Նկ. 1 Համընթաց շարժումը պտտական շարժումների շարք ։

Համընթաց շարժում, շարժման տեսակ, որի ժամանակ բացարձակ պինդ մարմնի ցանկացած երկու կետերը միացնող ուղիղը մնում է ինքն իրեն զուգահեռ[1]։

Տարածված պնդմանը հակառակ (համընթաց շարժումը պտտական շարժումն հակառակ շարժումն է) համընթաց շարժումը անավարտ պտտական շարժումների շարք է[2]։ (Նկ. 1)

Մաթեմատիկայում դա համարժեք է զուգահեռ տեղափոխմանը, իսկ որպես ֆիզիկական երևույթ, դա իրենից ներկայացնում է եռաչափ տարածության մեջ պարուրաձև շարժման տարբերակ։ (Նկ. 2)

Համընթաց շարժման դինամիկայի հիմնական օրենքըԽմբագրել

Նյութական կետի, կամ նյութական կետերի համակարգի, իներցիալ հաշվարկման համակարգի նկատմամբ շարժման քանակի փոփոխության ածանցյալը՝ ըստ ժամանակի, հավասար է համակարգի վրա կիրառված արտաքին ուժերի համազորին։

Մարմնի շարժման և նրա կետերի շարժման միջև կապըԽմբագրել

Եթե մարմինը շարժվում է համընթաց, ապա նրա շարժման նկարագրման համար բավական է նկարակգրել նրա կետերից որևէ մեկի շարժումը (օրինակ՝ զանգվածների կենտրոնի

Կետի շարժման ամենակարևոր նկարագրերից է համարվում նրա հետագիծը։ Այն կարելի է ներկայացնել շրջանագծների աղեղների համադրության տեսքով, իսկ ուղիղ գիծը համարել անվերջ մեծ շառավղով շրջանագծի աղեղ։

 
Նկ 2 Եռաչափ համընթաց շարժում

Սարքավորումների օրինակներԽմբագրել

 
Պանտոգրաֆ
 
Կշեռքի թասիկները շարժվում են համընթաց

Համընթաց շարժման սկզբունքով է աշխատում գծագրական պանտոգրաֆ սարքավորումը, որի տանող և տարվող բազուկները մնում են իրար զուգահեռ, այսինքն շարժվում են համընթաց։

Կշեռքը, որի թասիկները նունպես շարժվում են համընթաց։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. По определению некое тело называется меняющим свою форму, если расстояние между его точками не остаётся постоянным. С таким телом нельзя связать никакого постоянного по длине отрезка, неизменно ориентированного в пространстве. И потому поступательно двигающееся тело можно считать (кинематически) абсолютно твёрдым, хотя это может быть и жидкая капля и газовое облако и звёздное скопление
  2. Физический энциклопедический словарь/ Гл. ред. А. М. Прохоров. Ред.кол. Д. М. Алексеев, А. М. Бонч-Бруевич,А. С. Боровик-Романов и др. -М.: Сов.энциклопедия, 1983.-323 с.,ил, 2 л.цв.ил. страница 282.

ԳրականությունԽմբագրել

  • Ньютон И. Математические начала натуральной философии. Пер. и прим. А. Н. Крылова. М.: Наука, 1989
  • С. Э. Хайкин. Силы инерции и невесомость. М.: «Наука», 1967 г. Ньютон И. Математические начала натуральной философии. Пер. и прим. А. Н. Крылова.
  • Фриш С. А. и Тиморева А. В. Курс общей физики, Учебник для физико-математических и физико-технических факультетов государственных университетов, Том I. М.: ГИТТЛ, 1957

Արտաքին նղումնաերԽմբագրել