Համաշխարհային միություն
Համաշխարհային միություն կամ միջազգային հանրություն, քաղաքական տերմին, որը հաճախ օգտագործվում է քաղաքագիտության աշխատանքների, պետական գործիչների ելույթների և ԶԼՄ-ի մեջ աշխարհի պետությունների փոխադարձ կապը ցույց տալու համար[1]։
Նայած կոնտեքստին, կարող է մատնանշել պետությունների և երկրների տարբեր խմբերի վրա, որոնք միացվում են տարբեր տնտեսական, քաղաքական և գաղափարախոսական բնութագրություններով։ Երբեմն նշանակում է գոյություն ունեցող միջազգային կազմակերպություններ, առաջին հերթին՝ ՄԱԿ-ը, որպես կազմակերպություն, որը միավորում է աշխարհի գրեթե բոլոր պետություններն ու երկրները։ Հաճախ օգտագործվում է որպես հռետորական վարաձև մի երկիրը և դրա քաղաքականությունը ուրիշ երկրների խմբին հակադրելու համար, որոնք այդ կոնտեքստում անվանվում են «համաշխարհային միություն» (օրինակ, «Իրան և համաշխարհային միություն» կամ «Իսրայել և համաշխարհային միություն»)։
XIX–XX դարերում նույն իմաստը արտահայտում էր «քաղաքակիրթ աշխարհ» տերմինը, որը հիմա համարվում է քաղաքական ոչ կոռեկտ։
ՔննադատությունԽմբագրել
Նոամ Քոմսկին պնդում է, որ այս տերմինը օգտագործվում է նաև Միացյալ Նահանգները, նրա դաշնակիցներին և հաճախորդ երկրներին նշելու համար[2][3][4]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Byers Michael, Nolte Georg (2003-05-29)։ United States Hegemony and the Foundations of International Law (անգլերեն)։ Cambridge University Press։ էջ 30։ ISBN 9781139436632
- ↑ «The Crimes of ‘Intcom’»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-23-ին։ Վերցված է 2019-12-15
- ↑ «Israel, US violators of international law, says Noam Chomsky»։ The News Tribe։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-15-ին։ Վերցված է 2019-12-15
- ↑ «Noam Chomsky on Iran»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-10-ին։ Վերցված է 2019-12-15