Հովհաննիսյան Համո Գրիգորի (դեկտեմբերի 8, 1904(1904-12-08)[1], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - 1937[1]), հայ խորհրդային կուսակցական աշխատող, լրագրող, ԽՄԿԿ անդամ (1924

Համո Հովհաննիսյան
Ծնվել էդեկտեմբերի 8, 1904(1904-12-08)[1]
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել է1937[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍ. Մ. Կիրովի անվան ժուռնալիստիկայի կոմունիստական ​​ինստիտուտ (1928)[1] և Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ (1935)[1]
Մասնագիտությունկուսակցական աշխատող և լրագրող
ԱշխատավայրԱվանգարդ[1], Սովետական Հայաստան[1] և ՀԿԿ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

1928 թվականին ավարտել է Մոսկվայի ժուռնալիստիկայի կոմունիստական ինստիտուտի վերապատրաստման դասընթացները, 1932-1935 թվականներին սովորել է Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի պատմափիլիսոփայական բաժանմունքում։ 1921-1924 թվականներին Խորհրդային Հայաստանի տարբեր շրջաններում եղել է կոմերիտմիության շրջկոմի քարտուղար, 1924-1928 թվականներին՝ «Ավանգարդ», 1928-1932 և 1935-1937 թվականներին՝ «Խորհրդային Հայաստան» թերթերի խմբագիր։ Ընտրվել է ՀԿԿ ԿԿ և ՀԽՍՀ Կենտգործկոմի անդամ։ Հեղինակ է խորհրդային քարոզչության դիրքերից շարադրված տնտեսագիտական, մշակութային ուսումնասիրությունների («Կապիտալիզմի անհավասարաչափ զարգացման հարցի շուրջը», 1935), «Հին ինտելիգենցիայի հարցի շուրջը» (1931 թվականին))։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 570