Համակցված համակարգ՝ շինարարական մեխանիկայում, տարբեր տիպի կրող կոնստրուկցիաների (օրինակ, հեծանով կախովի կոնստրուկցիա, հեծանով և կախոցներով կւսմար) զուգակցումից կազմված համակարգ։ Համակցված համակարգի տարրերի մի մասը, սովորաբար, նախատեսվում է ծռման և երկայնական ուժի, իսկ մյուս մասը՝ ձգման կամ սեղմման ազդեցության տակ աշխատելու համար։ Համակցված համակարգում մի համակարգի թերությունները որոշակի կոնկրետ պայմաններում փոխհատուցվում են մյուսի առավելություններով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 91