Համլետ Հովսեփյան

քաղաքական գործիչ

Համլետ Բալաբեկի Հովսեփյան (հունիսի 18, 1948(1948-06-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, ՀՀ պետական գործիչ, ՀՀ վարչապետի խորհրդական։

Համլետ Հովսեփյան
Ծնվել էհունիսի 18, 1948(1948-06-18) (75 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Կրթություն խմբագրել

  • 1973-1978 թթ. - սովորել և ավարտել է Խարկովի իրավաբանական ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1978-1979 թթ. - աշխատել է Հայկական ԽՍՀ պետմատակարարման կոմիտեում որպես իրավախորհրդատու։
  • 1979-1982 թթ. - ՀՀ դատախազության բաժնի դատախազ։
  • 1982-1990 թթ. - Երևան Օրջոնիկիձեի շրջանի ժողովրդական դատավոր։
  • 1990-1995 թթ. - ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
  • 1996-1999 թթ. - ՀՀ դատախազության նախաքննության և հետաքննության վարչության ավագ դատախազ։
  • 2000-2003 թթ. - Ազատամարտի վետերանների միության նախագահ։
  • 2003-2005 թթ. - Շիրակի մարզի դատախազ։
  • 2005-2006 թթ. - Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազ։
  • 2007 թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական[1]։

Արդարադատության գնդապետ է։ ՀՀԿ անդամ, ՀՀԿ խորհրդի անդամ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հ. ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.