Հակոբ Տիգրանի Դոնաբեդով (դեկտեմբերի 3, 1910(1910-12-03)[1], Ունիե, Օրդուի մարզ, Թուրքիա[1] - դեկտեմբերի 4, 1985(1985-12-04)[2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային երկրաֆիզիկոս։ Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1943

Հակոբ Դոնաբեդով
Ծնվել էդեկտեմբերի 3, 1910(1910-12-03)[1]
Ունիե, Օրդուի մարզ, Թուրքիա[1]
Մահացել էդեկտեմբերի 4, 1985(1985-12-04)[2] (75 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտություներկրաֆիզիկոս
Հաստատություն(ներ)Institute of Geology for the Development of Fossil Fuels?[1]
Գործունեության ոլորտԳոնեցկի ածխային ավազան[1]
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պետական լեռնահանքային ինստիտուտ (1934)[1]
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր[1] (1943)
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն

խմբագրել

Հակոբ Դոնաբեդովը ծնվել է 1910 թվականին Թուրքիայի Ունիե քաղաքում։ 1934 թվականին ավարտել է Լենինգրադի լեռնային ինստիտուտը։ 1959 թվականից աշխատել է Մոսկվայում՝ Այրվող օգտակար հանածոների երկրաբանության և շահագործման ինստիտուտում։

Զբաղվել է Դոնեցկի ածխային ավազանի, Խորհրդային Միության հարավի, այդ թվում նաև Խորհրդային Հայաստանի տարածքի խորքային կառուցվածքի երկրաֆիզիկական մեթոդների ուսումնասիրմամբ, ապարների ֆիզիկական հատկանիշների տարածաշրջանային փոփոխությունների, երկրաֆիզիկական դաշտերի ու երկրակեղնի ժամանակակից շարժումների փոխհարաբերության ն օգտակար հանածոների (հատկապես նավթի և գազի) հանքավայրերի տարածման օրինաչափությունների հետազոտման հարցերով։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 436