդվածով սահմանված իրավունքների իրականացման կարգը, ՀՀ քաղաքացիության ձեռքբերման այլ հիմքերը, ինչպես նաև դադարեցման հիմքերը սահմանվում են օրենքով։
- Սույն հոդվածի 2-4-րդ մասերով, ինչպես նաև 5-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, ինչպես նաև հանրային շահերի պաշտպանության նպատակով։
- ՀՀ քաղաքացիների Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, միջազգային իրավունքի հիման վրա, ՀՀ պաշտպանության ներքո են։
Քաղաքացիությունն իր առավել մանրամասն կարգավորումն է ստացել 2007 թվականին ընդունված «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով։ Այս օրենքի համաձայն՝ այնձի քաղաքացիությունը ճանաչվսւմ կամ հաստատվում է հատուկ փաստաթղթերով, որոնք են․
- անձնագիրը, որը տրվում է 16 տարին լրացած անձանց, 10 տարի ժամկետով, համարվում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը և որտեղ ամրագրվում են քաղաքացու անձի մասին այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են անունը, ազգանունը, սեռը, ծննդյան տարեթիվը և այլն,
- ծննդյան վկայականը կամ ՀՀ քաղաքացիությունը հաստատող վկայականը, որ տրվում են մինչև 16 տարեկան անձանց։
Օրենսդրություն
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Քաղաքացիություն». www.mfa.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.