Համաշխարհային տառապանքի հուշարձան

հուշարձան

Համաշխարհային տառապանքի հուշարձան (ռուս.՝ Памятник Мировому страданию), չիրակացված հուշարձանի նախագիծ, կատարված 1916 թվականին։ Քանդակագործն է Իվան Շադրը։

Համաշխարհային տառապանքի հուշարձան
Տեսակհուշարձան
ՔանդակագործԻվան Շադր
Ստեղծում1916
Երկիր Ռուսաստան

Պատմություն խմբագրել

1916 թվականի մարտի 30-ին գերմանական U-33 սուզանավը ջրասույզ արեց Սև ծովում ֆրանսիական «Պորտուգյալ» նավ-հիվանդանոցը, որի արդյունքում զոհվեցին 115 մարդ[1]։ Մոսկվայի քաղաքային դուման որոշում ընդունեց Մոսկվայի Եղբայրական գերեզմանատանը կանգնեցնել զոհվածների հուշարձան։ Հուշարձանի շինարարության համար դուման առանձնացրեց 25000 ռուբլի և հայտարարեց համառուսաստանյան նվիրատվություն[2]։ Հուշարձանների մրցույթում առաջին տեղը զբաղեցրեց «Համաշխարհային տառապանքի հուշարձանը», որի հեղինակը Իվան Շադրն էր[3]։

Քանդակագործ Իվան Շադրը Առաջին համաշխարհային պատերազմից առաջ ստաժավորվել է Փարիզում և Հռոմում։ Այդ շրջանում նրա մոտ ծագեց նման հուշարձանի գաղափար։ 1916 թվականին քանդակագործը Մաքսիմ Գորկու նյութական օժանդակությամբ ստեղծեց նախագիծը և հուշարձանի մոդելը։ Այդ նախագիծը բազմիցս ցուցադրվել է դասախոսություններին և ներկացվել է Շադրին։ Սակայն, հուշարձանի համար միջոցները չբավականացրեց[4]։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո «Համաշխարհային տառապանքի հուշարձանի» գաղափարից միանգամից չհրաժարվեցին։ Հաշվի առնելով նոր իրական ժամանակները քննադատները վերաիմաստավորեցին հուշարձանի ըմբռնումը․ «ինչպես մարդկության փառաբանում, անցնելով շահագործման և բռնության սարսափի և արյան ծովի միջով, բարձրացնելով նոր ապստամբություն, բրգաձև՝ հավասարություն, եղբայրություն և ազատություն ․․․ հենց այդպիսի վեհակերտ հուշարձաններ, համակված այնպիսի ոգով, կոմունիստական հասարակության արվեստը կգտնի իր արտահայտության ճշմարտությունը»[5]։ Մոնումենտալ պրոպագանդայի ծրագրի, շրջանակներում առաջարկ է եղել Մոսկվայում կառուցել հուշարձան, բայց և այդ նախագիծը չիրկանացավ։

Նկարագրում խմբագրել

Իվան Շադրը այսպես նկարագրեց հուշարձանը[4]

  Ես ներկայացրի մարդկությունը ինչպես միասնական էություն, ինչպես անձնավորություն։ Եվ ես այն ներկայացրի երկու հակապատկերներում՝ մահ և կյանք, տառապանք և ուրախություն։

Այդ հուշարձանը ներկայացնում է վիթխարի քարե բակ, շրջապատված հսկայական սալաքարերով։ Բակը մի կողմից շրջափակվում է հսկայական բուրգերով, նշանավորելով մարդկային Գողգոթան անթիվ աստիճանի տառապանքներով։ Մյուս մուտքի կողմերից՝ Հավերժության Քարե Դարպասներով։ Հավերժության Դարպասը ՝բարձր գրանիտե պատ է, ծածկված կյանքի հավերժության մասին աստվածաշնչյան ասույթներով։ Մակագիր դարպասների վրա․ «Երկրի վրա մենք օտարական և թափառական ենք․․․։ Նրանց պաշտպանում է չորս սյուններ՝ մարմնավորելով՝ ծնունդ, արիություն, իմաստություն, հավերժություն։ Բակի երկու կողմերում՝բարձր, սլացիկ բարդիներ։ Շրջապատված բարդիները մեռելի պես ընկած՝ Արցունքների Լիճ ավազանում։

 

Ճարտարապետական հուշարձանում մտածված էին եգիպտական մոտիվներ։ Հեղինակը դիմում է նախաքրիստոնեական սիմվոլիկային, բայց միևնույն ժամանակ օգտագործում է աստվածաշնչյան տեքստեր։ Քանդակագործը բուրգը նմանեցնում է Գողգոթային և խանգարում է խաչի արտացոլումը իր պատի վրա[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Sinking of Portugal branded as piracy» (անգլերեն). The New York Times. 5 апреля 1916. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 23 января 2011-ին.
  2. Лариса Жигальцова. ««Умирать стоит только спасая других. Иначе обидно…» (А. Ф. Мейендорф)». zapadrus.su. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 25 февраля 2011-ին.
  3. Арсеньев А. А., Морозова М. С. Московское городское Братское кладбище // Военно-исторический архив : журнал. — 2005. — № 10 (70). — С. 51.
  4. 4,0 4,1 4,2 Архитектура Москвы 1910—1935 гг. / Комеч А. И., Броновицкая А. Ю., Броновицкая Н. Н. — М.: Искусство — XXI век, 2012. — С. 59—62. — 356 с. — (Памятники архитектуры Москвы). — 2500 экз. — ISBN 978-5-98051-101-2
  5. В. М. Фриче На путях к новому искусству // Вестник жизни. — 1918. — № 2.

Արտաքին հղումներ խմբագրել