Համակարգչային համախտանիշ

Համակարգչային համախտանիշ, նույնն է` համակարգչային տեսողական համախտանիշ, օրգանիզմի ռեակցիան համակարգչով երկար աշխատանքին։ Եզրույթն առաջացել է 1998 թվականին Ակնաբույժների ամերիկյան ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Ներկա պահին այն չի դասվում հիվանդությունների շարքին։ Մինչ այս համախտանիշի առաջացումը համակարգչի մոնիտորի առջև անցկացրած ժամանակը անհատական է և տատանվում է 2-6 ժամերի միջև։

безрамки
безрамки

Ախտանիշներ խմբագրել

  • Տեսողության սրության կորուստ՝ առարկաները, որոնց մարդը նայում է, խամրած են թվում, երբեմն նրանց եզրագծերը բաժանվում են։
  • Դժվար է հայացքը մոտ առարկաներից տեղափոխել հեռու առարկաների վրա և հակառակը։
  • Աչքերի հոգնածություն՝ տառերը, թվերը և նկարները սկսում են հալվել որոշ ժամանակ մոնիտորով կարդալուց կամ աշխատելուց հետո։
  • Առաջանում է գլխացավ։
  • Կարմրածություն աչքերում, կոպերի տակ այլ մարմինների կեղծ զգացողություն («ասես աչքերի մեջ ավազ են լցրել»)։
  • Ակնագնդերի կարմրածություն, հնարավոր է՝ ցավ առաջանա աչքերը շարժելիս։
  • Ցավ պարանոցի և մեջքի հատվածներում։
  • Ընդհանուր աշխատունակության նվազում, հոգնածության բարձր աստիճան[1]։

Վերոնշյալ բոլոր ախտանիշնները կարող են ի հայտ գալ տարբեր համակցություններով։ Զարգացող համակարգչային համախտանիշի դեպքում առաջանում է տեսողության հաստատուն վատթարացում, մշտական խնդիրներ կարդալու ժամանակ։ Աչքերի կարմրածությունը նույնպես դառնում է մշտական։

Համակարգչային համախտանիշի բարդացում խմբագրել

Դրան են վերաբերում քրոնիկ գլխացավերը, կարճատեսության կայուն զարգացումը, տեսողության ադապտացիայի հետ կապված մշտական խնդիրները։ Համակարգչով աշխատելիս դիրքի ստատիկության պատճառով դրանց կարող են ավելանալ նաև մարսողական, նյարդային, շնչառական, արյունատար, հենաշարժիչ համակարգերի հետ կապված խնդիրներ։

Համախտանիշի առաջացման պատճառներ խմբագրել

Մարդու աչքը էվոլյուցիոն առումով նախատեսված չէ մոնիտորի առջև մշտական աշխատելիս առաջացած առանձնահատուկ տեսողական ծանրաբեռնվածությանը։ Այս ծանրաբեռնվածությանն են դասվում տեսողության մշտական ֆիքսումը մոնիտորին, որն ուղեկցվում է թարթման հաճախականության կտրուկ նվազմամբ։ Արդյունքում եղջերաթաղանթը պաշտպանող արցունքաբեր շերտը չորանում է[2]։

Նաև պետք է նշել, որ մոնիտորի վրայի նկարները, ի տարբերություն բնական օբյեկտների, ունեն կոնտրաստի ցածր աստիճան, ինչպես նաև ինքնալուսավորվող և դինամիկ են (կազմված են փիքսելներից

Համակարգչով աշխատող մարդու դիրքի ստատիկությունը նույնպես դասվում է տեսողության հետ կապված ռիսկի գործոններին, քանի որ կարող է հանգեցնել պարանոցային օստեոխոնդրոզի առաջացման, որն իր հերթին հաճախ հանգեցնում է աչքերի շուրջը «բծերի» և ծիածանագույն շրջանակների, խամրած տեսողության և աչքերում ցավի առաջացմանը։

Համախտանիշի առաջացման ռիսկին նպաստող գործոններ խմբագրել

  • Աչքի հիվանդությունների կամ սիրտ-անոթային դիստոնիայի առկայություն,
  • հայացքի անընդհատ տեղափոխություն մոնիտորից ստեղնաշարին, եթե տեղափոխման ցիկլը նման է «թուղթ-ստեղնաշար-մոնիտոր» հաջորդականությանը, ապա տեսողության ծանրաբեռնվածությունն ավելի է մեծանում,
  • մոնիտորի ցածր թույատվություն (փիքսելների քանակը միավոր մակերեսում), այն մոնիտորները, որոնց մեջ օգտագործվել է էլեկրոնաճառագայթային խողովակներ, ավելի վտանգավոր են, քան հեղուկ բյուրեղային մոնիտորները,
  • մոնիտորի պայծառության ոչ ճիշտ կարգավորում,
  • աչքերից մինչև մոնիտորը 30 սմ-ից փոքր հեռավորություն (իդեալական հեռավորությունը պետք է լինի 50-70 սմ),
  • այն կանոնի խախտում, ըստ որի՝ մոնիտորի կենտրոնը պետք է գտնվի 10-15 սմ ներքև իր առջև նստած մարդու աչքերից,
  • լույսի շողեր համակարգչի մոնիտորին, սենյակի պատերին, աշխատասեղանին և այլուր,
  • աշխատանքային տարածքի չափազանց պայծառ լուսավորվածություն։

Պաշտպանություն համակարգչային համախտանիշից խմբագրել

  • Յուրաքանչյուր 20 րոպեն մեկ անգամ դանդաղ աչքերը բացել և փակել 10 անգամ[3]։
  • Յուրաքանչյուր 40 րոպեն մեկ անգամ աշխատանքի մեջ կարճ ընդմիջումներ անել։ Ավելի լավ է այդ ժամանակն օգտագործել ֆիզիկական ակտիվության համար։
  • Աշխատանքային օրվա ընթացքում մի քանի անգամ կատարել աչքերի վարժությունների տարբերակներից որևէ մեկը։
  • Կանոնավոր հետազոտություններ անցնել ակնաբույժի մոտ։
  • Օգտագործել եղջերաթաղանթի չորացումը կանխարգելող աչքի կաթիլներ։
  • Օգտագործել համակարգչի սպեկտրալ ֆիլտրերով ակնոց։
  • Ընդունել տեսողությունը բարելավող միջոցներ (առաջին հերթին հապալասի հիման վրա ստեղծված դեղեր)։
  • Կոպերի այտուցվածության դեպքում օգտագործել անոթները նեղացնող միջոցներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Porcar, E.; Pons, A. M.; Lorente, A. (2016). «Visual and ocular effects from the use of flat-panel displays». International Journal of Ophthalmology. 9 (6): 881–885. doi:10.18240/ijo.2016.06.16. ISSN 2222-3959. PMC 4916147. PMID 27366692.
  2. «The Dry Eye Treatment Center | Computer Vision Syndrome». www.dryeyespecialist.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
  3. Brody, Jane E. (2016 թ․ մայիսի 31). «Millions at risk of computer vision syndrome». ET Healthworld. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել