Հակոբ Կրկեաշարյան

հայ բժիշկ

Հակոբ Միսակի Կրկեաշարյան (Գրքեաշարյան) (ապրիլի 4, 1928(1928-04-04), Բեյրութ, Լիբանան), հայ վիրաբույժ, վնասվածքաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1970ԵՊԲՀ պատվավոր դոկտոր (1994

Picto infobox med.png
Հակոբ Կրկեաշարյան
Ծնվել էապրիլի 4, 1928(1928-04-04) (92 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Ազգությունհայ
ԿրթությունԲեյրութի ֆրանսիական բժշկական համալսարան
Մասնագիտությունբժիշկ և վիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր (1970)

Ֆիզքիմիկոս, դեղաբան Սերժ-Պերճ Կրկեաշարյանի եղբայրն է։

ԿենսագրությունԽմբագրել

1953 թվականին ավարտել է Բեյրութի ֆրանսիական բժշկական համալսարանը։ 1978 թվականից աշխատել է Փարիզում[1]։ 1973-1978 թվականներին եղել է լիբանանահայ բժշկական ընկերության, 1986 թվականից՝ իր նախաձեռնությամբ կազմակերպված Փարիզի «Արարատ» միջազգային ԳԱ նախագահ, Անգլիայի, Ֆրանսիայի միջազգային վիրաբուժական կենտրոնների անդամ։ 1958 թվականին արժանացել է Փարիզի համալսարանի «վարպետ վիրաբույժ» տիտղոսին։ Եղել է Հրաչյա Աճառյանի անվան համալսարանի պատվավոր պրոֆեսոր։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005