Հայագիտական ուսմանց հիմնարկություն

կազմակերպություն

Հայագիտական ուսմանց հիմնարկություն (Արգենտինա), հիմնվել է 1986 թվականին, Բուենոս Այրեսում։ Ընդգրկում է տարբեր մասնագիտությունների տեր անձանց, ովքեր զբաղվում են հայագիտական ուսումնասիրություններով։

Հայագիտական ուսմանց հիմնարկություն
Տեսակկազմակերպություն
Երկիր Արգենտինա
Հիմնադրված1986
Գլխադասային գրասենյակԲուենոս Այրես, Արգենտինա

Նպատակն է հայագիտության տարածումն ու զարգացումը օտար շրջանակներում։ Կազմակերպել է գիտաժողովներ, դասընթացներ, ազգագրական համերգներ։ Մեծ կարևորություն է տալիս Հարավային Ամերիկայի հայ գաղութների պատմության ոսումնասիրմանը։ 1992 թվականին հիմնարկության ջանքերով ստեղծվել է հայագիտական ամբիոն Դել Սալվադոր համալսարանի արևելագիտական ֆակուլտետում։ Հրատարակվել է «Հայերը Հարավային Ամերիկայում» ժողովածուն, ինչպես և 3 գրքույկ՝ հայ ժողովրդի ծագման, Արցախի պատմության հարցերի և հայ գրականության վերաբերյալ։ Կապեր ունի Հայաստանի գիտական տարբեր կենտրոնների հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։