Բացել գլխավոր ցանկը
Դոնեցկի մարզըը, որտեղ գտնվում է Եվրոպայի ամենանշանավոր ածխային ավազանը և ինդուստրիալ կենտրոնը

Դոնեցկի ածխային ավազան, Եվրոպական մասի ամենանշանավոր ածխային ավազանը և ինդուստրիալ խոշոր կենտրոնը։ Գտնվում է Ուկրաինական ԽՍՀ Դոնեցկի, Վորոշիլովգրադի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Սումայի, Չեռնիգովի ն ՌԽՖՍՀ Ռոստովի մարզերի տարածքում։ Զբաղեցնում է մոտ 60 հազար կմ2 տարածություն։ Բնակչության խտությունը 1 կմsup>2Վերտողային տեքստ է վրա 144 մարդ է (1970)։ Խոշոր քաղաքներն են՝ Դոնեցկ, Վորոշիլովգրադ, Մակենկա, Գոռլովկա, Կրամատորսկ, Կադինկա, Կոնստանտինովկա, Շախտի և ալն։ Դոնեցկի ածխային ավազանի ընդերքը հարուստ է նաև ուրիշ օգտակար հանածոներով (սնդիկ, ծարիր, բնական այրվող գազ, քարաղ, գիպս, կավիճ, ցեմենտի հումք, հրակայուև կավեր և այլն), որոնց բազայի և բերվող երկաթահանքի հիման վրա զարգացել են արդյունաբերության բազմաթիվ ճյուղեր (մետալուրգիական, մեքենաշինական, լեռնային, քիմիական, շինանյութերի ն այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 436 CC-BY-SA-icon-80x15.png