Համաշխարհային քաղաքացիություն
«Համաշխարհային քաղաքացիություն» կամ «Աշխարհաքաղաքացի» եզրույթ, լայն իմաստով մատնանշում է այն անձին, որը «համաշխարհային հանրությանը» իր պատկանելությունն ավելի վեր է դասում, քան որևէ ազգի կամ տարածքի պատկանելու փաստը։ Իմաստն անձի պատկանելության՝ աշխարհագրական կամ քաղաքական սահմաններից դուրս գալն է և այն գաղափարի արծարծումը, որ համաշխարհային մարդկային հանրությունը փոխկախված է և ամբողջական․ մարդկությունը, ըստ էության, միասնական է։ Այս եզրույթը օգտագործվում է կրթական և քաղաքական փիլիսոփայության ոլորտում, ինչպես նաև լայնորեն կիրառվում է հանրային շարժումներում, օրինակ՝ «Աշխարհի քաղաքացի»։
Սահմանում
խմբագրել«Քաղաքացի» եզրույթը օգտագործվում է՝ նշելու ինչ-որ մեկի պատկանելությունը որևէ քաղաքի կամ երկրի և նրա իրավունքը՝ աշխատելու, ապրելու և մասնակցելու որոշակի աշխարհագրական շրջանի քաղաքական կյանքին։ «Համաշխարհային» եզրույթի հետ մեկտեղ այն, որպես կանոն, մատնանշում է այն անձին, որը «համաշխարհային հանրությանը» իր պատկանելությունը վեր է դասում այս կամ այն ազգությանը կամ տեղանքին իր քաղաքացիական պատկանելությունից։ Անձի պատկանելությունը դուրս է գալիս աշխարհագրական կամ քաղաքական սահմաններից, և պարտականություններն ու իրավունքները առաջանում են կամ կարող են ձեռք բերվել՝ կապված ավելի լայն դասին` «մարդկության» դասին պատկանելության հետ։ Դա չի նշանակում, որ այդպիսի անձը ժխտում է կամ հրաժարվում իր քաղաքացիությունից կամ տեղային ազգային պատկանելությունից․ այդպիսի ազգային պատկանելությունը «երկրորդ տեղում» է գտնվում համաշխարհային հանրությանը նրա պատկանելության հետ համեմատած[1]։ Ավելի լայն իմաստով այս միտքը հարցեր է առաջացնում համաշխարհային հանրության՝ գլոբալացման դարաշրջանին վերաբերելու հետ կապված[2]։ Ընդհանուր կիրառմամբ այս եզրույթը կարող է ունենալ գրեթե նույն նշանակությունը, ինչ «աշխարհի քաղաքացի» կամ «կոսմոպոլիտիզմ» եզրույթները, թեպետ այն ունի նաև լրացուցիչ, տարբեր համատեքստերում արտահայտվող մասնագիտական նշանակություն։
Կիրառություն
խմբագրելԿրթություն
խմբագրելԿրթության ոլորտում այս եզրույթը հաճախ օգտագործվում է աշխարհայացքի կամ մի շարք արժեքների նկարագրության համար, որոնց վրա հիմնվում է կրթությունը։ «Համաշխարհային հանրություն» եզրույթը երբեմն օգտագործվում է՝ նշելու ուսուցման այն նպատակները, որոնք դրվում են՝ ուսանողներին համաշխարհային քաղաքացիականությանը պատրաստելու համար։ Կրթության համակարգում «կրթություն՝ համաշխարհային քաղաքացիության ոգով» հայեցակարգը սկսում է առաջ բերել այնպիսի շարժումներ, ինչպիսիք են բազմամշակութային կրթությունը, խաղաղության ոգով կրթությունը, մարդու իրավունքներին, կայուն զարգացմանն ուղղված կրթությունը և միջազգային կրթությունը[3]։ Բացի այդ, համաշխարհային քաղաքացիության ոգով կրթությունը արագորեն սկսում է միավորել վերոհիշյալ շարժումների հասկացությունները։ Համաշխարհային քաղաքացիության հայեցակարգը կապված էր մարդասիրությանն աջակցելու համար շնորհվող մրցանակների հետ[4]։ Դասախոսները պատասխանատվություն են կրում՝ որպես սոցիալական փոփոխությունների գործակալներ[5]։ Լիդսի համալսարանի Քաղաքացիության և մարդու իրավունքների կրթության կենտրոնի տնօրեն Օդրի Օսլերը պնդում է, որ «փոխկապակցված աշխարհում համատեղ կյանքի