Համրը (Ռաֆայել)

Ռաֆայել Սանտիի նկար

Համրը (Ռաֆայել) (իտալ.՝ La Muta), Ռաֆայելի վրձնին պատկանող անհայտ երիտասարդ կնոջ դիմանկարի պայմանական անվանումը, որը դասվում է նկարչի ֆլորենտական շրջանի ստեղծագործությունների շարքին։

Համրը
տեսակգեղանկար
նկարիչՌաֆայել Սանտի
տարի1507
բարձրություն65,2 սանտիմետր[1]
լայնություն48 սանտիմետր[1]
ուղղությունԲարձր վերածնունդ
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և փայտե տախտակ
գտնվում էԴոժերի պալատ
հավաքածուՄարկե ազգային պատկերասրահ[2]
հիմնական թեմակին
http://www.gallerianazionalemarche.it/collezioni-gnm/la-muta/ կայք
Ծանոթագրություններ
 La Muta (Raphael) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Նկարի ստեղծումը թվագրվում է 1507 կամ 1508 թվականով։ Ելիզավետա Գոնզակային՝ Ուրբինիստական դուքս Գվիդոբալդո Մոնտեֆելտռոյի կնոջը կամ դուքս Ջովաննայի քրոջը[3] սովորաբար անվանել են Ռաֆայելի բնորդուհի։ Մինչև 1631 թվականը «Համրը» պահվել է Ուրբինոյում, ապա տեղափոխվել Ֆլորենցիա։ 1927 թվականին նկարը Ուֆֆիցիից վերադարձվել է Մարկեի Ազգային պատկերասրահ՝ հեղինակի հայրենիք։

1975 թվականի փետրվարի 6-ին «Համրը» «Սենեգալյան մադոննայի» և Պիեռո դելլա Ֆրանչեսկայի «Քրիստոսի խարազանումը» կտավների հետ գողացվել է թանգարանից և սահմանից դուրս բերվել[4]։ Մեկ տարի անց Ինտերպոլը բոլոր երեք նկարները հայտնաբերել է Լոկարնոյում (Շվեյցարիա

Նկարի կառուցվածք խմբագրել

Աղջիկը պատկերված է երեք քառորդ շրջադարձի դիրքով նստած։ Նայում է հանդիսատեսին աջից ձախ, նրա մազերը մեջտեղից բաժանված են 2 մասի․ դրանով էլ «Համրը» նման է Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Մոնա Լիզային»[5]։ Սակայն կան նաև տարբերություններ․ նկարի ֆոնը մուգ է, իսկ զգեստը նկարված է ամենայն մանրամասնությամբ։ Բնորդուհու ձեռքերը հենված են անտեսանելի ճաղաշարին։ Դրանում կարելի է նկատել ֆլամանդական բնանկարիչ Հանս Մեմլինգի ազդեցությունը[6], որը կրում էր դեռևս Ռաֆայելի ուսուցիչը՝ Պիետրո Պերուջինոն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Մարկե ազգային պատկերասրահ
  2. http://www.gallerianazionalemarche.it/collezioni-gnm/la-muta/
  3. Portrait of a Gentlewoman (The Silent One) Արխիվացված 2012-11-29 Wayback Machine (անգլ.)
  4. «The cheek! From hapless chancers to masters of audacity» (անգլերեն). The Independent. 21.08.2011.
  5. Обе картины написаны примерно в одно и то же время; скорее всего, Рафаэль сознательно копировал манеру Леонардо.
  6. H. Chapman, T. Henry, C. Plazzotta. «Raphael from Urbino to Rome» P. 83. (անգլ.)

Գրականություն խմբագրել

  • Pierluigi De Vecchi, Raffaello, Rizzoli, Milano 1975.
  • Paolo Franzese, Raffaello, Mondadori Arte, Milano 2008. ISBN 978-88-370-6437-2
  • Comando Carabinieri — TPC, Anno Operativo 2001, Edizioni De Luca, Roma 2001.

Արտաքին հղումներ խմբագրել