Հայաթ Միրշադ
Հայաթ Միրշադ (1988), լիբանանցի ակտիվիստ, ֆեմինիստ, լրագրող։ Ֆեմինիստների FE-MALE հասարակական կազմակերպության համահիմնադիր։ Հանդես է գալիս երկրում գենդերային հավասարության համար։
Հայաթ Միրշադ | |
---|---|
Ծնվել է | 1988 |
Քաղաքացիություն | Լիբանան |
Մասնագիտություն | լրագրող, հումանիստ և ակտիվիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | hayatmirshad.com |
Կենսագրություն խմբագրել
Ավարտել է Լիբանանյան համալսարանի անգլիական գրականության բաժինը և Բեյրութի ամերիկյան համալսարանի գենդերային հավասարության և մարդկային զարգացման հումանիտար դասընթացը[2]։ 2012 թվականին Հայաթը Լիբանանում հիմնադրել է առաջին ֆեմինիստական վեբ-կայքը` «Sharika wa Laken» («Գործընկերը դեռ հավասար չէ») անվանումով[3]։ 2007 թվականին նա դարձավ ֆեմինիստական FE-MALE ոչ առևտրային կազմակերպության համահիմնադիրը և տնօրեններից մեկը։ Միաժամանակ համարվում է Լիբանանյան կանանց դեմոկրատական համաժողովի հասարակության հետ կապերի բաժնի վարիչ և ՄԱԿ-ի կանանց կազմակերպության անդամ[2]։
Պարգևներ խմբագրել
2020 թվականին BBC-ի կողմից Միրշադը ճանաչվեց որպես տարվա 100 ազդեցիկ կանանցից մեկը[3][4]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ https://www.bbc.com/news/world-55042935
- ↑ 2,0 2,1 «Ask an Activist: What do you think is the role of youth in ending violence against women and girls?». UN Women | Arab States (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
- ↑ 3,0 3,1 Rim Zrein·Lebanon News·November 25, 2020 (2020 թ․ նոյեմբերի 25). «Lebanese Journalist Ranked Among BBC's 100 Most Inspiring & Influential Women». The961 (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «pageTitleOpenGraph». Beirut.com City Guide (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.