համար կրթությունը ոչ թե լրացուցիչ տարր է, այլ անհրաժեշտ հիմք»[6]։ «Համընդհանուր կրթություն» ամսագիրը ՅՈՒՆԵՍԿՕի և ՄԱԿի ՓԳՀ-ի աջակցությամբ հրատարակվող թվային հրատարակություն է, որը հիմնված է մարդու իրավունքների հռչակագրի համընդհանուր արժեքների վրա և կոչված է նպաստելու Հազարամյակի զարգացման նպատակներին՝ համաշխարհային քաղաքացիության ոգով կրթության սկզբունքներին համապատասխան [7]։ «Կայուն զարգացում Ռիո + 20-ում աղքատության վերացման նպատակով» խմբում առավելագույն ձայներ է հավաքել պրոֆեսորադասախոսական կազմի առաջ քաշած նախաձեռնությունը[8]։ Հաշվի առնելով, որ համաշխարհային քաղաքացիության ոգով կրթությունն աստիճանաբար ավելի շատ ուշադրություն է գրավում, գիտնականները ուսումնասիրում են այդ ոլորտը և մշակում հայեցակարգեր։ Ստորև բերված են առավել տարածված տեսակետները․
- Քննադատական և փոխակերպող տեսակետներ․ «Քաղաքացիություն» նշանակում է լինել իրավունքներ և պարտականություններ ունեցող անդամ։ Հետևաբար համաշխարհային քաղաքացիության ոգով կրթության սկզբունքի շրջանակներում պետք է խրախուսել ակտիվ մասնակցությունը։ Համաշխարհային քաղաքացիության ոգով կրթությունը կարող է իրականացվել քննադատական և փոխակերպող տեսանկյունից, որի արդյունքում ուսանողները մտածում, զգում և գործում են։ Այս մոտեցմամբ ուսանողները պետք է քննադատաբար վերաբերեն քաղաքականությանը և պատրաստ լինեն՝ կատարելու անձնական փոփոխություններ։ Ուսուցիչները ներկայացնում են սոցիալական հարցերը չեզոք ձևով` դրանք դասելով համապատասխան խմբի, որպեսզի ուսանողները կարողանան հասկանալ և լուծել Համաշխարհային մտածողության խնդիրը[9]։
- Համաշխարհային պատասխանատվություն․ Գրեմ Փայքը և Դեյվիդ Սելբին կարծում են, որ քաղաքացիության ոգով կրթությունն ունի երկու ուղղություն․ առաջին ուղղությունը՝ համաշխահային մտածողությունը, աշխարհընկալմանը վերաբերում է որպես միասնական համակարգի և առանձին երկրների շահերը հաշվի առնելու պարտականության՝ հաշվի առնելով համաշխարհային կարիքները, երկրորդ ուղղությունը` կենտրոնացած ուսանողների վրա, մանկավարժական մոտեցում է, որը խրախուսում է ուսանողներին իրականացնել ինքնուրույն հետազոտություններ և բացահայտումներ, որոնց շրջանակներում յուրաքանչյուր ուսանող համարվում է յուրահատուկ համոզմունքներ, փորձ և տաղանդ ունեցող անհատականություն[10]։
- Ամբողջական հասկացություն․ այս հասկացության հիմնադիրը Մերի Մերիֆիլդն է։ Մոտեցումն առաջնային ուշադրության է արժանացնում անհատականությանը` համաշխարհային հանրության նկատմամբ։ Այս հայեցակարգը համապատասխանում է այն ուսումնական պլանին, որն ուշադրություն է հատկացնում մարդկային արժեքներին և համոզմունքներին, համաշխարհային համակարգերին, խնդիրներին, պատմությանը, միջմշակութային փոխըմբռնմանը և վերլուծական ու գնահատման հմտությունների զարգացմանը։
Փիլիսոփայություն
