Վիքիպեդիայում կան հոդվածներ Էմինյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հակոբ Սերովբե Էմինյան (1878, Սեբաստիա - 1915), հայ բժիշկ։

Հակոբ Սերովբե Էմինյան
Ծնվել է1878
ԾննդավայրՍե­բաս­տիա կամ Մարզ­վան
Մահացել է1915
Ազգությունհայ
ԿրթությունԱնա­տո­լիայի քո­լե­ջ
Սի­րի­ա­կան բո­ղո­քա­կան կո­լե­ջի (Բեյ­րու­թի Ամե­րի­կյան հա­մալ­սա­րան) բժշկա­կան բա­ժի­ն
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Հակոբ Էմինյանը ծնվել է 1878 թվականին, Սե­բաս­տի­ա­յի նա­հան­գի Սե­բաս­տիա կամ Մարզ­վան քաղաքում։ 1899 թվականին ավարտել է Անատոլիայի քոլեջը և ստացել «պսա­կա­վոր ար­վես­տից» վկայական։ 1905 թվականին ավարտել է Սիրիական բողոքական քոլեջի (Բեյ­րու­թի Ամե­րի­կյան հա­մալ­սա­րան) բժշկական բաժինը։ 1908 թվականից Եվդոկիայում բժիշկ է աշխատել։ Մարզվանում (Մերզիֆոն) բժիշկ, ապա առողջապահության ուսուցիչ է աշխատել (Last position teacher in Hygien and General pratectioner in Merzifoun, Asia Minor

1914 թվականից սկսված Առա­ջին աշ­խար­համարտի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և Եվդոկիայում զինվորական բժիշկ ծառայել։ Հրաժարվել է իսլամ ընդունելու առաջարկից։

1915 թվականին Եվդոկիայում կախաղան է բարձրացվել բժիշկներ Միսաք Փանոսյանի և Արմենակ Սերայտարյանի հետ միասին՝ 37 տարեկանում։ Այլ տվյալով՝ 1915 թվականին սպանվել է Սեբաստիայի նահանգի Եվդոկիայի գավառի Զիլե ավանում։

Գրականություն խմբագրել

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Ալպօյաճեան Ա., Պատմութիւն Եւդոկիոյ հայոց, Գահիրէ, 1952։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
  • Խաչատրյան Լ., Բաբլումյան Ա., Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), գ. 1, Սեբաստիայի նահանգ, Ե., 2004։
  • Քէստենեան Հրաչ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն Շրջանաւարտ Եւ Մեծ Եղեռնին Նահատակուած Հայ Բժիշկներ, «Ազ­դակ», 01-11-2012

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։