Հաղթանակի փողոց (Կրասնի Սուլին)

փողոց Կրասնի Սուլինում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հաղթանակի փողոց (այլ կիրառումներ)

Հաղթանակի փողոց (ռուս.՝ Улица Победы), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Նախկինում կոչվել է Ժդանովի փողոց, իսկ ավելի վաղ՝ Կոոոպերատիվնայա։ Անվանվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի պատվին[1]։

Հաղթանակի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն600 մետր
Փոստային ինդեքս346350

Պատմություն խմբագրել

Փողոցն իր ներկայիս անունը ստացել 1990 թվականին՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 45-ամյակի տարում։ Մինչ այդ դա Ժդանովի փողոցն էր, իսկ ավելի վաղ՝ մինչև 20-րդ դարի 40-ական թվականները, Կոոոպերատիվնայա։ Այն սկսվում է Պրիդորոժնայա փողոցից և հասնում Պոչտովայա փողոց։ Երկարությունը 600 մ է[1]։

Փողոցի կառուցապատումը սկսվել է 20-րդ դարի սկզբին։ Սկզբում այստեղ կառուցվել են Սուլինի մետալուրգիական գործարանի վարչակազմի, վաճառականների բնակելի տները և առևտրային շենքեր։ Փողոցն իր անունը ստացել է 13-րդ տանը գտնված Սուլինի առաջին կոոպերատիվի՝ «Սպառողների ընկերության» շնորհիվ[1]։

Փողոցը սկսվում է հինգհարկանի L-աձև շենքով, որի առաջին հարկում մանկական պոլիկլինիկա է[1]։

Հաջորդը Պիոներների տան (1936) հիման վրա ստեղծված արտադպրոցական միջոցառումների քաղաքային կենտրոնի շենքն է։ Շենքը կառուցվել է 20-րդ դարի սկզբին և 1950-ական թվականների վերջում զգալիորեն ընդլայնվել է, ավելացվել է երկրորդ հարկ։ Պատերազմից առաջ այնտեղ ապրել են բժիշկների ընտանիքներ[1]։

Հաջորդ տունը կառուցվել է գլանման արտադրամասի պետի համար, 1920-ական և 1930-ական թվականներին այնտեղ տեղակայված էին հասարակական կազմակերպություններ։ Այժմ այս շենքում դեղատուն է[1]։

1903 թվականին ներկայիս Լենինի փողոցի անկյունում կառուցվել է մեկհարկանի շենք. սկզբում այստեղ եղել է էժան խորտկարան և թեյարան, այնուհետև, մինչև պատերազմը, Պիոներների տուն և 1950 թվականին այստեղ կառուցվել է 15-բնակարանանոց շենք, որի առաջին հարկում խանութ էր։ Այնուհետև այստեղ գտնվել է Խնայբանկը, իսկ այժմ տարբեր կազմակերպություններ են[1]։

Այնուհետև Հաղթանակի փողոցում մի շարք խանութներ են, որոնք մինչև 1917 թվականի հեղափոխությունը պատկանել են «Սպառողների ընկերությանը»։ Փողոցն ավարտվում է 1950-ական թվականներին կառուցված երկու 8-բնակարանանոց շենքով։ Փողոցի աջ կողմում առաջինը 1908 թվականին որպես բնակելի կառուցված հինավուրց շենքն է։ Խաչմերուկից այն կողմ 1951 թվականին կառուցված L-աձև երկհարկանի տուն է[1]։

Հրապարակի հետ անկյունում կանգնած է 1960 թվականին կառուցված «Մոլոդյոժնի» համերգասրահի շենքը (1961-1998 թվականներին՝ առաջին լայնֆորմատ «Կոմսոմոլեց» կինոթատրոնը)։ Հարևանությամբ 1934 թվականին կառուցված Պետական բանկի շենքն է։ Այնուհետև պուրակն է, որը հիմնադրվել է 1930-ական թվականների կեսին և վերակառուցվել 1980-ական թվականներին։ Փողոցն ավարտվում է ավտոմատ հետախոսակայանի շենքով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Улица Победы». Վերցված է 2019 Մարտ 24-ին.

Գրականություն խմբագրել

  • Горная, Л. Пройдусь по Гимназической, сверну на Ярославскую / Л.Горная // Красный бумер. – 2006. - №36.
  • Мякинченко, В. Улица Победы / В.Мякинченко // Власть Советов. – 1991. – 19 ноября
  • Подгорная, О. Главная площадь / О.Подгорная // Красносулинский вестник. – 2003. – 16 сентября.

Արտաքին հղումներ խմբագրել