խմբագրելՀամաշխարհային քաղաքացիությունը որոշ ենթատեքստերում կարող է վերաբերել էթիկային կամ քաղաքական փիլիսոփայությանը, որի շրջանակներում առաջարկվում է, որ ժամանակակից աշխարհի հիմնական սոցիալական, քաղաքական, տնտեսական և բնապահպանական հայացքները պետք է քննարկվեն համաշխարհային պրիզմայի միջով՝ քաղաքացիների, քաղաքացիական հանրության կազմակերպությունների, ազգային պետությունների կողմից։ Այն համապատասխանում է լայն աշխարհայացքին, որը ներառում է մշակույթի, շրջակա միջավայրի հիմնահարցեր և ընդունում բոլոր ոլորտների հիմնավոր փոխկապակցվածությունը։ Քաղաքական և աշխարհագրական սահմանները ոչ արդիական են դառնում, իսկ արդիական խնդիրների լուծումը դիտարկվում է ազգային հետաքրքրությունների նեղ շրջանակներից դուրս։ Այս փիլիսոփայության կողմնակիցները օրինակ են բերում Դիոգենես Սինոպացուն և նրա հայտարարությունը՝ «Ես աշխարհի քաղաքացի եմ (κοσμοπολίτης, կոսմոպոլիտ)», որով նա պատասխանում էր այն հարցին, թե որտեղից է ինքը սերում[11]։ Սանսկրիտերեն Vasudhaiva Kutumbakam եզրույթը նշանակում է «աշխարհը մի ընտանիք է»։ Այս արտահայտության ամենավաղ հղումը կարելի է գտնել Հիտոպադեշի առականիում։ Մահայի ուպանիշադի VI.71-73 տողերում նկարագրվում է, թե ինչպես կարելի է ձեռք բերել Բրահման (այն ամենաբարձր, համընդհանուր ոգին, որը հանդիսանում է արտասովոր աշխարհի աղբյուրը և օգնությունը)։ Շարադրանքում ընդգծվում է ոչ միայն աշխարհի հասարակությունների միջև խաղաղությունն ու ներդաշնակությունը, այլև այն ճշմարտությանը, որ այսպես, թե այնպես ամբողջ աշխարհը պետք է համատեղ ապրի՝ որպես ընտանիք[12]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Israel, Ronald C. (Spring|Summer 2012). «What Does it Mean to be a Global Citizen?» Kosmos.
- ↑ Shaw, Martin (2000). Global Society and International Relations: Sociological Concepts and Political Perspectives. Cambridge: Polity Press.
- ↑ Australian Government (2008). Global Perspectives: A framework for global education in Australian schools. Carlton South Victoria, Australia: Curriculum Corporation.
- ↑ Jim Luce (1 June 2010). «Euro-American Women' s Council Global Forum and Awards Set For Athens in July». Huffington Post. Retrieved 2010-06-16. Dionysia-Theodora Avgerinopoulou is a Member of the Hellenic Parliament. She is also on the Executive Global Board of the EAWC. Orphans International Worldwide (OIWW) awarded her its Global Citizenship Award for Leadership in Helping Humanity in New York in February."
- ↑ Mundy, K., et al. (eds). Comparative and International Education. New York: Economic Policy Institute and Teachers College.
- ↑ Osler, Audrey and Hugh Starkey (2010). Teachers and Human Rights Education. London:Trentham Books.
- ↑ «T he Humanist Quantum Interference: Towards the „Homo Conscienciatus“». Global Education Magazine. Retrieved 5 May 2016.
- ↑ «Conferencias de Desarrollo Sostenible de las Naciones Unidas: Rio+20 Արխիվացված 2015-09-24 Wayback Machine». ONGD Educar para Vivir. Retrieved 5 May 2016.
- ↑ O’Sullivan, M. (2008). «You can’t criticize what you don’t understand: Teachers as social change agents in neo liberal times.» Pp. 113—126 in O’Sullivan, Michael & K. Pashby (eds.) Citizenship in the era of globalization: Canadian perspectives. Rotterdam, The Netherlands: Sense Publishers.
- ↑ Pike, G. & D. Selby (2000). In the Global Classroom 2. Toronto: Pippin.
- ↑ Diogenes Laertius, «The Lives of Eminent Philosophers», Book VI, Chapter 2, line 63.
- ↑ Malhotra, Rajiv. (2014-01-14). I Indra’s Net Check |url= value (help). Harper Collins, India.