Համահայկական ամառային 8-րդ խաղեր

Համահայկական ամառային 8-րդ խաղեր, Համահայկական խաղեր, որ մեկնարկել էին 2023 թվականի օգոստոսի 5-ին Գյումրիում։ Ավարտվել են են օգոստոսի 19-ին Գառնիում՝ փակման արարողությամբ։ Խաղերը անցել են «Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո[1]։

Պաշտոնական արարողություններ խմբագրել

Բացման արարողություն խմբագրել

Համահայկական խաղերի բացման պաշտոնական բացման արարողությունըւ տեղի է ունեցել Գյումրիի «Շիրակ» մարզադաշտում[2]։

Փակման արարողություն խմբագրել

Համահայկական խաղերի փակման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Գառնիում օգոստոսի 19-ին, որին մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը[3], Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի (ՀԽՀԿ) նախագահ Իշխան Զաքարյանը, ՀԽՀԿ ներկայացուցիչներ և Համահայկական խաղերին մասնակցած մարզիկներ, պատվիրակությունների անդամներ[1]։

Փակման հանդիսավոր միջոցառման ժամանակ չորս կամավորների օգնությամբ իջեցվել է Համահայկականի դրոշը, մարվել համահայակական ամառային 8-րդ խաղերի ջահը[1]։

Մասնակիցներ խմբագրել

Համահայկական ամառային 8-րդ խաղերին մասնակցել են 41 երկրների 181 քաղաքների ավելի քան 7000 մարզիկներ։ Նրանց 80%–ից ավելին առաջին անգամ են այցելել Հայաստան։ Մրցանակային տեղերի համար պայքարել են 19 մարզաձևում։ Խաղարկվել են մեդալների 107 հավաքածու։ Մրցումները սպասարկել են շուրջ 500 մրցավար[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Շուրջ 2000 կամավոր, ավելի քան 7000 մարզիկ, մեդալների 107 հավաքածու․ Համահայկական ամառային 8-րդ խաղերը ավարտվեցին - ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ». ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 20-ին.
  2. «Համահայկական խաղեր․ Բացման արարողությունը՝ ուղիղ | NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին». sport.news.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 20-ին.
  3. «Համահայկական խաղերը վկայությունն են մեր ժողովրդի հավաքական կամքի ու ներուժի տոկունության․ ՀՀ նախագահ».