Հակոբ Հարքացի կամ Հակոբոս եպիսկոպոս (ծննդյան և մահվան թթ. անհայտ), Թոնդրակյան շարժման առաջնորդ X դարի վերջին - XI դարի սկզբին։ Մեծ ՀայքիՏուրուբերան նահանգի Հարք գավառի եպիսկոպոս։ Հակոբ Հարքացին ժխտել է Աստծու ու հավատացյալի միջև եկեղեցու և հոգևորականության միջնորդության անհրաժեշտությունը, քարոզել պարզ կենցաղավարություն։ Հայոց կաթողիկոսՍարգիս Ա Սևանցին նրան կարգալուծ է արել, աղվեսադրոշմել և բանտարկել։ Բանտից փախած Հակոբ Հարքացին Կոստանդնուպոլսում ապարդյուն փորձել է հունադավանություն ընդունել, այնուհետև առժամանակ ապրել է Թոնդրակում, ապա՝ Խլաթում (բնակվել է տեղի թոնդրակյան համայնքում)։ Վախճանվել է Նփրկերտում։
Հովհաննիսյան Ա., Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, գիրք 1, Ե., 1957։
Տեր–Մինասյան Ե. Գ. Միջնադարյան աղանդների ծագման և զարգացման պատմությունից, Ե., 1968
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 68)։