Բացել գլխավոր ցանկը

Զուգահեռ ուղիղներ.

1․ Էվկլիդեսյան երկրաչափությունում, ուղիղներ, որոնք գտնվում են նույն հարթության մեջ և չեն հատվում։ Տրված ուղղի վրա չգտնվող կետով անցնում է տրվածին զուգահեռ միայն մեկ ուղիղ։ Այս ևամարժեք է Էվկլիդեսի պոստուլատին (զուգահեռների մասին)։

2․ Լոբաչևսկու երկրաչափությունում, հարթության մեջ АВ ուղղի վրա չգտնվող С կետով անցնում են AB-ն չհատող անթիվ ուղիղներ, որոնցից միայն երկուսն են զուգահեռ համարվում AB-ին։ СЕ ուղիղը կոչվում է զուգահեռ AB-ին А-В ուղղությամբ, եթե В, Е կետերը գտնվում են AC-ի նույն կողմում։ Հանգունորեն սահմանվում է СЕ ուղղի զուգահեռությունը AB-ին В-А ուղղությամբ։

Զուգահեռ ուղիղներ

Տես նաևԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 713