Համիդ Ալիմջան
Համիդ Ալիմջան (ուզբ.՝ Hamid Olimjon, դեկտեմբերի 12, 1909 - հուլիսի 3, 1944), ուզբեկ խորհրդային բանաստեղծ։ Ուզբեկական ԽՍՀ ԳԱ թղթ-անդամ (1943)։ ԽՍԿԿ անդամ 1942 թվականից։
Համիդ Ալիմջան | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | Համիդ Ալիմջան Ազիմով |
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1909 |
Ծննդավայր | Ջիզակ, Q21638825?, Samarkand Oblast, Turkestan General Governorate, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 3, 1944 |
Վախճանի վայր | ![]() |
Մասնագիտություն | պոետ, դրամատուրգ |
Լեզու | Ուզբեկերեն |
Ազգություն | Ուզբեկներ |
Քաղաքացիություն | ![]() |
Ստեղծագործական շրջան | 1928—1944 |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | Շքանշան նշանակալի ավանդի համար |
Ամուսին | Զուլֆիա |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է դեկտեմբերի 12-ին, Ջիզակում։ Առաջին գիրքը՝ «Գարուն», լույս է տեսել 1926 թվականին։ Ալիմջանի տաղանդն առավել ցայտուն դրսևորվել է «Սիմուրղ», «Այգուլ և Բախտիար», «Զայնաբ և Աման» պոեմներում։
ԲանաստեղծություններԽմբագրել
«Վերցրու զենքը ձեռքդ» բանաստեղծությունների ժողովածուում (1942) և «Ռոքսանայի արցունքները» (1944) պոեմում երգել է խորհրդային մարտիկների սխրանքները։ Գրել է նաև «Մուքաննա» (1942-1943) պատմական դրաման։ Մահացել է հուլիսի 3-ին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |