Հակոբ Սանտալճյան

հայ բժիշկ

Հակոբ Սանտալճյան (մոտ 1867, Մանիսա, Փոքր Ասիա- 27 օգոստոսի, 1917, ?), հայ բժիշկ։

Հակոբ Սանտալճյան
Ծնվել էմոտ 1867
ԾննդավայրՄանիսա, Փոքր Ասիա
Մահացել է27 օգոստոսի, 1917
Մահվան պատճառԺանտախտ
Ազգությունհայ
ԿրթությունԿ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարան
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է հավանաբար 1867 թվականին Փոքր Ասիայի արևմուտքի Մանիսա քաղաքում։ 1892 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։ Եղել է Փարիզի միջազգային բժշկական խորհրդի անդամ։ Զմյուռնիայի հայկական հիվանդանոցում բժիշկ է աշխատել։ Հետո եղել է Նազիլլիի թաղապետական բժիշկ։

Մահացել է 1917 թվականի օգոստոսի 27-ին, ժանտախտից՝ մոտ 50 տարեկանում։

Գրականություն խմբագրել

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940), Իսթանպուլ, 1940։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։

Աղբյուր խմբագրել

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։