Հակոբ Հակոբյան (պատմաբան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հակոբ Հակոբյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հակոբ Վահանի Հակոբյան (փետրվարի 12, 1927[1], Արմավիր, Հայաստան - հունիսի 9, 2009, Երևան, Հայաստան), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2007):
Հակոբ Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 12, 1927[1] |
Ծննդավայր | Արմավիր, Հայաստան |
Մահացել է | հունիսի 9, 2009 (82 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1950) և Մոսկվայի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (2002) |
Մասնագիտություն | պատմաբան |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան և Գլաձորի համալսարան |
Կենսագրություն
խմբագրելՀակոբ Հակոբյանը ծնվել է 1927 թվականի փետրվարի 12-ին, Հոկտեմբերյան (այժմ՝ քաղաք Արմավիր) քաղաքում։ 1950 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ Ընդունվել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրան։ 1954-2004 թվականներին դասախոսել է Երևանի պետական համալսարանում։ 1962-1964 թվականներին եղել է Երևանի ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի պրոռեկտոր։ 1969-1975 թվականներին եղել է Հայկական հանրագիտարանի պատասխանատու քարտուղար, 1979-1983 թվականներին՝ ԵՊՀ օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետի դեկան։ 1958-1992 թվականներին եղել է Հայկական ռադիոյի և հեռուստատեսության քաղաքական մեկնաբան։ 1991-2007 թվականներին ղեկավարել է «Գլաձոր» համալսարանի Միջազգային հարաբերությունների և պատմության ամբիոնը։ Հրատարակել է «Նորագույն պատմություն» (1998) ուսումնական ձեռնարկը[2]։
Աշխատանքները վերաբերում են Հայ դատին ու Հայոց ցեղասպանության միջազգային իրավական հարցերին, հայրենադարձության պատմական և իրավական հիմքերին։ Հինգ մենագրության և վաթսունից ավելի գիտական հոդվածների հեղինակ է։
Երկեր
խմբագրել- Նորագույն պատմություն, ուսանողական ձեռնարկ, 1998[3]։
- Հայրենիք վերադառնալու գաղափարը և ժամանակակից միջազգային իրավունքը, Երևան, 2000[4]։
- Տարագիր հայության հայրենիք վերադառնալու պահանջի պատմական և իրավական հիմքերը, Երևան, 2002[5]։
- Հայոց ցեղասպանությունը և միջազգային իրավունքը։ «Հայոց Մեծ Եղեռն-90», հոդվածների ժողովածու, Երևան, 2005։
- Ղարաբաղյան հիմնախնդրի հարցը և միջազգային իրավունքը։ «Հումանիտար գիտությունների զարգացման հիմնախնդիրները Հայաստանում», հոդվածների ժողովածու, Երևան, 2005։
- Խորհրդա-գերմանական հարաբերությունները Երկրորդ աշխարհամարտի նախօրեին, 2007։
- История армянского геноцида : Этнический конфликт от Балкан до Анатолии и Кавказа / Ваакн Н. Дадрян; Пер. с 6-го англ. пересмотр. изд. С.Д. Оганесян; Науч. ред. А.В. Акопян. 2007.[6]
- Հայրենիքի խնդիրը հայ-թուրքական կոնֆլիկտում, Երևան, 2007։
- Հայրենիքի խնդիրը Հայ Դատի և Հրեական Հարցի պարագայում։ «Գլոբալացվող աշխարհը և հումանիտար կրթության ու գիտության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» , Երևան, 2007։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=6679
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 596։
- ↑ Հակոբյան, Հակոբ Վահանի (1998). Նորագույն պատմություն։ (1918 թ. մինչև մեր օրերը)։ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա. Գլաձոր կառավարման համալսարան. Երևան: Ամարաս.(չաշխատող հղում)
- ↑ Հակոբյան, Հակոբ Վահանի (2000). Հայրենիք վերադառնալու գաղափարը և ժամանակակից միջազգային իրավունքը. Երևան: Ասողիկ. ISBN 9789993084266.(չաշխատող հղում)
- ↑ Հակոբյան, Հակոբ Վահանի (2002). Բայբուրդյան, Վահան Առաքելի (ed.). Տարագիր հայության հայրենիք վերադառնալու պահանջի պատմական ու իրավական հիմքերը. Երևան: Ասողիկ. ISBN 9789993074564.
- ↑ Տատրյան, Վահագն Հակոբի (2007). Հակոբյան, Հակոբ Վահանի (ed.). История армянского геноцида: Этнический конфликт от Балкан до Анатолии и Кавказа. Translated by Оганесян, С. Д. Ереван: Ноян Тапан. ISBN 9789994144525.(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Հակոբյան (պատմաբան)» հոդվածին։ |