Հաղթանակի 40-ամյակի հրապարակ (հուշահամալիր, Շախտի)

«Հաղթանակի 40-ամյակի հրապարակ» հուշահամալիր (ռուս.՝ Мемориальный комплекс «Площадь 40-летия Победы»), հուշահամալիր Ռուսաստանի Ռոստովի մարզի Շախտի քաղաքի Հաղթանակի 40-ամյակի հրապարակում։

«Հաղթանակի 40-ամյակի հրապարակ» հուշահամալիր
«Հաղթանակի 40-ամյակի հրապարակ» հուշահամալիրը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1967
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՇախտի
Ներկա վիճակկանգուն

Պատմություն խմբագրել

«Հաղթանակի 40-ամյակի հրապարակ» կամ «Զինվորի հրապարակ» հուշահամալիրը կառուցվել է ի նշանավորումն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 40-րդ տարեդարձի[1]։

Հուշահամալիրը ներառում է սաղավարտով և վեր պարզած ձեռքին ինքնաձիգով զինվորի քանդակագործական հորինվածքը։ Քանդակի բարձրությունը մոտ 15 մետր է, զինվորը վեր պարզած ձեռքով ասես հաստատում է Հայրենական պատերազմի տարիներին հակառակորդի նկատմամբ հաղթանակը։ Զինվորի քանդակի կողքին տեղադրված է բացված դրոշի ձևով երեք ստելա։ Ստելաներին ամրացված են մետաղից ձուլված Հաղթանակի, Հայրենական պատերազմի և Փառքի շքանշանները։ Դրանք խորհրդանշում են Շախտիի բնակիչների և քաղաքն ազատագրողների ներդրումը նացիստների հանդեպ տարած հաղթանակում[1]։ Գրանիտե ստելայի վրա գրված է. «Հայրենիքը ձեզ կփառավորի հավիտյան։ Հայրենական մեծ պատերազմի մարտերի դաշտերում զոհվել է 10 հազար շախտեցի։ 35 հազարն արժանացել է մարտական պարգևների, այդ թվում 27-ը` Խորհրդային Միության հերոսի կոչման»։

Կողքին` հրապարակում, տեղադրված է հինգ լապտեր, որոնք խորհրդանշում են 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի տարիները[2]։

Հուշարձանը պատրաստվել է Ուկրաինական ԽՍՀ գեղարվեստի հիմնադրամի Խարկովի քանդակների գործարանում։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործներ, վաստակավոր նկարիչ, Ուկրաինական ԽՍՀ Տ. Գ. Շևչենկոյի անվան պետական մրցանակի դափնեկիր Յ. Ի. Ռիկը և Ի. Պ. Յաստրեբովը, ճարտարապետներ, Ուկրաինական ԽՍՀ Տ. Գ. Շևչենկոյի անվան պետական մրցանակի դափնեկիրներ Է. Յ. Չերկասովը, Ա. Ա. Մաքսիմենկոն և Շախտի քաղաքի գլխավոր ճարտարապետ Վ. Պ. Օնիշչենկոն[2]։

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնակատարության օրերին «Հաղթանակի 40-ամյակի հրապարակ» հուշահամալիրի մոտ հանրահավաքի են գալիս Շախտիի բնակիչները[2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ««Карта Памяти» – патриотическая акция издательства «Просвещение»». memory-map.1sept.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Памятники истории и культуры - Культура Шахты». xn----7sbb1bf4anecc0a8a5be.xn--p1ai. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.