Համբիկ Մարտիրոսյան

խմբագիր, մանկավարժ, գրող
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Համբիկ Օննիկի Մարտիրոսյան (դեկտեմբերի 4, 1945(1945-12-04), Սեբաստիա, Թուրքիա), հայ խմբագիր, մանկավարժ, գրող։

Համբիկ Մարտիրոսյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 4, 1945(1945-12-04) (78 տարեկան)
ԾննդավայրՍեբաստիա, Թուրքիա
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր և իմիջմեյքեր

Կենսագրություն խմբագրել

Համբիկ Մարտիրոսյանը ծնվել է 1945 թվականի դեկտեմբերի 4-ին Սեբաստիայում։ 1966 թվականին ավարտել է Բեյրութի Սեն Ժոզեֆ համալսարանը։ 1966-1986 թվականներին եղել է Դամասկոսի ՀԲԸՄ Կյուլապի Կյուլպենկյան վարժարանի ուսուցիչ-տնօրեն, 1980-1985 թվականներին, միաժամանակ՝ «Փարոս» երկրորդական վարժարանի ուսուցիչ։ 1972-1997 թվականներին եղել է Դամասկոսի հայոց առաջնորդարանի, 2002-2010 թվականներին՝ ՀԲԸՄ Լիբանանի մասնաճյուղի դիվանապետ, 2002 թվականից՝ ՀԲԸՄ «Խօսնակ» պաշտոնաթերթի խմբագրակազմի անդամ. 2007 թվականից՝ գլխավոր խմբագիր։ Աշխատակցել է «Կամար» պարբերաթերթին։

Լույս են տեսել Համբիկ Մարտիրոսյանի «Ես եւ դուն» (1981), «Սպիտակ երգ» (2003), «Կարօտ ու մորմոք» (2010), «Երկու ափ» (2012) բանաստեղծությունների, «Արցունք եւ ժպիտ» (2008) արձակ ստեղծագործությունների ժողովածուները, «Մա՛րդ, մարդացի՛ր, կ՚աղաչեմ» (2004) պոեմը, «Հրեշտակներու մայրաքաղաքը...» (2004) թատերգությունը և այլն։ Հեղինակել է դպրոցական դասագիրք։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։