Հաղթական կամար (վեպ)

«Հաղթական կամար» (գերմ.՝ Arc de Triomphe), գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի վեպը, որն առաջին անգամ տպագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1945 թվականին, Գերմանիայում տպագրվել է 1946[1] թվականին։ Կային բազմաթիվ ենթադրություններ, որ գլխավոր հերոսուհու՝ Ժոանի նախատիպը Մառլեն Դիտրիխն է, ում հետ Ռեմարկը ժամանակ է անցկացրել Փարիզում Երկրորդ համաշխարհային պատերազմից[2] առաջ։

Հաղթական կամար
Arc de Triomphe
Arc de Triomphe Roman.jpg
ՀեղինակԷրիխ Մարիա Ռեմարկ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրպատերազմական վեպ
Բնօրինակ լեզուգերմաներեն
Ստեղծման տարեթիվ1939
Նկարագրում էՓարիզ
ԵրկիրFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Հրատարակման վայրԳերմանիա
ՀրատարակիչD. Appleton & Company
Հրատարակման տարեթիվ1945
OCLC296103

ՍյուժեԽմբագրել

Գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում 1938-1939 թվականներին։ Ռավիկը, առաջին աշխարհամարտի մասնակից, գերմանացի վիրաբույժ, ով անլեգալ ապրում էր Փարիզում և վիրահատում հաճախորդներին, ոչ պակաս որակյալ ֆրանսիացի վիրաբույժներից։ Նա մեկն էր այն ներգաղթյալներից, ովքեր չունեին անձնագիր ու ուրիշ փաստաթղթեր և անընդհատ գտնվում էին ձերբակալման ու արտաքսման մշտական վտանգի տակ։ Հայրենիքում նա օգնել էր փախչել երկու անմեղ մարդկանց, որից հետո տանելով համակենտրոնացման ճամբարի տանջանքները ու սիրած աղջկա մահը, կարողանում է հասնել Ֆրանսիա, որտեղ ներգաղթյալների համար ամենահեշտն էր ապրելը։

Նա, պատահաբար, ծանոթանում է իտալացի դերասանուհի Ժոան Մադուի հետ և սիրային կապի մեջ մտնում։ Սիրահարները մեկ վիճում են միմյանց հետ, մեկ հաշտվում։ Ռավիկին հաջողվում է, տանելով անտառ, սպանել իրեն տանջանքների ենթարկող Հաակեին։ Վեպի վերջում սկսվում է պատերազմը, Ժոանը մահացու վերք է ստանում խանդոտ դերասանի արձակած գնդակից, Ռավիկը հրաժարվում է թաքնվել ռուս ներգաղթյալի անվան տակ և հանգիստ հանձնվում է ոստիկանությանը, ստեղծելով խառնաշփոթ այն հյուրանոցում, որտեղ ինքն ապրում էր։

ԷկրանավորումԽմբագրել

Մեջբերումներ գրքիցԽմբագրել

  1. Կյանքը ավելին է, քան սենտիմենտալ պատվիրանների դամբարան։
  2. Մահ, նրա մեջ կա ճշմարիտ մեծություն, նրա մեջ մարդը հասել է վերջնագծին և կարճ ժամանակահատվածում։
  3. Երբ մահանում ես, դառնում ես մի տեսակ անսովոր կարևոր մեկը, իսկ քանի դեռ ողջ ես, ոչ ոք քեզնով չի հետաքրքրվում։
  4. Ազատ է միայն նա, ով կորցրել է այն ամենը, ինչի համար արժե ապրել։
  5. Հավատը հեշտությամբ տանում է ֆանատիզմի։ Ահա թե ինչու է հանուն հավատի այդքան արյուն թափվում։
  6. Վիրավորանքից կարելի է պաշտպանվել, իսկ խղճահարությունից ՝ երբեք։
  7. Այն, ինչ մարդ փողով կարող է գլուխ բերել, շատ էժան է։
  8. Զղջումը ամենաանօգուտ բանն է աշխարհում։ Ոչինչ հնարավոր չէ հետ բերել։ Ոչինչ հնարավոր չէ ուղղել։ Այլ կերպ, մենք սրբեր կլինեինք։
  9. -Այն, ինչ մարդ փողով կարող է գլուխ բերել, շատ էժան է։
  10. - Դուք չեք սիրում ձեր մասին խոսել, այնպես չէ - Ես նույնիսկ մտածել իմ մասին չեմ սիրում
  11. Կյանքը չափազանց լուրջ բան է, որպեսզի ավարտվի ավելի շուտ, քան մենք դադարում ենք շնչել։
  12. Հանգիստ ապրել մնացած կյանքը - ահա թե ինչն է այսօր թվում ամենաանհավատալի արկածը։
  13. Եթե միևնույնն է ոչինչ անել հնարավոր չէ, ապա ինչո՞ւ հասցնել ինքդ քեզ խելագարության։
  14. -Միայն այն է էժան, ինչը կրում ես առանց քո մեջ վստահություն ունենալու, - մտածեց Ռավիկը։
  15. Նա՝ ով ոչնչի չի սպասում, չի հիասթափվի։
  16. Հաղթանակը ծնում է անհոգություն։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Վեպում գլխավոր հերոսը նկարագրում է, որ մանուկ հասակում տեսել է Օրիոնի համաստեղությունը ամռանը։ Օրիոնը համարվում է Հյուսիսային կիսագնդի աշնանային և ձմեռային համաստեղություն։ Սակայն այն կարելի է տեսնել օգոստոսի կեսերից։
  • Վեպի գլխավոր հերոսը մի քանի անգամ հիշատակվում է Ռեմարկի «Ստվերները դրախտում» վեպում, որպես էպիզոդական անձ։ Գրքի սյուժեով Ռավիկին հաջողվում է ազատվել ֆրանսիական ճամբարից մինչև Ֆրանսիաի օկուպացիայի սկսվելը և ներգաղթել ԱՄՆ։ Ավելի ուշ, Ռավիկը բնակություն է հաստատում Ֆիլադելֆիայում, լավ հարաբերություններ է հաստատում տեղի գերմանացի ներգաղթյալների հետ և հուսով էր շարունակել բժշկի կարիերան պետական քննություն հանձնելուց հետո։ Մի քանի տարի անց նա հանձնում է քննությունը և շարունակում իր աշխատանքը Նյու Յորքում։ Պատերազմի ավարտից հետո նախընտրում է մնալ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
  • Վեպի հանգուցալուծումը տեղի է ունենում Փարիզում, Ալմա կամրջի վրա 1938 թվականի նոյեմբերի 11-ին։ Դա Կոմպյենի հաշտության քսանամյակն է, որով ավարտվել է Առաջին համաշխարհային պատերազմը։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել