Հակոբ Այնթափլյան
Հակոբ Գևորգի Այնթափլյան (Յակոբ Գէորգի Այնթապլեան) (դեկտեմբերի 18, 1939[1], Հալեպ, Սիրիա), հայ բժիշկ, սրտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1978): Եղել է Հայաստանում 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո ԱՄՆ-ում ստեղծված «Հայաստանի օժանդակության Ամերիկայի համագաղութային մարմնի» փոխատենապետ և բժշկական օգնության հանձնախմբի նախագահ։
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1939[1] (84 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Հալեպ, Սիրիա |
Քաղաքացիություն | Սիրիա |
Կրթություն | Հռոմի Սապիենզա համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ և սրտաբան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1967) |
Անդամակցություն | Նյու Յորքի գիտությունների ակադեմիա |
Կենսագրություն խմբագրել
Հակոբ Այնթափլյանը ծնվել է 1939 թվականի դեկտեմբերի 18-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1960 թվականին ավարտել է Հռոմի համալսարանի բժշկագիտության ֆակուլտետը։ 1978-1980 թվականներին եղել է Թեննեսիի նահանգային (ԱՄՆ) համալսարանի սրտաբանության և սիրտանոթագրության ամբիոնի վարիչ։ 1980 թվականին՝ տեղափոխվել է Լոս Անջելես, ստեղծել սեփական կլինիկա։ 1988 և 1989 թվականներին աղետյալներին օգնելու նպատակով եղել է Հայաստանում[2][3]։
Աշխատանքները վերաբերում են սրտաբանության, սիրտանոթային հիվանդությունների հարցերին։ Հայաստանում 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո ԱՄՆ-ում ստեղծված «Հայաստանի օժանդակության Ամերիկայի համագաղութային մարմնի» փոխատենապետն էր և բժշկական օգնության հանձնախմբի նախագահը։
Անդամակցություն խմբագրել
- Նյու Յորքի ԳԱ պատվավոր անդամ (1978)
Երկեր խմբագրել
- Դեպի ակունք։ Բանաստեղծություններ, 1991, տիտղթ. (Յ. Այնթապլեան)։
- Վերադարձ։ Բանաստեղծություններ, Այնթափլյան Հակոբ Գևորգի, Լոս Անճելըս, Նաւասարդ, 1993։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2167
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, 1990։ Հ. 1:
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Այնթափլյան» հոդվածին։ |