Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Համբարձում Ֆրիդոնի Խաչատրյան (1920 - մայիս 1945), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

Համբարձում Ֆրիդոնի Խաչատրյան
Ծնվել է1920(1920)
Մահացել է1945, մայիս
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունուսուցիչ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան

1937 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտելով Բերդի միջնակարգ դպրոցը, ուսուցչական աշխատանքի է անցել նույն կրթօջախում։ 1939 թվականի նոյեմբերին զորակոչվել է բանակ։ Երկու տարի ծառայելով՝ նա պատրաստվում է տունդարձի, բայց 1941 թվականին, պատերազմի սկսելուն պես մեկնում է առաջնագիծ։ Վիրավորվել է, տեղափոխվել Բաքվի հոսպիտալ, որտեղ երեք ամիս բուժվելուց հետո կրկին մեկնել գործող բանակ։ 1944 թվականին վիրավորվել է երկրորդ անգամ և տեղափոխվել Զապարոժե քաղաքի հոսպիտալ։ 1945 թվականի մայիսի 5-6-ին մասնակցում է Բեռլինի գրավման մարտերին և զոհվում մենամարտի ժամանակ։

Պարգևատրվել է «Կարմիր աստղի» շքանշանով և այլ մեդալներով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Մ. Սաղումյան, Հայրենիքի կանչով, Ե., «Հայաստան», 1985, էջ 27-28։