Համլետ Ավետիսյան (ֆիզիկոս)

հայ ֆիզիկոս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համլետ Ավետիսյան (այլ կիրառումներ)

Համլետ Կարոյի Ավետիսյան (դեկտեմբերի 5, 1945(1945-12-05)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1983), պրոֆեսոր (1990)։

Համլետ Ավետիսյան
Ծնվել էդեկտեմբերի 5, 1945(1945-12-05)[1] (78 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Պարգևներ

Ա. Ավետիսյանի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

Համլետ Ավետիսյանը ծնվել է 1945 թվականին Երևանում։ 1968 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1971 թվականից աշխատում է Երևանի պետական համալսարանում, քվանտային Էլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ, ոչ-գծային Էլեկտրադինամիկայի ԳՀԼ ղեկավար։

Աշխատանքները վերաբերում են գերհզոր Էլեկտրամագնիսական դաշտերի հետ լիցքավորված մասնիկների և վակուումի փոխազդեցության հիմնարար հարցերին, որոնցով պայմանավորված են գերբարձր էներգիաների լազերային արագացուցիչների, ռենտգենյան լազերների ստեղծման, մեծ խտությամբ պոզիտրոնային փնջերի ստացման հիմնախնդիրները։ Զարգացրել է ռելյատիվիստական ոչ-գծային Էլեկտրադինամիկայի տեսությունը գերհզոր Էլեկտրամագնիսական դաշտերի դեպքում։ Հայտնաբերել է Էլեկտրամագնիսական ալիքից մասնիկների անդրադարձման և զավթման, միջավայրում Էլեկտրոնային հիսթերեզիսի ոչ-գծային երևույթները[2][3]։

Երկեր խմբագրել

Հեղինակ է «Ռելյատիվիստական ոչ-գծային Էլեկտրադինամիկ» մենագրության։

  • Комптон-эффект в среде вблизи черенковского конуса, 1972.

Պարգևներ խմբագրել

  • ՀԼԿԵՄ մրցանակ, 1978
  • Պողոսյան մրցանակ, 2003[4]
  • ՀՀ ԿԳՆ ԳՊԿ «Արդյունավետ գիտաշխատող - 2013» մրցույթի հաղթող (ծածկագիր՝ 13PR-1C0072)[5]
  • ՀՀ ԿԳՆ ԳՊԿ «Արդյունավետ գիտաշխատող - 2014» մրցույթի հաղթող (ծածկագիր՝ 14PR-1C0032)[6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1577
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  4. «Համլետ Ավետիսյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 15-ին.
  5. ՀՀ ԿԳՆ ԳՊԿ «Արդյունավետ գիտաշխատող - 2013» մրցույթի հաղթողներ
  6. «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ «Արդյունավետ գիտաշխատող - 2014» մրցույթի հաղթողներ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.