Հաճախականության փոխակերպիչ (այլ կիրառումներ)

բազմիմաստության փարատման էջ

Հաճախականության փոխակերպիչ,

1. էլեկտրատեխնիկայում, էլեկտրական լարման (հոսանքի) հաճախականության փոփոխման սարք։ Կիրառվում է կարգավորվող էլեկտրահաղորդակի և մագնիսական ուժեղացուցիչների սնման համակարգերում՝ տարբեր հաճախականության փոփոխական հոսանքի երկու և ավելի համակարգեր համաձայնեցնելու համար։ Տարբերում են ստատիկ, էլեկտրամեքենայական և համակցված փոխակերպիչներներ։ Ստատիկ փոխակերպիչները լինում են՝ էլեկտրամագնիսական և վենտիլային։ էլեկտրամագնիսական փոխակերպիչների գործողության հիմքում ընկած է մագնիսական ոչ գծային տարրերի (դրոսել, հագեցված միջուկով տրանսֆորմատոր) միջոցով փոփոխական սինուսոիդային լարման փոփոխությունը՝ լարման պահանջվող հաճախականության բաղադրիչի հետագա անջատմամբ։ Դրանք ծառայում են որպես հաճախականության բաժանիչներ և բազմապատկիչներ։ Օ. գ. գ. 70—80% է։ Առավել տարածված են վենտիլային փոխակերպիչները, որոնցում որպես վենտիլ օգտագործում են տրանզիստորներ և տիրիստորներ։ Տրանզիստորային հաճախականության փոխակերպիչները հիմնականում օգտագործում են ռադիոտեխնիկայում, տիրիստորային Հաճախականության փոխակերպիչները՝ փոփոխական հոսանքի հզոր էլեկտրահաղորդակներում։ Օ. գ. գ. 95—98% է։

2. Ռադիոտեխնիկայում, ընդունվող ռադիոազդանշանի հաճախականությունը այլ հաճախականության օժանդակ տատանումների ներգործությամբ փոփոխող էլեկտրոնային սարք։ Բաղկացած է հաճախականության խառնիչից և հետերոդինից (տրանզիստորներով կամ մեկ հաճախափոխակերպիչ լամպով)։ Հաճախականության փոխակերպիչ են անվանում նաև ռադիոտեխնիկական այլ սարքեր, որոնք կապված են հաճախականությունների փոխակերպման հետ (հաճախականությունների սինթեզատոր, բաժանիչ, բազմապատկիչ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 83, էջ 6