Հակոբ Փափազյան

հայ քանդակագործ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հակոբ Փափազյան (այլ կիրառումներ)

Հակոբ Փափազյան (Ջեկ) (1878, հունիսի 27, Բրուսա - 1957, Նյու Յորք), հայ քանդակագործ։

Հակոբ Փափազյան
Ծնվել էհունիսի 27, 1878(1878-06-27)
ԾննդավայրԲրուսա, Թուրքիա
Մահացել է1957
ԿրթությունՄուրադ-Ռափայելյան վարժարան, Վենետիկի գեղարվեստի ակադեմիա (1898) և Հռոմի գեղարվեստի ակադեմիա (1899)
Մասնագիտությունքանդակագործ

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Իզմիրի Ազգային, Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարաններում, ավարտել Վենետիկի գեղարվեստի ակադեմիաները (1898), կատարելագործվել Հռոմի գեղարվեստի ակադեմիայում (1898-1899)[1]։

Ստեղծագործություններ խմբագրել

1900 թվականին մեկնել է Նյու Յորք, քանդակագործ Ֆ. Մարտինիի համագործակցությամբ ստեղծել Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցու «Ռեկորդների սրահի» և այլ շենքերի քանդակները։

1908 թվականից ապրել և ստեղծագործել է Իզմիրում։

1922 թվականին, Իզմիրի աղետից հետո, տեղափոխվել է Նյու Յորք, զբաղվել դեկորատիվ քանդակագործությամբ, մասնակցել Նյու Յորքի Շրջանային դատարանի, Վաշինգտոնի Արխիվների շենքի քանդակազարդմանը։

Ստեղծել է նաև խորհրդանշական արձաններ՝

  • «Անթև հաղթանակ»
  • «Ամերիկայի ոգին»

փոքրաչափ հարթաքանդակներ՝ հին արևելյան թեմաներով

  • «Սաբայի թագուհին»
  • «Շեհերազադե»

Փափազյանի «Հավիտենական պայքար» խմբաքանդակը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.