Հայասայի էթնիկական կազմ

Հայասա երկրի էթնիկական կազմի և լեզկի խնդիրը։ Մեզ հասած տվյալները Հայասա երկրի էթնիկական կազմի և լեզվի մասին այնքան կցկտուր են, որ առայժմ դժվար է որոշակի կարծիք կազմել այդ մասին։

Լեզվի ծագում խմբագրել

Գերիշխող կարծիքն այն է, որ Հայասա-Ազզի երկրի բնակիչները պատկանում էին խուրրիական ցեղերին[1]։ Սակայն բացահայտվում են այնպիսի փաստեր, որոնք կարող են մեկնաբանվել հօգուտ հայասացիների լեզվի հնդեվրոպական ծագման[1] Իր ժամանակին իբրև վարկած հայտնված այս տեսակետը հետագայում զարգացվեց Գևորգ Ջահուկյանի կողմից։ Հայասայի լեզվից մեզ հասած սակավաթիվ տվյալների (հայասական անձնանունների ու տեղանունների) վերլուծությունը բերեց նրան այն եզրակացության, որ հայասական լեզուն պատկանում է հնդեվրոպական հին անատոլիական լեզուների խեթական-նեսիական (ավելի ճիշտ՝ խեթա-լոլվիական) խմբին, կամ որ այն թերևս ինքնուրույն հին անատոլիական լեզու է։ Այս տվյալների լույսի տակ փորձ է արվում պարզելու հայասական բաղադրատարրի բնույթը հայոց լեզվի մեջ[2]։ Նա նույնիսկ ենթադրում է «հայասա-իշոլվական բարբառների մնացորդների» առկայությունը ուրարտերենում և հայերենում։ Այնուհանդերձ անհրաժեշտ է նշել, որ եթե Hayasa անունը հիմք է դարձել հայ ժողովրդի ինքնանվան և նրա կողմից զբաղեցրած երկրի անվան, ապա այդ նույնը չի կարելի ասել հայասերեն լեզվի մասին։ Այդ լեզուն կարող է դիտվել թերևս որպես ձևավորվող հայերեն լեզվի հնագոլյն շերտերից մեկը, բայց ոչ նրա հիմքը, որովհետև, ինչպես կտեսնենք առաջիկայում, հայոց լեզվի հիմքը դարձավ մ. թ, ա. XII դարից Հայկական լեռնաշխարհ թափանցած թրակա-փռյուգական լեզվախմբին պատկանող արիմ-արմենների լեզուն[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Г. Копанцян, Хейеса — колыбель армяк, passim: В. Бэнэцяну, Некоторые вопросы этногенеза армян, ՊԲՀ, 1961
  2. Г. Б. Джаукян, Хайасский язык н его отношение к индоевропейский языкам.
  3. Այս կապակցությամբ արժե անդրադառնալ նաև թրակա-պելասգյան նախահունական լեզվին և նրա հնարավոր առնչությանը հայոց լեզվին, Թրակա-պելասգյան (նախահունական) լեզուների և հայերենի համեմատական ուսումնասիրությունը բուլղարական գիտնական Վլադիմիր Գևորգևին բերում է այն եզրակացության, որ «Նախահունարենը (պելասգերենը)ալբաներենի և հայերենի միջև գրավում է միջանկյալ դիրք թե՛ աշխարհագրական տեսակետից և թե՛ հնչյունական զարգացման առանձնահատկություններով» :Այս ուղղությամբ կատարված նախնական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայասական լեզվի ուսումնասիրման ժամանակ, բացի խեթա- լուվիական լեզուներից, պետք է հաշվի առնել նաև թրակա- պելասգյան լեզուներով խոսող ցեղերը, որոնք Կիլիկիայի կողմից թափանցում էին Կիզզվանտայի ( անտիկ Կատաոնիան) վրայով Հայասա- Ազզի ցեղային միության տերիտորիան և որոշ փոխազդեցության մեջ մտնում այնտեղ բնակվող ցեղերի հետ։ Թրակա-պելասգյան լեզուներով խոսող ցեղերի ազդեցությունը նշմարվում է Հայկական լեռնաշխարհի տեղաբնիկների լեզվի, պաշտամունքի և տեղանունների ու ցեղանունների մեջ։ Հատկապես նշելի է Αγαιοί || Hayasa անունների նմանությունը։ (В. И. Георгиев, Исследования по сравнительно- историческому языкознанию, М. 1958