Համազգայինի հայագիտական բարձրագույն հիմնարկ
Համազգայինի հայագիտական բարձրագույն հիմնարկ, հայագիտական մասնագիտական ուսումնական հաստատություն։ Հիմնվել է 1974 թվականին (1975-1979 թվականներին չի գործել)։
Նպատակ
խմբագրելՆպատակն է պատրաստել մասնագետներ հայկական մամուլում, դպրոցներում, հրատարակչություններում, ազգային և կուսակցական հաստատություններում աշխատելու համար։ Առաջին տարին ունեցել է 15 ուսանող։ Առաջին շրջանավարտները տվել է 1983 թվականին։ Ցարդ ավել է ավելի քան 140 շրջանավարտ։ 1991 թվականից ուսման տևողությունը երեք տարի է։
Ունի հայոց լեզվի և գրականության, ինչպես և հայոց պատմության առանձին բաժանմունքներ։ 1991 թվականին Երևանի պետական համալսարանի հետ կնքված պայմանագրի հիման վրա այստեղ դասավանդում են Հայաստանից գործուղված մասնագետներ։ Հայագիտականի շրջանավարտներն իրավունք են ստացել իրենց ուսումնառությունը շարունակել ԵՊՀ-ում։ Ոսանողներ է ընդունում Լիբանանից, Սիրիայից, Իրանից և այլ վայրերից։
Ունի գիշերօթիկ բաժին և ազատ ունկնդրի կարգավիճակ։ Տնօրեն է Երվանդ Փամպուքյանը (1979 թվականից)։